Անկախ մեր քաղաքական համակրանքներից, բոլորիս նպատակն է, որպեսզի ՀՀ նախագահի ընտրությունն անցնի խաղաղ ու առանց կեղծիքների։
Սակայն, ի՞նչ անել, եթե քվեարկելիս նկատել եք խախտում։ Առաջինն իհարկե հանձնաժողովին տեղյակ պահելն է։ Բայց եթե հենց հանձնաժողովն է իրականացնում խախտում, այդ դեպքում կարելի է զանգել թեկնածուների շտաբներ ու միջազգային դիտորդական առաքելությունների գրասենյակներ։
Եթե տեղյակ եք, կարո՞ղ եք գրել այդ թեժ գծի հեռախոսահամարները։ Որքան տեղյակ եմ դատախազությունն էլ ունի այդպիսի հեռախոսահամար։
Էջանիշներ