Ժողովուրդ, մի բան ասեմ էլի, մենակ տարօրինակ չհամարեք: Էդ Վալենտին ասածը, ինչ չմացել եմ, որ հնարովի սուրբ ա, այսինքն տենց մարդ չկա, ընենց մի տեսկ եմ եղել դրանից, հեչ սիրտս չի կպնում: Շատ օտար բան ա դառել ինձ: Ոչ մի կերպ դր մտքին չեմ հարմարվում:
Ժողովուրդ, մի բան ասեմ էլի, մենակ տարօրինակ չհամարեք: Էդ Վալենտին ասածը, ինչ չմացել եմ, որ հնարովի սուրբ ա, այսինքն տենց մարդ չկա, ընենց մի տեսկ եմ եղել դրանից, հեչ սիրտս չի կպնում: Շատ օտար բան ա դառել ինձ: Ոչ մի կերպ դր մտքին չեմ հարմարվում:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
լավ, ում, որ հետաքրքիր կլինի, թող կարդա…
Ամեն ինչ տեղիյա ունենում երրորդ դարում, հռոմեական կայսր Կլաուդիո երրերդի օրոք… Կլաուդիոն հայտնի էր նրանով, որ շատ դաժան մարդ էր… ինքը հոթանոս էր ու կարադրել էր բոլոր քրիստոնյաներին մահապատշի ենթարկել… Վալենտինը քրիստոնյա էր, ու նրան ձերբակալել էին… բանտապահը, տեսնում է, որ Վալենտինը շատ խելացի մարդ է, ու իր աղջկան բերում է Վալենտինի մոտ, ու խնդրում է, որ աղջկա այսպես ասած դասատուն լինի… Խուլիան, շատ սիրուն աղջիկ էլինում, բայց ծնված օրվանից կույր էր… Վալենտինը նենց սիրուն է ամեն ինր նրան նկարագրում, որ աղջիկը ամբողջ աշխարհը նրա աչքերով կարողանում էր տեսնել…
Մի օր էլ Վալենտինին պատմում է, որ ամեն առավոտ ու գիշեր աղոթում է Աստծուն, որ կարողանա իր աչքերով տեսնել այն ամենը, ինչ որ Վալենտինն էր իրեն պատմել… երկուսեվ իրար ձեռք են բռնում, ու սկում են աղոթել… ու այդ պահին բանտախուցը լույսով է լցվում, ու Խուլիան սկսում է տեսնել…
Վալենտինին փետրվարի տասնչորսին մահապատժի են ենթարկում… նա հասցնում է վերջին ամակը գրել Խուլիային` ստորագրելով այն «Քո Վալենտինից»
Ու այդ օրվանից սկսած այդ օրը ամեն տարի մարդիկ բացիկներ ու նամակներ են ուղարկում նրանց. ում սիրում են`ի նշան իրենց սիրո ու նվիրվածության…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Նախ մի փոքր լրացում անեմ Երկնայինի գրածին. ըստ լեգենդի` կայսրը արգելել էր ամուսնությունները, քանի որ հեռավոր արշավանքների ժամանակ լեգեոներները, իրենց ընտանիքներին կապվածության պատճառով, լիարժեք չեէին կարողանում նվիրվել իրենց զինվորական գործին: Կայսեր հրամանին հակառակ երիտասարդ մի եպիսկոպոս` Վալենտինը, շարունակում է գաղտնի կերպով պսակադրություններ կատարել... Մնացածն արդեն հիմնականում շարադրված է Երկնայինի գրառման մեջ:
Իսկ հիմա հնարավորինս համառոտ բացատրեմ, թե ինչու է մեզ համար մերժելի վալենտինի տոնը: Ցավոք, շատերը ինֆորմացիայի պակասի պատճառով կարծում են, թե այս տոնը մենք մերժում ենք միայն պատճառով, որ այն Հայ Առաքելական Եկեղեցոււ տոնացույցի մաս չի կազմում, այլ ուրիշ եկեղեցիների: Չնայած սա նույնպես բավարար պատճառ է: Եթե այսօր մյուս եկեղեցիները ՀԱԵ-ու սրբերից միայն Գր. Լուսավորչին են ընդունում` մյուսներին համարելով ազգային նշանակության կամ հակաքաղկեդոնական դեմքեր, ապա մենք ինչու հանկարծ մի օր պիտի արթնանանք և սկսենք մինչ այդ մեր տոնացույցում տեղ չգտած և մեր հայրերից մեզ չավանդված սրբի տոն նշել? Բայց սա դեռ ամբողջը չէ. ՈՉ ՄԻ ԵԿԵՂԵՑՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԿԱԹՈԼԻԿ, ՏՈՆԱՑՈՒՅՑՈՒՄ ՉԿԱ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՒՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՒ ՍԻՐՈ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ: Անշուշտ, թե ուղղափառները, թե կաթոլիկներն ունեն վալենտիններ, բայց դրանցից ոչ մեկի վարքը չի առնչվում այդ սիրո հովանավորի լեգենդի հետ: Այդ տոնը, ՈՐԸ ՆԱԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐԵՒԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԻ« աշխահիկ հասարակության կողմից ներմուծված տոն է և քարոզում է հենց աշխահիկ սիրո չափանիշները, ինչի մեջ մեծապես ընկղմված է հատկապես արևմտյան աշխարհը: Բավական է միայն ցույց տալ տոնի ակունքը. այն անմիջական շարունակությունն է հին Հռոմի Lupercalia տոնախմբության, որ նվիրված էր էրոտիզմին և կատարվում էր Ի փառս Juno Februata դիցուհու: Նշվում էր փետրվարի 14-ին: Վալենտինի տոնի ավանդույթները հարազատորեն պատճենումն են հեթանոսական այդ սովորույթների: Վալենտինի` պատմական վկայություններով կամ եկեղեցական ավանդությամբ չհիմնավորվող լեգենդը ծագել է ուշ միջնադարում` անգլիական ու ֆրանսիական գրականության մեջ: Եթե ծանոթանաք այդ լեգենդի տարբեր տարբերակներին` պիտի զգաք, որ խիստ հարազատ է հոլիվուդյան ֆիլմերի ոգուն, որոնց քարոզած գաղափարները խիստ խոցելի են քրիստոնեական բարոյականության տեսակետից (հատկապես կցանկանայի օրինակ բերել երիտասարդ եպիսկոպոս Վալետինի և բանտապահի դստեր սիրավեպը...եզրահագումը թողնում եմ ձեզ):
Աշխարհականցման ու գլոբալիզացման արդի պայմաններում առավել քան կարևոր է հոգևոր և ազգային արժեքներին հարազատ մնալը: Սա է խնդիրը: Հակառակ պարագային հետևանքները փորձեք պատկերացնել ինքներդ...
Լավ կլիներ աղանդների բազմացման դեմն առնեիք, թե չէ Վալենտինի օրը ինչա որ հայ եկեղեցու հիմքերնել խարխլումա, ոչ պատմական հենք ունի ոչ բան![]()
Իհարկե լավ կլինիԵվ ոչ միայն աղանդների, այլև մեր կյանքում տեղ գտած բոլոր բացասական երևույթների, որոնք հիմնականում մեզ պարտադրում են ուրիշները, իսկ դրանք աճեցնում ու մեր գլխին փորձանք ենք դարձնում մենք ինքներս: Իսկ դրանց շարքում են նաև արժեքային, մեղմ ասած, ցածր համակարգեր ծնող երևույթները` ներառյալ նաև թեմայի նյութը:
Միայն թե այդ «լավ կլիներ դեմն առնելը» հասարակության մի մասի ուժերով չի լուծվի: Դրանք հիվանդություններ են, որոնց դեմ պիտի պայքարի ամբողջ օրգանիզմը, և ոչ թե նրա մի մասը միայն:
Բնականաբար պետք է պայքարի ամբողջ օրգանիզմը, բայց ինչպես ցանկացած օրգանիզմ՝ պետք է ունենա գլուխ և ուղեղ, իսկ էս դեպքում գլուխը պետք է լինի եկեղեցին, որը կաթողիկոսի գլխավորությամբ եսիմ ինչովա զբաղված, իսկ Վալենտինի օրը Մոնք ջան չեմ կարծում որ ինչ որ մեկը կա որ ահավոր լուրջ տոնա ընկալում, ուղղակի մի օր է նվերնել անելու ու տժժալու, եկեղեցուն չեմ կարծում որ տենց լուրջ խանգարում է, հա ի միջի այլոց դուք չեք գալու այդ օրը կառաոկե??
Եթե ժողովրդի մի մասի ընկալման մեջ տեղ են գտնում սեփական մոտեցումները, և ոչ թե բուն տոնի խորհուրդը, դա դեռ չի նշանակում, որ այդ սեփական մոտեցումները մոտեցումները բխում են Եկեղեցու վարդապետությունից:
Տեառնըդառաջը 40-օրյա մանուկ Հիսուսի Տաճար տարվելու տոնն է, որտեղ Նրան ընդառաջ են ելնում համաձայն մարգարեությունների այդ իրողության սպասողները` դիմավորելու Մարդացյալ Աստծուն: Ինչ հեթանոսական բան կա դրա մեջ?
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այդ դեպքում եկեղեցին թող արգելի առաջին հերթին թռիչքը կրակի վրայով:
Հ.Գ. Մոդերներին. խնդրում եմ վերջին գրառումները տեղափոխել համապատասխան բաժին և թեմա:
Այո՛, փետրվարի 14-ը Տեարընդառաջի օրն է: Քրիստոնեական օր է (կարծեմ միայն առաքելականների մոտ է դա), բայց թե ինչո՞ւ են սիրահարները կրակի վրահով թռվռում, ուրիշ հարց է:
Կրակի վրայով ցատկելու ավանդույթը հեթանոսական է: Մանրամասն պատճառները չգիտեմ, թե ինչո՞ւ են հենց կրակի վրայուվ թռնում:
Ես գիտեմ մի բան, որ Պարսիկները դեռևս 20-րդ դարում Ն.Ք., ունեին սիրահարվածների օր, երբ աղջիկներն ու տղաները դուրս էին գալիս ու իրար սեր խոստովանում… Ասում են, որ դա եղել է փետրվարի 17-ին: Բայց դե կարծում եմ, կապ չունի: (մանրամաները անգլերենով)
Ինչևէ, Սրբ. Վալենտինը արևմտյան տոն է և տարածված է հատկապես կաթոլիկ եկեղեցում:
Չեմ կարծում, թե որևէ մեկն այս տոնն ընկալում է որպես ինչ–որ արևմտյան, հոլիվուդյան ու հայ եկեղեցուն անհարիր գաղափարների պահպանման ավանդույթ։ Սուրբ Վալենտինի տոնը, ինչպիսի հիմքեր էլ որ ունեցած լինի, մարդկանց կողմից ընկալվում է որպես սիրո տոն և վերջ։ Իսկ սերը համամարդկային հասկացություն է և վեր է ցանկացած կրոնական, ազգային և այլ չափանիշներից։Հետևաբար դրա դեմ պայքարելու մեջ բացարձակապես իմաստ չեմ տեսնում։ Հետաքրքիր է, որևէ մեկին հայտնի՞ է այնպիսի դեպք, որ Սուրբ Վալենտինի տոնը որևէ կերպ ազդած լինի ինչ–որ մեկի բարոյական կամ կրոնական հայացքների վրա...
Դժվար է պատկերացնել...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ցավում եմ խոսքերիդ համար, որովհետև քո նշած աղանդներն էլ Հայաստանում բազմացան այն պատճառով, որ շատերը հենց նույն կերպ մտածեցին: Եվ այսօր այդ աղանդավորական կազմակերպությունները, ներխուժած լինելով մեր հասարակություն, քանդում են մեր ազգային ավանդույթը /չնայած առանց դրա էլ, մենք պակաս չենք քանդում/, խարխլում են ազգի միասնականությունը, քանդում են պետության ամենագլախվոր օղակը` ընտանիքը: Սա մի կողմ թողնենք` անցնելով Վալենտինին:
Եթե մենք սկսենք ամեն առիթող մի սուրբ հրապարակել, ինչպես օրինակ անում են կաթոլիկները, մնր հավատքը կդառնա ընդամենը խաբեություն, շոու:
Եթե որոշ քրիստոնեական ուղղություններ նմանօրինակ բաներ անում են, ապա վստահաբար պիտի ասեմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն արժան-չարժանի սուրբ չի հրապարակում: Հետո սրբերն իրենք իրենց հայտնի են դառնում, քանզի Քրիստոս ինքն է ասում, որ մի տուն, որ սարի վրա է, հնարավոր չէ չնկատել, կամ ել թե ճրագն ինչքան ուզում ես թաքցրում, միևնույնն է իր լուսը տալու է և տեսնողը կտեսնի:
Բացի այդ մենք ունենք սիրո բարեխոս ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ, ում գոյության մասին կան բազում վյակություններ, փաստեր, նույնպես և սրբության մասին:
Ինչ վերաբերվում է պայքարին.
Նախ կուզեյի անդրադառնալ, թե ինչ է ասել եկեղեցի: Եկեղեցին նախ ժողովուրդն է, նոր շինությունը: Առանց ժողովրդի նյութեղեն տաճարը ինչի? է պետք: Այ հենց այդ եկեղեցին էլ, այսինքն` ժողովուրդը, որի մի մասնիկ է մեզնից յուրաքանչյուրը, պիտի պայքարի աղանդի նեմ: Իսկ աղանդի դեմ պայքարելու ամենահզոր ձևն այսօր ես համարում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում լինելը, այնտեղի արարողություններին, եկեղեցական, համայնքային կյանքին մասնակցելն է և այլն:
Անհրաժեշտ է պահպանել ազգայինը: Մեր ազգը էդ տեսանկյունից կործանման եզրին է կանգնած: Եթե մենք` երիտասարդներս քայլեր չձեռնարկենք հիմա, հետո շաաաաատ ուշ կլինի:
Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 14.02.2008, 02:09: Պատճառ: Գրառման ավելացում
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Էդգար ջան, եթե ես ճիշտ հասկացա, Ձեր այս գրառումը նաև ինձ էր վերաբերում: Այդ առիթով ես կցանկանայի որոշ թյուրըմբռնումների շուրջ մի քիչ հստակություն մտցնել (եթե իհարկե նման թյուրըմբռնումներ Ձեզ կամ ֆորումի այլ անդամների մոտ կան. ես վստահ չեմ):
Նախ` ես ոչ մի բանի «մոլի ջատագով» չեմ:Ես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական եմ, և ինձ համար հավասարապես անըnդունելի են ինչպես անտարբեր կամ կիսատ մոտեցումները, այնպես էլ ցանկացած մոլություն, ֆանատիզմ և ծայրահեղական մոտեցում:
Ինչ վերաբերում է քննադատելուն կամ հակա խոսելուն. թեման բացելու նպատակը, եթե չեմ սխալվում, նշված օրվա որոշակի ժամին հավաքվելն ու ուրախանալն է եղել: Եվ ես այս թեմային միջամտելու որևէ դրդապատճառ չեմ ունեցել: Թեմային միացել եմ միայն այն ժամանակ, երբ խնդիր է եղել ինֆորմացիայի տոնի հիմքի և այն իրական պատճառների շուրջ, թե ինչու այն անընդունելի է համարվում մեզ համար (իսկ տվածս տեղեկատվության համար ես պատասխանատու եմ): Բայց ես բոլորովին էլ նպատակ չեմ ունեցել հավաքույթ կազմակերպելու կամ չկազմակերպելու վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտել. դա, մեղմ ասած, իմ գործը չէ: Բոլորն էլ հասուն ու գիտակից մարդիկ են, ինձ էլ ոչ մեկը չի լիազորել մարդկանց գլխին խրատներ կարդալ ու փորձել ուղղություն ցույց տալ: Նման իրավունք առաջին հերթին ես ինձ չեմ վերապահում:
Դառնանք Ձեր առաջարկին. ես դեռ այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ առաջարկ կարելի է անել և կամ այն ինչքանով ընդունելի կլինի ֆորումի մասնակիցների համար:Վախենամ, որ իմ առաջարկի ձևաչափը կարող է այնքան էլ չհամապատասխանել շատերի ցանկությանը: Համենայն դեպս կարաոկեում «տժժալու» հրավիրել չեմ կարող:
Իսկ Տեառնընդառաջին որևէ բան առաջարկել չէի կարող թե վերոնշյալ և թե այլ տարբեր պատճառներով (պատճառներից մեկը նշեմ` զբաղված էի և հիմա էլ զբաղված եմ առողջությանս հետ կապված մի քիչ դժվար հարցերով): Բայց գուցե և հետագայում որևէ առիթ և հնարավորություն լինի. ուրախ կլինեմ
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե շատ ծավալվեցի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ