Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է, թեմայից շատ եմ շեղվում, բայց ուզում եմ նշել, որ հայ առաքելական եկեղեցու նշած "Տեարն ընդ առաջ", ժողովրդական լեզվով Տրնդեզն էլ իր հեթանոսական բնույթով բացարձակապես չի զիջում Վալենտինի տոնին և դեռ մի բան էլ գերազանցում է:
Եթե ժողովրդի մի մասի ընկալման մեջ տեղ են գտնում սեփական մոտեցումները, և ոչ թե բուն տոնի խորհուրդը, դա դեռ չի նշանակում, որ այդ սեփական մոտեցումները մոտեցումները բխում են Եկեղեցու վարդապետությունից:
Տեառնըդառաջը 40-օրյա մանուկ Հիսուսի Տաճար տարվելու տոնն է, որտեղ Նրան ընդառաջ են ելնում համաձայն մարգարեությունների այդ իրողության սպասողները` դիմավորելու Մարդացյալ Աստծուն: Ինչ հեթանոսական բան կա դրա մեջ?