Elmo, մի հինգ տարի առաջ դեռևս Microsoft–ը խոսք էր տալիս որ Linux–ի համար .NET Framework–ը «հեսա» պատրաստ կլինի։ Ու կարծեմ տենց ամեն տարի։ Ու մինչև հիմա պատրաստ չի։ MAC–ի համար տեղյակ չեմ։ Ամեն դեպքում մի քանի ամիս առաջ էս թեման էլի ֆորումում բացվել էր, համոզվելու համար ինետում քչփորեցի ու ոչ մի բան չգտա այլ ՕՀ–երում .NET Framework–ի վերաբերյալ։ Կարծեմ ասում էին Linux-ի համար ինչ–որ մեկը ինչ–որ բան սարքել է, բայց ոնց հասկացա բավականաչափ վստահելի լուրջ բան չէր։ Նենց որ, ես էնքան էլ հույս չունեմ, թե մոտ ապագայում .NET–ը պլատֆորմից անկախ կդառնա։
Սա, ինչպես նաև մի քանի այլ սկզբունքներ Java-ից են փոխառել։ Օրինակ նաև հասցեական ցուցիչներից հրաժարվելը։
.NET–ը շատ հարազատ է կոնկրետ Windows ՕՀ–ին, հետևաբար կարծում եմ դժվար կլինի իրականացնելը այլ ՕՀ–երում։
Ինչ վերաբերվում է Java-ից հրաժարվելուն, չեմ կարծում, քանի որ էս պահին որքան գիտեմ Java-ն պոպուլյարությամբ հաղթում է ու առանձնապես սկզբունքորեն լուրջ առավելություն չունի C# -ը Java-ի նկատմամբ (իրար շատ նման տեխնոլոգիաներ են ու զուգահեռ զարգանում են)։ Իսկ ես պահին Java-ն գոնե պլատֆորմից ռեալ անկախությամբ առավելություն ունի։
Մի ոչ պակաս կարևոր հանգամանք էլ երևի գինն է։ Սենց հարցերից էնքան էլ տեղյակ չեմ, բայց ինչքան գիտեմ Java development–ը շատ ավելի էժան է նստում քան .NET–ի դեպքում։
Համաձայն եմ, C++-շատ հեռու է Assembler-ից։ Ստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց հարցը դրանում չի։ Ես էլ նշեցի, որ համեմատությունը ծայրահեղ է մաշտաբների առումով, քանի որ C++-ը ամեն դեպքում բարձր մակարդակի լեզու է, բայց տեղին է էն իմաստով, որ ինչքան ցածր է լեզվի մակարդակը, էնքան օպտիմալ գրելու հնարավորությունը մեծ է, բայց ավելի շատ կոդ ես գրում, ու հակառակը։ Իսկ ծայրահեղ օրինակ բերելը իրավիճակն ավելի պարզ երևացող դարձնելու համար է։
Նման բան Java-ում էլ կա սկսած Java 5.0-ից հենց Generics էլ կոչվում է։ Կարծեմ C# -ում էլ էին ավելացրել, բայց համոզված չեմ։
Մասամբ համաձայն եմ, չնայած Java–ի դանդաղությունը ավելի շատ միֆ է քան իրականություն։ Բայց սա այլ թեմա է, եթե հետաքրքրի կարող ենք առանձին քննարկել։
Բայց ամեն դեպքում ինչպես արդեն նշվեց, Java–ով շատ ավելի քիչ ժամանակ ես ծախսում ծրագիր գրելու համար։ Ու սեփական փորձով կարող եմ ասել, որ եթե ժամանակը բոլ–բոլ չի, ապա հաճախ ավելի լավ է ժամանակդ ծախսես լեզվից անկախ խնդրիդ ալգորիթմը կատարելագործելու վրա, որ ավելի արագ լինի, քան language-specific օպտիմիզացիաներ անես։
2–րդի վերաբերյալ։ Չնայած C++ ում օբյեկտային կողմնորոշված ծրագրավորման հնարավորություն լիովին կա, բայց պրակտիկորեն էն խորությամբ ու մասսայականությամբ չի կիրառվում, ինչպես Java-ի ու C#-ի դեպքում ու արդյունքում OOP-ի առավելությունների հաշվին Java-ն ու C#-ը մի քանի տարում նենց թափով զարգացան, հարուստ պատրաստի գրադարաններ ստեղծվեցին, որոնք առանց OOP-ի հնարավոր չէր տենց արագ ստեղծել։
Generic–ների մասին արդեն ասեցի, իսկ STL–ի վերաբերյալ, ճիշտն ասած C++ քիչ գիտեմ ու STL–ին թեթևակի եմ ծանոթ, բայց համեմատե՞լ ես արդյոք Java-ի կամ .NET-ի գրադարանների հետ։ Կարծում եմ, եթե համեմատես տենց վստահ չես ասի։
Էջանիշներ