Ցավում եմ խոսքերիդ համար, որովհետև քո նշած աղանդներն էլ Հայաստանում բազմացան այն պատճառով, որ շատերը հենց նույն կերպ մտածեցին: Եվ այսօր այդ աղանդավորական կազմակերպությունները, ներխուժած լինելով մեր հասարակություն, քանդում են մեր ազգային ավանդույթը /չնայած առանց դրա էլ, մենք պակաս չենք քանդում/, խարխլում են ազգի միասնականությունը, քանդում են պետության ամենագլախվոր օղակը` ընտանիքը: Սա մի կողմ թողնենք` անցնելով Վալենտինին:
Եթե մենք սկսենք ամեն առիթող մի սուրբ հրապարակել, ինչպես օրինակ անում են կաթոլիկները, մնր հավատքը կդառնա ընդամենը խաբեություն, շոու:
Եթե որոշ քրիստոնեական ուղղություններ նմանօրինակ բաներ անում են, ապա վստահաբար պիտի ասեմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն արժան-չարժանի սուրբ չի հրապարակում: Հետո սրբերն իրենք իրենց հայտնի են դառնում, քանզի Քրիստոս ինքն է ասում, որ մի տուն, որ սարի վրա է, հնարավոր չէ չնկատել, կամ ել թե ճրագն ինչքան ուզում ես թաքցրում, միևնույնն է իր լուսը տալու է և տեսնողը կտեսնի:
Բացի այդ մենք ունենք սիրո բարեխոս ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ, ում գոյության մասին կան բազում վյակություններ, փաստեր, նույնպես և սրբության մասին:
Ինչ վերաբերվում է պայքարին.
Նախ կուզեյի անդրադառնալ, թե ինչ է ասել եկեղեցի: Եկեղեցին նախ ժողովուրդն է, նոր շինությունը: Առանց ժողովրդի նյութեղեն տաճարը ինչի? է պետք: Այ հենց այդ եկեղեցին էլ, այսինքն` ժողովուրդը, որի մի մասնիկ է մեզնից յուրաքանչյուրը, պիտի պայքարի աղանդի նեմ: Իսկ աղանդի դեմ պայքարելու ամենահզոր ձևն այսօր ես համարում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում լինելը, այնտեղի արարողություններին, եկեղեցական, համայնքային կյանքին մասնակցելն է և այլն:
Անհրաժեշտ է պահպանել ազգայինը: Մեր ազգը էդ տեսանկյունից կործանման եզրին է կանգնած: Եթե մենք` երիտասարդներս քայլեր չձեռնարկենք հիմա, հետո շաաաաատ ուշ կլինի:
Էջանիշներ