Էդգար ջան, եթե ես ճիշտ հասկացա, Ձեր այս գրառումը նաև ինձ էր վերաբերում:
Նախ` ես ոչ մի բանի «մոլի ջատագով» չեմ: 
Ես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական եմ, և ինձ համար հավասարապես
անըnդունելի են ինչպես անտարբեր կամ կիսատ մոտեցումները, այնպես էլ
ցանկացած մոլություն, ֆանատիզմ և ծայրահեղական մոտեցում:
Եվ ես այս թեմային միջամտելու որևէ դրդապատճառ չեմ ունեցել:
Թեմային միացել եմ միայն այն ժամանակ, երբ
խնդիր է եղել ինֆորմացիայի տոնի հիմքի և այն իրական պատճառների շուրջ,
թե ինչու այն անընդունելի է համարվում մեզ համար (իսկ տվածս տեղեկատվության համար ես պատասխանատու եմ

): Բայց ես բոլորովին էլ նպատակ չեմ ունեցել հավաքույթ կազմակերպելու կամ չկազմակերպելու վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտել. դա, մեղմ ասած, իմ գործը չէ: Բոլորն էլ հասուն ու գիտակից մարդիկ են, ինձ էլ ոչ մեկը չի լիազորել մարդկանց գլխին խրատներ կարդալ ու փորձել ուղղություն ցույց տալ: Նման իրավունք առաջին հերթին ես ինձ չեմ վերապահում:

Դառնանք Ձեր առաջարկին. ես դեռ այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ
չգիտեմ, թե ինչ առաջարկ կարելի է անել և կամ այն ինչքանով ընդունելի կլինի ֆորումի մասնակիցների համար:
Վախենամ, որ իմ առաջարկի ձևաչափը կարող է այնքան էլ չհամապատասխանել շատերի ցանկությանը: Համենայն դեպս
կարաոկեում «տժժալու» հրավիրել չեմ կարող:

Իսկ
Տեառնընդառաջին որևէ բան առաջարկել չէի կարող թե վերոնշյալ և թե այլ տարբեր պատճառներով (պատճառներից մեկը նշեմ` զբաղված էի և հիմա էլ
զբաղված եմ առողջությանս հետ կապված մի քիչ դժվար հարցերով): Բայց գուցե և հետագայում որևէ առիթ և հնարավորություն լինի. ուրախ կլինեմ
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե շատ ծավալվեցի:

Էջանիշներ