Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Դե եթե Դեյտելն ու Ստրաուստրուպը սխալ են, ուերմն` սխալ ա
Բնական է, որ սկզբից հայտարարագրված հիշողույթունն ավելի արագ է աշխատում (երեք մակարդակ կա` 1. պրոցի քեշի չափերից մեծ չի, 2. ծրագրի ստեկի չափերից մեծ չի, 3. RAM-ից մեծ չի ): Բայց դինամիկ հիշողության մասին լսած կլինես
VS 6.0-ն լավ էլ երկար տարիներ ծառայել է ու որոշ հարեցրում շատ ավելի ռապիդ է, քան .NET-ը:
Բա ոնցա VBA-ի տաբերակում հստակ աշխատում?
Նույն կոդն ա, ուղղակի թարգմանած:

Հ.Գ.
Էդ հզումով նայում եմ` սխալ ա տալիս դեռ չաշխատած, նույնիսկ քո ասած դասական տարբերակով` ցուցիչը նախապես արժեք տալով http://ideone.com/NwXPG
Ոնց հասկացա gcc-ի տակ է անում:
Ի՞նչ տարբերություն [] թե *, զանգված, ցուցիչ նույն բանն ա: Իմ ասածը էն ա, որ ՕՀ-ից քո ծրագրի համար չհատկացված հիշողությանը դիմել ա արգելվում ա (runtime error ա): Հիմա էս կոդում էլ արդեն ցուցիչին արժեք տալիս ես, բայց ցուցիչի արժեքով դիրքում (RAM-ի հասցեում) ընդամենը 1 էլեմենտ (4 բայթ) ա հատկացված ծրագրիդ, հետևաբար k[1]-ը runtime error ա: Իմ ասած ձևով, ՕՀ-ից պետք է վերցնես կոնկրետ քանակությամբ հիշողություն, նոր օգտագործես (այն, որ այդ քանակությունը կարող է որոշվել ծրագրիդ գործողության ընթացքում, այլ ոչ թե պետք է հայտնի լինի կոմպիլյացիայի պահին, հիմք է այդ հիշողությունը "դինամիկ" անվանելու համար):
http://ideone.com/rjMUj
Հեսա, իմ ասած ձևով նորմալ աշխատում ա (իհարկե եթե ապրող կենդանիների քանակը 2000-ից մեծ չի):
Ի դեպ, լուծմանդ մեջ սխալ կա վոնցոր: Ում սատկացնում ես, իրա տարիքը 0 ես դնում, բայց հետո 0 տարիք ունեցողներին էլ ես ամեն տարի մեծացնում ու վախտը գալիս ա` նորից սատկացնում : Օրինակ N=10-ի համար սխալ ա ստացվում (qanak=-18??):