Իսկ ոչի՞նչ որ համակարգչի վրա ուրիշ ծրագրեր էլ են աշխատում ու կարողա տենց գնա իրանց բաժին հիշողությունը լրիվ վարի տա, եթե թույլատրված լիներ դա անել: Կամ ասենք էտ հասցեի արժեքը ի՞նչ թիվա իրանից ներկայացնում, կոնկրետ ինչի՞ վրայա ցույց տալիս: Բոլոր նորմալ օպերացիոն համակարգերում ամեն ծրագիր ունի իր բաժին հիշողությունը, ու դրանից դուրս հիշողության դիմելիս ՕՀ-ը ավտոմատ կերպով ծրագիրը ավարտում է Runtime Error-ով: Իսկ թե սկզբում հասցեն կոնկրետ որտեղ է ցույց տալիս, դա էլ ոչ ոք չի կարող ասել, որովհետև առանց սկզբնական արժեք տալու ուր ասես կարող է ցույց տալ:





Մեջբերել
Էջանիշներ