Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:
Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:
Իսկ մեր բուհական դասագիրքը (Լ. Եզեկյան, «Հայոց լեզու», ԵՊՀ հրատ. 2007, էջ 261) պնդում ա, որ.
«Նշենք նաև, որ ես, դու, մենք, դուք դերանունները բացառական, գործիական, ներգոյական հոլովներում վերջավորությունից առաջ ստանում են ն, ան մասնիկները և այս առումով գոյանում են զուգաձևություններ՝ ինձնից//ինձանից, ինձնով//ինձանով, ինձնում//ինձանում և այլն:»
Հնարավոր է՝ արդեն 2007 թվականին «ա»-երով տարբերակները լրիվ օրինաչափ են դարձել: Դպրոցում մեր անցած հայերենով քննարկվող դերանունների համար գոյություն ուներ միատեսակ կիրառություն՝ առանց զուգաձևությունների, որպիսի տարբերակը շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ, առավել քան ճիշտ էր:
Ամեն դեպքում, լեզուն փոխվում, զարգանում է կամ ապազարգանում է, օրը մի կանոն փոփոխում են: Մի օր էլ «է» օժանդակ բային կունենանք մի շատ գեղեցիկ զուգաձևություն՝ «ա» օժանդակ բայ, քանի որ դա էլ, չնայած խոսակցական է, բայց շատ է կիրառվում: Որ լինի, չեմ զարմանա:![]()
Varzor (13.04.2012)
Ես էլ եմ միշտ իմացել, որ կարճ տարբերակը ճիշտն ա:
DIXIcarpe noctem
Ճիշտն ասաց, ես էլ եմ իմացել, որ կարճ տարբերակը (ձեզնից) ճիշտ է, բայց վերջերս մի տեղ կարդացի` ձեզանից, և դրա համար մտածեցի կարողա ճիշտը վերջին տարբերակն է:
Բարև Ձեզ
Մի քանի ամիս առաջ "բոզ" բառի վերաբերյալ այս թեմայում սիմպոզիում էր ընթանում, դրա համար որոշեցի գրել:
Քիչ առաջ նայում էի "Շանթ" հեռուստաընկերության "Մութ սենյակ" հաղորդումը, որտեղ մի տղա կար, ով եկել էր, ինչպես ինքը ասաց, Բոզի գյուղից:
Այդ տղային հարցրին, թե որտեղից է այդ գյուղը ստացել այդ անվանումը, ինքն էլ պատասխանեց, որ այդ գյուղում միշտ շատ խոտեր են վառել և այդ անունը` բոզը, եկել է այդ վառվող խոտի գույնից:
Բարև Ձեզ
Խոտի տարբերակը հետաքրքիր է, բայց ես էլ լսել եմ այն տարբերակը, որ դա բնակիչների մազերի գույնի հետ կապված է եղել: ՄԻնչև հիմա էլ Տավուշի ու Լոռվա որոշ գյուղերում տարեց բնակիչները այդ բառը հենց գույն իմաստով էլ օգատգործում են որոշ մարդկանց բնութագրելու համար: Ի դեպ այդ գույնը հիշատակվում է նաև Սասունցի Դավթի Թումանյանական տարեբրակում, որիպես նապաստակի գույն![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ինչպես է գրվում սպի բառը հոգնակիով
սպիեր թե սպիներ
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ժող, շնորհակալ եմ քեզ թե քեզանից
ես կարծում եմ առաջի տարբերակն ա ճիշտ, բայց ամենուրեք երկրորդն եմ լսում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ինձ թում ա «քեզնից», քանի որ շնորհակալ լինել նշանակում ա շնորհ վերցնել, հետեւաբար` վերցնել ումի՞ց, այսինքն` բացառական հոլով:
Սխալ կլինի, եթե ասենք «Ես քեզնից շնորհակալություն եմ հայտնում», որովհետեւ էս դեպքում բայը արդեն հայտնելն ա, հայտնում են ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:![]()
Գեա (28.04.2012)
Նարե ջան, չէ, սպի բառը միավանկ չի: Հայերենում այն բառերը, որոնք սկսվում են ս-ով կամ զ-ով, իսկ երկրորդ տառը նույնպես բաղաձայն է, վանկարկելիս ս-ից և զ-ից առաջ (եթե դրանցից հետո հնարավոր չէ) հայտնվում է «ը» տառը, ինչն օգտագործվում է նաև տողադարձելիս: Օրինակ՝ ըս-պի, ըս-տա-նալ, ըս-պա-նել, ըս-տոր, ըզ-գալ: Կան դեպքեր, երբ «ը» հնչյունն ավելանում է ս-ից կամ զ-ից հետո: Օրինակ՝ սը-գալ, զը-վարթ: Ամեն դեպքում, թե «ը»-ն տողադարձելիս ս-ից, զ-ից առաջ կամ հետո կհայտնվի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարդում տվյալ բառը: Օրինակ՝ չենք արտասանի ս(ը)պանել, կարտասանենք (ը)սպանել (որտեղ ը-ի լսվելու աստիճանը հասնում է 0-ի): Կամ չենք արտասանում զ(ը)գալ, այլ արտասանում ենք (ը)զգալ (որտեղ ը-ն ավելի շատ է լսվում, քան սպանել բառի մեջ):
Մի խոսքով՝ սպի բառը բոլորովին միավանկ չէ, ունի երկու վանկ՝ ըս-պի: Այդ բառը տողադարձվում է նույնպես նման կերպ՝ «ը»-ն գրելով: Ուստի սխալ է սպի բառի հոգնակին գրել «սպիեր», ճիշտ է՝ «սպիներ»:
Աղբյուր՝ դպրոցական դասագրքեր:
_Հրաչ_ եթե կարելի է կխնդրեի աղբյուրը նշել, ինձ խնդրել էին դեղի ստիկեր թարգմանել, ես գրել էր սպիներ, նույնիսկ չգիտեմ ինչու, ուղղակի լեզուս այդպես էր պահանջում ու վերջ: Հանկարծ դեմս դրեցին միավանկ բառերի հետ կապված օրենքը, մի տեսակ ներքին ձայնս սպիներ է ասում, բայց մի քանի լեզվաբաններ ու լեզվի օրենքները լավ իմացող մարդիկ սպիեր են պնդում:
Կանխավ շնորհակալություն![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Նարե91 (29.04.2012)
Գեա ջան, ցավոք, մոտակա 3 օրերը ոչ աշխատանքային են, դպրոցները չեն աշխատում: Եթե մինչև աշխատանքային օրերը հաջողվի ճարել համապատասխան դպրոցական դասագիրքը կամ կապ հաստատել ծանոթ հայոց լեզվի որևէ ուսուցչի հետ, անպայման ավելի շուտ կտեղադրեմ աղբյուրն այս թեմայում:
Լեզուն անընդհատ զարգանում, փոփոխվում է: Շատ կանոններ, որ նախկինում հայոց լեզվի համար անընդունելի ու սխալ են համարվել, ներկայումս ընդունվում են, համատեղ կիրառվում դասական լեզվի տարբերակի հետ ու վերջիններիս կիրառությունից դուրս մղելու միտում ունեն: Միգուցե բառերի վանկավորման կանոններն էլ արդեն «դե յուրե» ամրագրված փոփոխություններ են կրել, դա չեմ կարող ասել: Բայց հաստատում եմ, որ կոնկրետ «սպի» բառը երկվանկ է:![]()
Գեա (29.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ