Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
Էտ մասը սինտաքսով ճիշտա համարվում, գրածա`
if(b[i,j]!=0)

Սրա մեջ i,j իրենից ներկայացնումա արտահայտություն: Կամայական ստորակետով իրարից բաժանված արժեքների հաջորդականությունը մշակվումա հետևյալ կերպ` հերթով հաշվումա ամեն մասի արժեքը (տվյալ դեպքում i ու j), վերջում արտահայտության ընդհանուր արժեքը լինումա վերջին մասի արժեքը, իսկ մնացած մասերի արժեքները անտեսվում են: Ասենք եթե գրեյիր i+=j,j էտ դեպքում սկզբում մի հատ i-ին կգումարեր j, հետո կվերադարձներ j-ի արժեքը: Այսինքն i,j արժեքով համարժեք է j-ին, ու նույնը կլիներ եթե
if(b[i,j]!=0)
փոխարեն գրեյիր
if(b[j]!=0)
Այսինքն էս դեպքում ինքը ի՞նչ ա ստուգում, եթե իմ մոտ մատրիցը երկչափ ա՝
if(b[j]!=0)