Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է, գրածս ցիկլերի հետ կապ չունի: Կապ ունի տիպերի կոնվերտացիաների, երկուական համակարգի հատկությունների և տեքստային ֆունկիցաների հետ:
Բայց բարդ չի: Ցանկացած 2-ի աստիճան երկուական տեսքով իրենից ներկայացնում է 1 և հետևից էլ աստիճանի քանակով զրոների հավաքածու: Դու դա հաստատ անցել ես: Օրինակ` 8=23; 810=10002 a այսինքն` 1 հատ 1 ու պոչից 3 հատ 0: Բնական է, որ 2-ի աստիճան հանդիսացող թվի երկուական տեսքի սիմվոլների երկարության քանակը աստիճանից մեկով ավել է: եհնց այդ հատկության վրա էլ հիմնվել եմ լուծում տալուց:
Պարզ ա, իսկ մյուս թվերի համար կարո՞ղ եմ C++-ով գրել նման ծրագիր, թե՞ միայն կարողանում է թիվը երկուական դարձնել: