User Tag List

Էջ 3 36-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 536 հատից

Թեմա: C++

  1. #31
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    C++ արդեն հին ու բարի գերհզոր ծրագրավորման լեզու… կարելի ա ժամերով խոսել էդ լեզվի մասին, բայց ժամանակն է անցնել C# -ի: C# -ի հարմարավետությունը, կոդի հասկանալիությունը ու ավելի «մարդերեն» սինտաքսը արդեն սեղմում ա C++ ին: Կլասների հետ աշխատանքի նոր մեթոդներ, ցուցիչների բացակայություն, ժառանգականության նոր մեթոդներ, նորցված գրադարաններ, ավելի լավ գրաֆիկա, ավելի լավ պատուհաններ… կարճ ասած C#-ը ավելի լավ փող աշխատելու շանսեր ա տալիս:
    Համաձայն չեմ:
    Իհարկե համաձայն եմ, որ փող աշխատելու ավելի շատ շանսեր ա տալիս, բայց երբեք C#-ը C++-ին չի հասնի: Երբեք C++ կարգին իմացողը չի անցնի C#-ի: Կարողա թվալ, թե C#-ը ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց իրականում C++-ի հնարավորությունները անսահմանափակ են: Նախ C#-ը մենակ Windows-ի համար ա, իսկ C++-ը պլատֆորմից կախված չի: Հետո C++-ը արագագործության առումով շատ ավելի բարձր է քան C#-ը: Եվ վերջապես, C++-ով ծրագրավորելիս ամեն ինչ քո ձեռքի տակ է և եթե մի սխալ ա լինում, գոնե գիտես, որ քեզնից ա, իսկ C#-ով քո տեղը շատ բաներ սիստեման ա անում, առանց քեզ հարցնելու, հենց օրինակ էն, որ ցուցիչներ չկան ու սիստեման ա դա ղեկավարում, իմ կարծիքով սա թերություն ա: Չնայած էս վերջին փաստարկը մի քիչ ճաշակի հարց է:
    C#-ը նրանով է լավ, որ հեշտ է ամեն ինչ: C++-ը դժվար ա լրիվ սովորել ու հասկանալ, բայց եթե մի անգամ սովորեցիր էլ երբեք մտքով էլ չի անցնի այլ բանով ծրագրավորել: Շատ գեղեցիկա ամեն ինչ իրականացվում:

  2. #32
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա վեբ ծրագրավորումն ա փող բերում, ու բազզաների հետ աշխատող ծրագրերի ստեղծումը: Էդ երկուսի համար էլ C# -ը հզոր ու շատ գեղեցիկ լեցու ա:
    Սրա հետ համաձայն եմ ու C#-ը իրոք սենց բաների համար շատ հարմար է:
    Բայց շատ ու շատ այլ բաներում, որտեղ կարևորը արագագործությունն ա (իսկ տենց խնդիրներ հաստատ ավելի շատ կան ուղղակի փոքր շրջանակներում) լավագույն լուծումը C++-ն ա:
    Հետո էլ, եթե զուտ ցուցիչներ չես սիրում, ապա դրա համար STL-ում կա auto_ptr կլասս, որը քո տեղը ղեկավարում ա ցուցիչի ստեղծվելը ու ջնջվելը, իսկ boost-ում ավելի հզոր բաներ կան` shared_ptr, start_ptr և այլն: Էնպես որ, արժե զբաղվել

  3. #33
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Ահա: Բայց հիմա համակարգիչները հզոր են, իսկ պատվերով գրվող ծրագերն էլ հիմնականում կոնկրետ խնդիր ունեն, ունիվերսալ չեն ու մեծ էլ չեն:
    էսպես չի մնա

  4. #34
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա: Բայց հիմա համակարգիչները հզոր են, իսկ պատվերով գրվող ծրագերն էլ հիմնականում կոնկրետ խնդիր ունեն, ունիվերսալ չեն ու մեծ էլ չեն:
    Հա կոմպերը հզոր են, բայց միշտ արագագործությունը պետք ա: Մարդը միշտ ձգտում ա կատարելության:
    Ու հետո էլ, ինչ-որ մի գիտնական ասում էր, որ եթե կոմպերի արագագործությունը աճում է 2 անգամ, ապա գիտական ասպարեզում առաջացած խնդիրների բարդությունը աճում է 5 անգամ, հետևաբար այդ աճը միակողմանի չի: Եթե կոմպը արագանում ա, խնդիրներն էլ են բարդանում:
    Կոմերցիոն առումով, քո ասածը ես ընդունում եմ: C#-ը ճիշտ լուծում ա այդ դեպքում: Բայց գիտական խնդիրներում (որոնք հետագայում ունենում են նաև կոմերցիոն կիրառություն) միշտ կարևորը արագություննա:

  5. #35
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    մի բան հարցնեմ c\c++ իմացողներին։
    օրինակ, ինձ պետքա իմանամ, օրինակ sin() ֆունկցիայի կոդը, որտեղից կարամ իմանամ, կամ ավելի լավ հարցս ձևակերպեմ, որտեղա գրած դրա կոդը???

  6. #36
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը

    math.h Ֆայլում ձևակերպումն ա տված, բայց որոշումը չէս կարող տենալ, մայքրոսոֆթը փակում ա: Համենայն դեպս ես ման էի գալիս, բավականին լուրջ մարդիկ ասեցին, որ ռեալիզացիան փակ կոդով ա արվում:
    էսպես չի մնա

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    28
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    մի բան հարցնեմ c\c++ իմացողներին։
    օրինակ, ինձ պետքա իմանամ, օրինակ sin() ֆունկցիայի կոդը, որտեղից կարամ իմանամ, կամ ավելի լավ հարցս ձևակերպեմ, որտեղա գրած դրա կոդը???
    Չգիտեմ, չեմ կարող նայել, բայց մտածում եմ, որ Թեյլորի բանաձևի միջոցով և ըստ ճշտության ա հաշվում

  8. #38
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    հա Թեյլորով հաստատ ստացվումա, բայց ինձ պետքա ոչ միայն վերը նշված ֆունկցիան այլ նաև սթռինգների հետ կապված մի քաի ֆունկցիաներ ևս, որոք կարողանամ բացել

  9. #39
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    33
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ:
    Իհարկե համաձայն եմ, որ փող աշխատելու ավելի շատ շանսեր ա տալիս, բայց երբեք C#-ը C++-ին չի հասնի: Երբեք C++ կարգին իմացողը չի անցնի C#-ի: Կարողա թվալ, թե C#-ը ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց իրականում C++-ի հնարավորությունները անսահմանափակ են: Նախ C#-ը մենակ Windows-ի համար ա, իսկ C++-ը պլատֆորմից կախված չի: Հետո C++-ը արագագործության առումով շատ ավելի բարձր է քան C#-ը: Եվ վերջապես, C++-ով ծրագրավորելիս ամեն ինչ քո ձեռքի տակ է և եթե մի սխալ ա լինում, գոնե գիտես, որ քեզնից ա, իսկ C#-ով քո տեղը շատ բաներ սիստեման ա անում, առանց քեզ հարցնելու, հենց օրինակ էն, որ ցուցիչներ չկան ու սիստեման ա դա ղեկավարում, իմ կարծիքով սա թերություն ա: Չնայած էս վերջին փաստարկը մի քիչ ճաշակի հարց է:
    C#-ը նրանով է լավ, որ հեշտ է ամեն ինչ: C++-ը դժվար ա լրիվ սովորել ու հասկանալ, բայց եթե մի անգամ սովորեցիր էլ երբեք մտքով էլ չի անցնի այլ բանով ծրագրավորել: Շատ գեղեցիկա ամեն ինչ իրականացվում:
    Ով ա ասել որ C++ պլատֆորմից կախված չի, հենց C, C++, C# սաղ ել Windows պլատֆորմից են կախված: Եդ Java-ն ա, որ Cross platform-ա: C, C++, C# ամենքն էլ ստեղծված են համապատասխան խնդիրներ լուծելու համար, օրինակ, դրայվերներ գրողը, կյանքում C#-ով չի գրի, կամ նույն էլ C-ով հզոր հաշվապահական ծրագիր չես գրի(ճիշտն ասած C-ով կգրես բայց մինչև գրես կծերանաս): Ամենքը նախատեսված ա համապատասխան խնդիրներ լուծելու համար: Նենց որ չի կարելի ասել, թե եսի նրան խեղդումա կամ չէ: Էս ոչ Վիստայա ոչ էլ Եքսպի...

  10. #40
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում total_abandon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ա ասել որ C++ պլատֆորմից կախված չի, հենց C, C++, C# սաղ ել Windows պլատֆորմից են կախված: Եդ Java-ն ա, որ Cross platform-ա: C, C++, C# ամենքն էլ ստեղծված են համապատասխան խնդիրներ լուծելու համար, օրինակ, դրայվերներ գրողը, կյանքում C#-ով չի գրի, կամ նույն էլ C-ով հզոր հաշվապահական ծրագիր չես գրի(ճիշտն ասած C-ով կգրես բայց մինչև գրես կծերանաս): Ամենքը նախատեսված ա համապատասխան խնդիրներ լուծելու համար: Նենց որ չի կարելի ասել, թե եսի նրան խեղդումա կամ չէ: Էս ոչ Վիստայա ոչ էլ Եքսպի...
    C#-ը զուտ Windows-ական բանա: Իսկ մաքուր C-ն ու C++-ը պլատֆորմից կախված չեն: Եթե դու գրես կոդ, որը համապատասխանում ա ստանդարտներին, ապա էդ կոդը կարող ես կոմպիլյացիա անել ցանկացած պլատֆորմի տակ ու աշխատացնես: Ուրիշ բան եթե դու օգտագործում ես ոչ ստանդարտ գրադարաններ, ասեն MFC, որը linux-ի տակ չես գտնի: Բայց էդ դեպքում գրաֆիկական ինտերֆեյսը կարելի է գրել Qt-ով, իսկ մնացածը ստանդարտ C++-ով ու STL-ով ու կոմպիլյացիա անել որտեղ ուզում ես, նույնիսկ սմարտֆոնի վրա

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    մի բան հարցնեմ c\c++ իմացողներին։
    օրինակ, ինձ պետքա իմանամ, օրինակ sin() ֆունկցիայի կոդը, որտեղից կարամ իմանամ, կամ ավելի լավ հարցս ձևակերպեմ, որտեղա գրած դրա կոդը???
    Եթե linux ունես, էնտեղ սաղ կոդերը կան, կարաս բացես նայես: Կամ էլ մի հատ google-ում փնտրի: Հաստատ կգտնես:
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 26.11.2008, 12:50: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #41
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,053
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    C++ vs C# վեճի վերաբերյալ։
    Իհարկե, C++ –ը տեխնիկապես ավելի շատ հնարավորություններ ունի, քան C#–ը, քանի որ այն համեմատաբար ավելի ցածր մակարդակի լեզու է քան C# կամ Java-ն(սրանք նույն կարգի են)։ Բայց ծայրահեղ օրինակը բերենք. Asembler–ը տեխնիկապես ամենամեծ հնարավորություններն ունի. բայց ո՞վ է հիմա Asembler–ով ծրագիր գրում։ Գրում են, բայց շատ հազվադեպ, խիստ մասնավոր դեպքերում։ Ու ընդհանուր առմամբ, ինչքան ցածր մակարդակի է ծրագրավորման լեզուն, էնքան տեխնիկապես ավելի շատ հնարավորություններ է տրամադրում, բայց դրա փոխարեն ստիպված ես ավելի շատ կոդ գրել, գրածդ կոդում սխալների քանակը սովորաբար ավելի մեծ է լինում։ Հետևաբար, կախված խնդրից, պետք է ընտրել համապատասխան մակարդակի լեզու։
    Կոնկրետ C#-ի, Java–ի դեպքում միևնույն խնդրի համար 2-3 անգամ ավելի քիչ կոդ ես գրում քան C++-ի դեպքում, ցուցիչներից հրաժարվելու, հիշողությունն ավտոմատ ազատելու տեխնոլոգիայի (Garbage Collaction) ներմուծման և այլ տարբերությունների արդյունքում սխալների հավանականությունը կտրուկ ընկնում է։ Նաև անվտանգությունն է մեծանում։ Հետևաբար շուկայում առկա խնդիրների մեծ մասի դեպքում C#-ը, Java–ն ավելի նախընտրելի են։
    Իմիջիայլոց, որքան գիտեմ, Microsoft-ը նախատեսում է, որ ապագայում ցուցիչների օգտագործմամբ, այսպես ասած՝ unsafe կոդով ծրագրերը կարող են օպերացիոն համակարգի կողմից արգելվել կամ գոնե զգուշացվել որպես վտանգավոր ծրագրեր, քանի որ ցուցիչները թույլ են տալիս կոնկրետ հիշողության հասցեների դիմել։ Սա մոտավոր լսել եմ. ճշգրիտ ինֆորմացիա չի։

    Ինչ վերաբերում է պլատֆորմից անկախ լինելուն, անկախությունը երկու իմաստով կարելի է հասկանալ։ C#–ը չնայած տեսականորեն կարող է պլատֆորմից անկախ լինել, եթե այլ ՕՀ–երի համար .NET Framework ստեղծվի, բայց տվյալ պահին որքան գիտեմ չկա ու արդյունքում .NET–ով գրված ծրագիրը կարող է աշխատել միայն Windows-ի վրա։
    Իսկ C++ -ով գրված ծրագիրը կարող է աշխատել ցանկացած ՕՀ–ում ու էդ իմաստով անկախ է, բայց աշխատացնելու համար պահանջում է կոմպիլացիա տվյալ ՕՀ–ում։
    Մինչդեռ Java-ի դեպքում պլատֆորմից անկախությունը առկա է ցանկացած իմաստով։ Այն աշխատում է տարբեր պլատֆորմներում, քանի որ բոլոր տարածված ՕՀ–երի համար կա ստեղծված Java վիրտուալ մեքենա։ Ու ի տարբերություն C++ -ի, ամեն մի ՕՀ–ի համար կոմպիլացիա չի պահանջում. որևէ ՕՀ–ում compile արած Java ծրագիրը կարելի է աշխատացնել ցանկացած ՕՀ–ում։ Նույնիսկ գրաֆիկական User Interface-ի դեպքում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.11.2008, 13:41:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #42
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է պլատֆորմից անկախ լինելուն, անկախությունը երկու իմաստով կարելի է հասկանալ։ C#–ը չնայած տեսականորեն կարող է պլատֆորմից անկախ լինել, եթե այլ ՕՀ–երի համար .NET Framework ստեղծվի, բայց տվյալ պահին որքան գիտեմ չկա ու արդյունքում .NET–ով գրված ծրագիրը կարող է աշխատել միայն Windows-ի վրա։
    Իսկ C++ -ով գրված ծրագիրը կարող է աշխատել ցանկացած ՕՀ–ում ու էդ իմաստով անկախ է, բայց աշխատացնելու համար պահանջում է կոմպիլացիա տվյալ ՕՀ–ում։
    Կարծեմ MAC-OS -ի վրա արդեն լիարժեք աշխատող .NET Framework կա, իսկ Linux -ի համար կիսատ գրած ա: Լրիվ հավաստի տեղեկություններ չեն: Կհայտնվե՞ն .NET Framework բոլոր ՕՀ-երի վրա: Միանշանակ այո, որովհետև հենց իրենք Linux ծրագրավորողները միշտ էլ աշխատում են ինտեգրացնել Windows-ի տակ գրված ծրագրերը: C# -ի ամենահզոր ու կարևոր առավելությունը C++ ի կատմամբ հենց միջանկյալ կոդն է: Գրված ծրագիրը մինչև վերջ չի վերածվում պլատֆորմից կախված ինստրուկցիայի, այլ դառնում է միջանկյալ կոդ MSIL: .NET Framework -ը նեռառում է Just In Time Compiler, որը կոմպիլյացիա է անում միջանկյալ կոդը՝ մինչև պլատֆորմից կախված ինստրուկիցա: Վերը նշվածը շատ նման է JAVA -ի նմանակմանը, բայց հավատացնում եմ որ .NET տեխնոլոգիան ենքան ստաբիլ ու ավելի հարազատ ա ՕՀ-ին, որ մի քանի անգամ հեշտանում ա թէ ծրագրավորողի, թե ծրագրի արդյունավետությունը: Եթե .NET տեխնոլոգիան ինտեգրվեց բոլոր ՕՀ-երում կարելի կլինի հրաժեշտ տալ JAVA -ին և անցնել J# -ի: Իսկ C++ ը անմահ լեզու ա, դրանով միշտ էլ կաշխատեն ՕՀ գրողները: Ասսեմբլեր-ով կարծեմ մենակ ռազմական նշանակության ծրագրեր են գրում, որտեղ կարևորվում է արագագործությունն ու սխալների բացառումը: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ ՆԱՍԱ-ն իր հրթիռի բորդ կոմպյուտերի վրա 800 ԳԲ ծավալով սոֆթ տեղադրի, դա կմաքրի ասսեմբլերով ու կսարքի մի քանի մեգաբայթանոց փոքրիկ սոֆթ:
    էսպես չի մնա

  13. #43
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ C++ ը անմահ լեզու ա, դրանով միշտ էլ կաշխատեն ՕՀ գրողները: Ասսեմբլեր-ով կարծեմ մենակ ռազմական նշանակության ծրագրեր են գրում, որտեղ կարևորվում է արագագործությունն ու սխալների բացառումը: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ ՆԱՍԱ-ն իր հրթիռի բորդ կոմպյուտերի վրա 800 ԳԲ ծավալով սոֆթ տեղադրի, դա կմաքրի ասսեմբլերով ու կսարքի մի քանի մեգաբայթանոց փոքրիկ սոֆթ:
    C++ -ով գրված հսկայածավալ գիտական հաշվարկների գրադարաններ կան։ Օրինակ՝ AliROOT միջավայրը (http://aliceinfo.cern.ch/Offline/) ՝միջուկային ֆիզիկայի բնագավառում։ Աշխատում է gcc-ով Linux-ի տակ (կարծեմ, Mac-ի համարել ունեն), ոչ մի .NET-ի կարիք չի զգում։ Նման ծրագրերը (applications), օրինակ, դժվար թե փոխադրվեն C# -ի կամ մեկա այլ լեզվի։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #44
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    33
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ MAC-OS -ի վրա արդեն լիարժեք աշխատող .NET Framework կա, իսկ Linux -ի համար կիսատ գրած ա: Լրիվ հավաստի տեղեկություններ չեն: Կհայտնվե՞ն .NET Framework բոլոր ՕՀ-երի վրա: Միանշանակ այո, որովհետև հենց իրենք Linux ծրագրավորողները միշտ էլ աշխատում են ինտեգրացնել Windows-ի տակ գրված ծրագրերը: C# -ի ամենահզոր ու կարևոր առավելությունը C++ ի կատմամբ հենց միջանկյալ կոդն է: Գրված ծրագիրը մինչև վերջ չի վերածվում պլատֆորմից կախված ինստրուկցիայի, այլ դառնում է միջանկյալ կոդ MSIL: .NET Framework -ը նեռառում է Just In Time Compiler, որը կոմպիլյացիա է անում միջանկյալ կոդը՝ մինչև պլատֆորմից կախված ինստրուկիցա: Վերը նշվածը շատ նման է JAVA -ի նմանակմանը, բայց հավատացնում եմ որ .NET տեխնոլոգիան ենքան ստաբիլ ու ավելի հարազատ ա ՕՀ-ին, որ մի քանի անգամ հեշտանում ա թէ ծրագրավորողի, թե ծրագրի արդյունավետությունը: Եթե .NET տեխնոլոգիան ինտեգրվեց բոլոր ՕՀ-երում կարելի կլինի հրաժեշտ տալ JAVA -ին և անցնել J# -ի: Իսկ C++ ը անմահ լեզու ա, դրանով միշտ էլ կաշխատեն ՕՀ գրողները: Ասսեմբլեր-ով կարծեմ մենակ ռազմական նշանակության ծրագրեր են գրում, որտեղ կարևորվում է արագագործությունն ու սխալների բացառումը: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ ՆԱՍԱ-ն իր հրթիռի բորդ կոմպյուտերի վրա 800 ԳԲ ծավալով սոֆթ տեղադրի, դա կմաքրի ասսեմբլերով ու կսարքի մի քանի մեգաբայթանոց փոքրիկ սոֆթ:
    Ներկա պահին Assembler-ով լիքը գործ ա արվում մասնավորապես, դրայվերների ծրագրավորումը, չիպերի, միկրոսխեմաների ծրագրավորումը: Իսկ Java-ին հրաժեշտ տալու մասին ասեմ, որ Java-ն անփոխարինելի ա ու կլինի, վերջիվերջո սաղ ԿՊԿ-ների, հեռախոսների սոֆտը գրվում ա Java-ով: Ու դա հենց նենց չի.

  15. #45
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. C++

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    C++ vs C# վեճի վերաբերյալ։
    Իհարկե, C++ –ը տեխնիկապես ավելի շատ հնարավորություններ ունի, քան C#–ը, քանի որ այն համեմատաբար ավելի ցածր մակարդակի լեզու է քան C# կամ Java-ն(սրանք նույն կարգի են)։ Բայց ծայրահեղ օրինակը բերենք. Asembler–ը տեխնիկապես ամենամեծ հնարավորություններն ունի. բայց ո՞վ է հիմա Asembler–ով ծրագիր գրում։ Գրում են, բայց շատ հազվադեպ, խիստ մասնավոր դեպքերում։ Ու ընդհանուր առմամբ, ինչքան ցածր մակարդակի է ծրագրավորման լեզուն, էնքան տեխնիկապես ավելի շատ հնարավորություններ է տրամադրում, բայց դրա փոխարեն ստիպված ես ավելի շատ կոդ գրել, գրածդ կոդում սխալների քանակը սովորաբար ավելի մեծ է լինում։ Հետևաբար, կախված խնդրից, պետք է ընտրել համապատասխան մակարդակի լեզու։
    Կոնկրետ C#-ի, Java–ի դեպքում միևնույն խնդրի համար 2-3 անգամ ավելի քիչ կոդ ես գրում քան C++-ի դեպքում, ցուցիչներից հրաժարվելու, հիշողությունն ավտոմատ ազատելու տեխնոլոգիայի (Garbage Collaction) ներմուծման և այլ տարբերությունների արդյունքում սխալների հավանականությունը կտրուկ ընկնում է։ Նաև անվտանգությունն է մեծանում։ Հետևաբար շուկայում առկա խնդիրների մեծ մասի դեպքում C#-ը, Java–ն ավելի նախընտրելի են։
    Իմիջիայլոց, որքան գիտեմ, Microsoft-ը նախատեսում է, որ ապագայում ցուցիչների օգտագործմամբ, այսպես ասած՝ unsafe կոդով ծրագրերը կարող են օպերացիոն համակարգի կողմից արգելվել կամ գոնե զգուշացվել որպես վտանգավոր ծրագրեր, քանի որ ցուցիչները թույլ են տալիս կոնկրետ հիշողության հասցեների դիմել։ Սա մոտավոր լսել եմ. ճշգրիտ ինֆորմացիա չի։

    Ինչ վերաբերում է պլատֆորմից անկախ լինելուն, անկախությունը երկու իմաստով կարելի է հասկանալ։ C#–ը չնայած տեսականորեն կարող է պլատֆորմից անկախ լինել, եթե այլ ՕՀ–երի համար .NET Framework ստեղծվի, բայց տվյալ պահին որքան գիտեմ չկա ու արդյունքում .NET–ով գրված ծրագիրը կարող է աշխատել միայն Windows-ի վրա։
    Իսկ C++ -ով գրված ծրագիրը կարող է աշխատել ցանկացած ՕՀ–ում ու էդ իմաստով անկախ է, բայց աշխատացնելու համար պահանջում է կոմպիլացիա տվյալ ՕՀ–ում։
    Մինչդեռ Java-ի դեպքում պլատֆորմից անկախությունը առկա է ցանկացած իմաստով։ Այն աշխատում է տարբեր պլատֆորմներում, քանի որ բոլոր տարածված ՕՀ–երի համար կա ստեղծված Java վիրտուալ մեքենա։ Ու ի տարբերություն C++ -ի, ամեն մի ՕՀ–ի համար կոմպիլացիա չի պահանջում. որևէ ՕՀ–ում compile արած Java ծրագիրը կարելի է աշխատացնել ցանկացած ՕՀ–ում։ Նույնիսկ գրաֆիկական User Interface-ի դեպքում։
    Հիմնականում համաձայն եմ: Բայց իմ կարծիքով համեմատությունը Assembler-ի հետ տեղին չի, քանի որ C++-ը ի տարբերություն Assembler-ի օբյեկակողմնորոշված է: Կարելի է սենց ասել. C++ ամենացածր մակարդակի օբյեկտակողմնորոշված ծրագրավորման լեզուն է: Եվ էդ պատճառով C++-ը դառնում ոնց որ օբյեկտակողմնորոշված ծրագրավորման լեզուների Assembler: Կա ծրագրավորման ավելի բարձր մակարդակ` generic programming, որը նույնպես կարելի է իրականացնել C++-ով: Բայց հաստատ C#-ով կամ Java-ով դա հնարավոր չի անել, քանի որ դրանց մեջ բացակայում է շաբլոնները: Եվ հետևաբար C#-ն ու Java-ն էնքանով են բարձր C++-ից, որ հեշտացնում են ծրագրավորողի գործը, ինչ որ բաներ վերցնելով իրենց վրա: Օրինակ ցուցիչների բացակայությունը: Բայց դրա արդյունքում աշխատանքն է դանդաղում ու ծախսված հիշողությունն է մեծանում:
    Ու բացի դրանից, ինչպես գրում է Մեյերսը C++-ը դա մի ծրագրավորման լեզու չի դա 4 ծրագրավորման տեխնիկաների համակցություն է.
    1. Ստրուկտուրային ծրագրավորում, քանի որ C++-ը առաջին հերթին C է, իսկ C-ն ստրուկտուրալ ծրագրավորման լեզու է, սրա հետևանքն է իմ կողմից այնքան սիրված ցուցիչները:
    2. Օբյեկտակողմնորոշված ծրագրավորում, քանի որ այն ունի կլասսների գաղափար և օբյեկտակողմնորոշված ծրագրավորման բոլոր սկզբունքները` ինկապսուլացիան, ժառանգականությունը և պոլիմորֆիզմը, ապահովում է:
    3. Generic programming (այ էս տերմինը հայերեն չգիտեմ, որը իրականացվում է շաբլոնների միջոցով
    4. STL: Դե սրա մասին էլ չեմ ասում միայն այն, որ C++-ը ունի STL թույլ է տալիս ինձ հրաժարվել մնացած բոլոր լեզուների օգտագործումից:

    Եթե որևէ մեկը տիրապետում է C++-ի այս 4 հնարավորություններին, ապա հազիվ թե որևէ այլ լեզվի մեջ ինչ-որ առավելություն գտնի:

Էջ 3 36-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •