Մեջբերում Edgar-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Քրիստոնեության և հայ առաքելական եկեղեցու մոլի ջատագովներին խորհուրդ կտայի մոտակա ժամանակներում ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ընտրել ամենաշուտ նշվող տոնը ու գոնե այս թեմայում նախաձեռնություն կատարած յուզերների չափ աշխատանք տանել որպեսզի հավաքվենք ու տոնենք,չէ որ Վալենտինի տոնը քննադատելու փոխարեն կարող էիք Դուք նախապես կամ գոնե զուգահեռաբար այս թեմայի հետ սեփական նախաձեռնությամբ Տիարն ընդ առաջի կապակցությամբ հանդիպում կազմակերպել, այս տոնն էլ հեթանոսական է ,բայց առկա է հայ եկեղեցու տոնացույցում ու մի գուցե Վալենտինի օրը ոչ էլ նշվեր ու շատ էլ ճիշտ կլիներ...բայց միայն հակա խոսելով գործը առաջ չի գնում...Ձեզ տեսնե'մ...)
Էդգար ջան, եթե ես ճիշտ հասկացա, Ձեր այս գրառումը նաև ինձ էր վերաբերում: Այդ առիթով ես կցանկանայի որոշ թյուրըմբռնումների շուրջ մի քիչ հստակություն մտցնել (եթե իհարկե նման թյուրըմբռնումներ Ձեզ կամ ֆորումի այլ անդամների մոտ կան. ես վստահ չեմ):
Նախ` ես ոչ մի բանի «մոլի ջատագով» չեմ: Ես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական եմ, և ինձ համար հավասարապես անըnդունելի են ինչպես անտարբեր կամ կիսատ մոտեցումները, այնպես էլ ցանկացած մոլություն, ֆանատիզմ և ծայրահեղական մոտեցում:
Ինչ վերաբերում է քննադատելուն կամ հակա խոսելուն. թեման բացելու նպատակը, եթե չեմ սխալվում, նշված օրվա որոշակի ժամին հավաքվելն ու ուրախանալն է եղել: Եվ ես այս թեմային միջամտելու որևէ դրդապատճառ չեմ ունեցել: Թեմային միացել եմ միայն այն ժամանակ, երբ խնդիր է եղել ինֆորմացիայի տոնի հիմքի և այն իրական պատճառների շուրջ, թե ինչու այն անընդունելի է համարվում մեզ համար (իսկ տվածս տեղեկատվության համար ես պատասխանատու եմ): Բայց ես բոլորովին էլ նպատակ չեմ ունեցել հավաքույթ կազմակերպելու կամ չկազմակերպելու վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտել. դա, մեղմ ասած, իմ գործը չէ: Բոլորն էլ հասուն ու գիտակից մարդիկ են, ինձ էլ ոչ մեկը չի լիազորել մարդկանց գլխին խրատներ կարդալ ու փորձել ուղղություն ցույց տալ: Նման իրավունք առաջին հերթին ես ինձ չեմ վերապահում:
Դառնանք Ձեր առաջարկին. ես դեռ այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ առաջարկ կարելի է անել և կամ այն ինչքանով ընդունելի կլինի ֆորումի մասնակիցների համար: Վախենամ, որ իմ առաջարկի ձևաչափը կարող է այնքան էլ չհամապատասխանել շատերի ցանկությանը: Համենայն դեպս կարաոկեում «տժժալու» հրավիրել չեմ կարող: Իսկ Տեառնընդառաջին որևէ բան առաջարկել չէի կարող թե վերոնշյալ և թե այլ տարբեր պատճառներով (պատճառներից մեկը նշեմ` զբաղված էի և հիմա էլ զբաղված եմ առողջությանս հետ կապված մի քիչ դժվար հարցերով): Բայց գուցե և հետագայում որևէ առիթ և հնարավորություն լինի. ուրախ կլինեմ

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե շատ ծավալվեցի: