Ստրաուստրուպի հարցազրույցը, տրված 98 թվին
"Կամպյուտեր" ամսագրին:
Շատ հետաքրիր է: Խորհուրդ եմ տալիս կարդալ
http://cs.mipt.ru/docs/comp/rus/deve...iew/index.html
Ստրաուստրուպի հարցազրույցը, տրված 98 թվին
"Կամպյուտեր" ամսագրին:
Շատ հետաքրիր է: Խորհուրդ եմ տալիս կարդալ
http://cs.mipt.ru/docs/comp/rus/deve...iew/index.html
Ներսես_AM (17.01.2009)
nope, պարզա որ հորինածա...
Արտիստ (17.01.2009)
մենակ ես մասը սպանում ա:И. Что?
С. И относительно 'повторно-используемого кода' - Вы когда-нибудь слышали, чтобы хоть одна компания 'повторно-использовала' что-либо?
Օրինակ ես էլ արդեն քանի տարբերակով փորձեցի հասկանալ ինչի՞ ա վերջիվեջո պետք էդ անտեր կոդի կրկնակի օգտագործումը: Ու տենց էլ չհասկացա, էլի փորձեցի ինչ որ ուժ գտնել մեջս ու շարունակել կարդալ կոդի կրկնակի օգտագործման մասին գլուխը.... վերջը գերբնական ուժերը ինձ լքեցին, ու ես պարզապես գրքի էդ հատվածը անտեսեցի, չկարդացի ու անցա առաջ:
էսպես չի մնա
*e}|{uka* (19.04.2009)
Քննադատությունը ճիշտ ա, բայց ամեն դեպքում պետք չի կապել սա Ստրաուստրուպի հետ: Մի քիչ էլ չափազանցված ա: Համենայն դեպս "hello world!"-ը էն չափերի չի, ինչ հոդվածում ա նշված:
Ճիշտ ա էֆֆեկտիվության հարցով, C++-ը C-ից թույլ ա, բայց էն, որ օբյեկտակողմնորոշված ծրագրավորումը կոդը ավելի հասկանալի ու վերահսկելի ա դարձնում ու թույլ ա տալիս հեշտությամբ մեծ պրոյեկտներ իրականացնել, դա փաստ ա:
98 թվին Ստրաուստրուպի տված հարցազրույցը Computer ժուռնալին իրականում սա է
http://www.research.att.com/~bs/ieee_interview.html
http://www.research.att.com/~bs/ieee_interview.pdf
Սենց մի հարց C++-ով կարամ գրածս ծրագիրը սարքեմ ընենց, որ սմարթների վրա քցեմ։
այսինքն ոնց անեմ, որ SIS ֆորմատ դառնա.
ստեղ նայի
մի հատ էլ գուգլի
Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:
ժող ջան սենց մի հարց շատ շտապա պետք
ոնց կարամ TRY-ի մի քանի THROW դնեմ??? ու ամեն մի THROW ունենա իր համապատասխան CATCH-ը
կանխավ շնորհակալ եմ
Այս նախադասությունը չհասկացա:ոնց կարամ TRY-ի մի քանի THROW դնեմ???
Մի փոքր տեսություն: throw անելուց ինչ-որ տիպի օբյեկտ եք "շպրտում", իսկ catch անելուց` ինչ-որ տիպի օբյեկտ "բռնում": Կոմպիլյատորը վերևից ներքև հերթականությամբ փնտրում է տվյալ try բլոկում catch, որին համապատասխանող տիպի կկարողանա բերել (cast անել) "շպրտված" օբյեկտը: Եթե ոչ մեկը չի համապատասխանում, օբյեկտ "շպրտվում է վերև" և համապատասխան catch-ը փնտրվում է այդտեղ: Եթե ոչ մի տեղ գտնել չի հաջողվում, ծրագրի աշխատանքն ավարտվում է:ու ամեն մի THROW ունենա իր համապատասխան CATCH-ը
Հետևաբար, եթե ուզում եք տարբեր throw-ներ բռնվեն տարբեր catch-երի կողմից, ապա պիտի պարզապես տարբեր տիպի օբյետկներ throw անեք, ընդ որում այդ տիպերը մեկը մյուսի չբերվեն:
ես նկատի ունեի ոնց կարամ տռայ-ի մեջ մի քանի տռօու դնեմ???
խնդրում եմ եթե դժվար չի մի փոքր կոդով, կամ պսիվդակոդով գրի էլի։
Մի անգամ, բավական վաղուց, գիշերը ժամը մեկն էր, արդեն պատրաստվում էի քնել, հեռախոսազանգ ստացա: Կայացավ այսպիսի խոսակցություն:ես նկատի ունեի ոնց կարամ տռայ-ի մեջ մի քանի տռօու դնեմ???
- Ալլո
- Բարև Ձեզ
- Բարև Ձեզ
- Ես ուզում եմ Իսպանիա զանգել
- Ի՞նչ
- Ուզում եմ Իսպանիա զանգել
- Զանգեք
- Հիմա՞ զանգեմ
- Այո:
- Շնորհակալություն:
Ինչի համար սա հիշեցի: Ուզում եք try բլոկում մի քանի throw դնե՞լ: Դրեք
Ահա օրինակը:
#include <iostream>
class A {};
class B {};
int main()
{
int n;
std::cin >> n;
try
{
if (n % 2 == 0)
throw A();
else
throw B();
}
catch (A)
{
std::cout << "Zuyg";
}
catch (B)
{
std::cout << "Kent";
}
return 0;
}
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ