Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
C++ արդեն հին ու բարի գերհզոր ծրագրավորման լեզու… կարելի ա ժամերով խոսել էդ լեզվի մասին, բայց ժամանակն է անցնել C# -ի: C# -ի հարմարավետությունը, կոդի հասկանալիությունը ու ավելի «մարդերեն» սինտաքսը արդեն սեղմում ա C++ ին: Կլասների հետ աշխատանքի նոր մեթոդներ, ցուցիչների բացակայություն, ժառանգականության նոր մեթոդներ, նորցված գրադարաններ, ավելի լավ գրաֆիկա, ավելի լավ պատուհաններ… կարճ ասած C#-ը ավելի լավ փող աշխատելու շանսեր ա տալիս:
Համաձայն չեմ:
Իհարկե համաձայն եմ, որ փող աշխատելու ավելի շատ շանսեր ա տալիս, բայց երբեք C#-ը C++-ին չի հասնի: Երբեք C++ կարգին իմացողը չի անցնի C#-ի: Կարողա թվալ, թե C#-ը ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց իրականում C++-ի հնարավորությունները անսահմանափակ են: Նախ C#-ը մենակ Windows-ի համար ա, իսկ C++-ը պլատֆորմից կախված չի: Հետո C++-ը արագագործության առումով շատ ավելի բարձր է քան C#-ը: Եվ վերջապես, C++-ով ծրագրավորելիս ամեն ինչ քո ձեռքի տակ է և եթե մի սխալ ա լինում, գոնե գիտես, որ քեզնից ա, իսկ C#-ով քո տեղը շատ բաներ սիստեման ա անում, առանց քեզ հարցնելու, հենց օրինակ էն, որ ցուցիչներ չկան ու սիստեման ա դա ղեկավարում, իմ կարծիքով սա թերություն ա: Չնայած էս վերջին փաստարկը մի քիչ ճաշակի հարց է:
C#-ը նրանով է լավ, որ հեշտ է ամեն ինչ: C++-ը դժվար ա լրիվ սովորել ու հասկանալ, բայց եթե մի անգամ սովորեցիր էլ երբեք մտքով էլ չի անցնի այլ բանով ծրագրավորել: Շատ գեղեցիկա ամեն ինչ իրականացվում: