Պետք է ձերբազատվել սխալ հոգեբանական ստերեոտիպերից և ձերբազատել դրանցից սերունդներին: Դրա համար պետք է պատրաստ լինել երկխոսության պատրաստակամությունն ընկալել որպես կարևոր պոտենցիալ և կառուցողական բաղադրիչ ներկայիս հեղհեղուկ իրավիճակի վերացման համար:
Կարող եմ միայն փաստել, որ մեզ մոտ “բարձր մակարդակով” ասվում է բառացիորեն հետեւյալը. “Ի՞նչ է եղել որ` մենք դեռ մի 100 տարի էլ շատ լավ կարող ենք գոյատեւել այսպես շրջափակված ու մեկուսացված վիճակում”: Եւ դա ոչ մեկը չի էլ փորձում հերքել: