Իսկ ինչպե՞ս կթարգմանվի տոլերանտ բառը: Հանդուրժո՞ղ:
Լեզվաբաններն ինչպե՞ս կթարգմանեն "тюнинг", "усилитель", "акустика" բառերը:
Հետաքրքիր է իմանալ նաև հետևյալ բառերի թարգմանությունները Լեզվի բարձրագույն խորհրդի որոշումներում`
Офисная АТС
IP-телефония
Проектор (գրասենյակի համար )
Пейджинговая связь
Ноутбук
Настольный ПК
Комплектующие
Картридж
ИБП (UPS)
Հետաքրքիր է՝ ինչու՞ այս կայքում, որ այդքան կարևորում է լեզվական հարցերը, չեն թարգմանում մոդերատոր կամ ադմին տերմինները:
Շինարար (23.09.2009)
Եթե այդպես մտածենք, ընդհանրապես ոչ մի բառ էլ կարելի է չթարգմանել: Կարիք, համաձայն եմ, չկա, բայց չէր խանգարի: Հետաքրքիր կլիներ:
Իսկ կոնկրետ առաջարկներ ունե՞ս էդ բառերի հետ կապված, թե՞ ուղղակի բողոքում ես, որ հայերեն չի։ Եթե ունես, ասա, կքննարկենք, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է։
Ի դեպ, մի քիչ թարգմանել ենք. «սուպեր մոդերատորը» թարգմանել ենք «ավագ մոդերատոր»։ Դե, համեմատած ուրիշ ֆորումների հետ, էլի բան է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նախ, չեմ բողոքում, այստեղ ամեն ինչ հիանալի է Բառարանում նայել եմ՝ ադմին՝ կառավարիչ, մոդերատոր՝ կազմակերպող, բայց կարծում եմ հետաքրքիր կլինի, որ տարբեր ակումբցիներ իրենց առաջարկները անեն, գուցե մի այնպիսի բառ մտնի շրջանառության մեջ, որ բոլորիս էլ շատ դուր գա, իսկ ընդհանրապես՝ կեցցեք դուք:
Jarre (23.09.2009)
Ժողովուրդ, մի հարց ունեմ. մեր ինստիտուտում ամեն անգամ պատից կախած դիպլոմային նախագծերի շտամպի մեջ որ կարդում եմ «Դիպլոմնիկ» բառը` գրված հայերեն տառերով, մազերս բիզ-բիզ են կանգնում: Մտածում եմ` արժի թարգմանել, բայց շատ տարբերակներ չունեմ: Միակ տարբերակս է` «Դիպլոմորդ», ինչ եք կարծում, արժի՞ կիրառել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Rammstein (07.10.2009)
Ճիշտն ասած ես էլ եմ կողմնակից, որ դիպլոմն էլ թարգմանվի, բայց դեմ եմ, որ քանի դեռ էդ անտերի վրա հայերեն տառերով գրվում ա «ԴԻՊԼՈՄ», ինչ-որ մեկը որոշի իրա ձեւով գրի:
Կարելի ա գրել «դիպլոմիչ» կամ «դիպլոմող»:
Իսկ վկայագրորդին ասեմ ինչու եմ դեմ. Վկայագիր ասելով կարելի է հասկանալ թերեւս միայն էդ փաստաթուղթը, իսկ դիպլոմ ասելով երբեմն հասկանում են նաեւ դիպլոմային առաջադրանքը: Դիպլոմնիկը հենց էդ առաջադրանքի իմաստով ա, այսինքն «դիպլոմային առաջադրանք կատարող»: Եթե կիրառեինք «վկայագիր»-ը, պիտի լիներ ոչ թե «վկայագրորդ», այլ «վյակագրային նախագծող» կամ նման մի բան:
Հ.Գ. Վկայագծորդ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ