Ի՞նչ ինտերնետային տերմիններ գիտեք։ Գրենք մեր իմացած բոլոր քիչ թե շատ նոր տերմինները (ի դեպ, հենց «տերմին» բառի հայերեն համարժեքն է «գիտաբառը»), որոնք գուցե դեռևս համատարած կիրառություն չեն գտել խորթ ու անսովոր հնչողության պատճառով, կամ կարծում եք, որ սխալ են թարգմանված օտար լեզվից ու ճշգրտությամբ չեն արտահայտում տվյալ բառի իմաստը, հետևաբար շատերի համար ընդունելի չեն։ Գրենք նաև մեր կարծիքով հաջող թարգմանված տերմինները։
Եվ ընդհանրապես ո՞ր տերմիններն արժե թարգմանել և որո՞նք՝ ոչ։
Դե, արտահայտվեք...
Ուշադրություն։ Այստեղ խոսում ենք միայն ինտերնետային տերմինների մասին, իսկ մյուս ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվում են այս նույն բաժնի մեկ այլ ենթաբաժնում գտնվող «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։
Էջանիշներ