User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

  1. #1
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    2006 թվականի փետրվարի 28 էր` սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի օրը: Բազմահազարանոց մարդկային բազմությունը դանդաղ երթով բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
    Երթին մասնակցում էինք նաև մենք` ես ու երկու ընկերներս: Մարդկային բազմությունը այնքան հոծ էր, որ ստիպված զգուշությամբ էի քայլում, որպեսզի հանկարծ պատահաբար որևէ մեկի ոտքը չտրորեմ: Մեր առջևից քայլում էին երկու երիտասարդներ: Քանի որ նրանք ինձ խիստ մոտիկ էին գտնվում, ես պարզ լսում էի նրանց խոսակցությունը: Նրանք խոսում էին երևանյան մականունավոր «հեղինակությունների» «սխրագործությունների» մասին, ու նրանց զրույցում ես մի տեսակ ակնածանք էի նկատում: Նրանց համար այդ մարդիկ կարծես իդեալներ լինեին (ահա թե ինչ է լինում, երբ իսկական արժեքը ստվերում է մնում): Այդ ընթացքում ընկերներս նույնպես զրուցում էին: Զրուցում էին ինչ-որ նոր մեքենաների մասին: Ու բոլորն էին զրուցում, ու բոլորն էլ ինչ-որ առօրյա ու երբեմն էլ անիմաստ թեմաներով: Երբեմն-երբեմն այս ու այն կողմից նույնիսկ ցինիկ քրքջոցներ ու հրհռոցներ էին լսվում: Ոչնչից չէր զգացվում, որ մարդկանց հոգիներում սուգ կա: Այն հրեշը, որից ես այդքան վախենում եմ, քայլում էր ինձ հետ կողք կողքի…
    Այո, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նույնպես այդ օրը մարդկային երթի հետ բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք: Նայեցի շուրջս` հուսալով տեսնել գեթ մի հայացք, որում վշտի գիտակցում ու իսկական կարեկցանք կլիներ: Չտեսա: Միգուցե ուշադիր չնայեցի կամ միգուցե իրոք չկար այդպիսի հայացք: Մարդկանց համար այդ երթը կարծես սովորական զբոսանք լիներ, սովորական առօրյա զբոսանք, ուրիշ ոչինչ: Ակամայից մտածեցի, թե որքա~ն հեշտ է խոսել այլոց տառապանքների մասին ու դատապարտել անօրենների վայրագությունները, և որքա~ն դժվար է իսկապես կարեկից լինել դժբախտների վշտերին: Մտածեցի այդ սարսափելի դեպքերի ու ճակատագրից հալածվածների մասին, նրանց մասին, ովքեր մորթվեցին անասունների նման, և նրանց մասին, ովքեր մազապուրծ փախան` կորցնելով այն ամենը, ինչն ամբողջ կյանքում դառը քրտինքով վաստակել էին... Հոգուս խորքում մի անբացատրելի զգացում ունեցա, որն ավելի շատ ցավ էր հիշեցնում: Հիշեցի Սևակի հայտնի խոսքերը և ինքս էլ չիմանալով, թե ինչպես` ինչքան ձայն ունեի, համարյա գոռալով, ասացի.
    «Կա՞ աշխարհում գեթ մի լեզու, որ չունենա այդ «անջատվել» բայը: Թե կա, ես փոխում եմ ազգությունս»:
    Բոլորը հայացքները զարմանքով իմ կողմը շրջեցին: Մի կարճ ակնթարթ լռություն տիրեց: Ես նրանց հայացքներում տեսնում էի մի բան. նրանք բոլորը ինձ խելագարի տեղ էին դրել: Այս ու այն կողմից «ռեպլիկներ» եղան, ու բոլորն էլ հեգնական երանգով: Ընկերներս մի պահ շփոթվեցին իմ այդ անսպասելի արարքից, այնուհետև ուշքի գալով` սկսեցին ծաղրանքով կշտամբել ինձ, որ ես իրենց «խայտառակում» եմ: Ես նույնպես շփոթվեցի. անկեղծ ասած ինքս ինձնից նման բան չէի սպասում (բնավորությամբ մի քիչ ամաչկոտ եմ): Բայց հանկարձ մի շատ հաճելի բան տեղի ունեցավ…
    Հետևից ինձ մոտեցավ մի կին` շատ պատկառելի տեսքով, և նայելով ինձ` ասաց.
    -Այս պահին դրանք միայն Սևակի խոսքերը չէին, դրանք նաև քոնն էին: Ապրես, տղաս:
    Հուզմունքը, իհարկե, այդ պահին խանգարեց ինձ հասկանալու նրա խոսքերի իմաստը, բայց ես մինչև հոգուս խորքը շոյվեցի ու նաև հրճվեցի, որ կարողացա ամբոխի մեջ գտնել այն մարդուն, ում փնտրում էի: Նրա աչքերում այդ տխուր օրվա խորհուրդը կար: Հուզմունքը խողդում էր ինձ: Հազիվ կարողացա արտաբերել.
    -Շնոր-հակա-լություն…
    Նա ներկայացավ. Երևանի դպրոցներից մեկի տնօրենն էր (շա~տ ափսոս, բայց ես չեմ հիշում դպրոցի համարը և տնօրենի անուն-ազգանունը, միայն հիշում եմ, որ տնօրենն ասաց, որ իրենց դպրոցը հրդեհից հիմնովին այրվել, հետո վերականգնվել է): Հետո ձայն տվեց.
    -Երեխաներ, այստեղ եկեք:
    Մի ակնթարթում ինձ ու նրան շրջապատեցին նրա ղեկավարած դպրոցի սաները, տարբեր տարիքի: Նրանց թիվը բավականին մեծ էր: Տնօրենը ինձ ներկայացրեց իր սաներին և սկսեց գովեստի խոսքեր ասել իմ հասցեին: Խիստ շոյվել էի ու ամոթից կարմրել: Այնքա~ն անսպասելի էր ինձ համար…
    Այդ ամենը տեսնելով` ընկերներս կարծես կերպարանափոխվեցին, ու ոչ միայն ընկերներս: Արդեն այս ու այն կողմից դրվատանքի խոսքեր էի լսում: Շրջապատում բուռն քննարկում սկսվեց իմ ասած խոսքերի վերաբերյալ: Ընկերներս նույնիսկ իրենք նույնպես փորձեցին մեր մեծերի խոսքերից հիշել և արտասանել` տիկնոջ ուշադրությանը արժանանալու համար: Ես չհասկացա ինչ տեղի ունեցավ: Մի՞թե մարդկանց հոգիներում ինչ-որ բան շարժվեց, մի՞թե անտարբերությունը դյուզն ինչ զիջեց իր դիրքերը: Ըստ էության ես մեծ բան չէի արել, բայց արդյունքը իմ սպասածից շատ ավելի մեծ էր…
    Այնուհետև հուզմունքս կամաց-կամաց անցավ: Ես ու տիկինը երկար զրուցեցինք` միասին քայլելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող: Նա պատմեց ինձ իրենց դպրոցի հետ կատարված դժբախտության մասին (հրդեհի մասին) և մի ամերիկահայ բարերարի մասին, ում միջոցներով դպրոցը լիովին վերականգնվել էր: Վերջում, երբ բաժանվում էինք, նա ինձ հրավիրեց իրենց դպրոց: Ես խոստացա անպայման այցելել, բայց, ցավոք, ժամանակի սղության պատճառով այդպես էլ ինձ չհաջողվեց դա անել…

    Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը իմացավ, թե որ դպրոցի մասին է խոսքը, խնդրում եմ հիշեցնել ինձ: Կանխավ շնորհակալություն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.07.2011), Sambitbaba (28.07.2014)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Ցավոք սրտի, այդ անտարբերությունն ես ինքս էլ զգացել եմ, ու ոչ միայն դա, այլև այն, որ նման երթերին մարդիկ մասնակցում են իրենց ցուցադրելու համար… կարծես կառնավալային երթի մասնակցեն:
    Հ.Գ. Ափսոս, որ չգիտեմ, թե ո՞ր դպրոցի մասին է խոսքը:

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մի տեակ հուզվեցի էնքան պարզ եմ հիշում էդ օրը ու ոչ միայն նրա համար որ գնացել էի մի մարդու շիրիմին այցելության, ով վաղվա Հայաստանի խորհրդանիշ է եղել մոտ 2 տարի, այլ որ հասկացա ու խորապես գիտակցեցի թե ինչ ենք կորցրել

  5. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք սրտի, այդ անտարբերությունն ես ինքս էլ զգացել եմ, ու ոչ միայն դա, այլև այն, որ նման երթերին մարդիկ մասնակցում են իրենց ցուցադրելու համար… կարծես կառնավալային երթի մասնակցեն:
    Հ.Գ. Ափսոս, որ չգիտեմ, թե ո՞ր դպրոցի մասին է խոսքը:
    Շատ դիպուկ ասեցիր: "Ցուցադրությունը" շատ հարմար բառ է:

  6. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Ցավալի է Մի անգամ նույնիսկ ականատես եմ եղել, թե ինչպես են 2 ընկերուհի իրար հետ իբր թե կատակում «Եղեռնդ շնորհավոր»: էտ ժամանակ պետք էր ժամանակի մեքենա, որ էտ էրկուսին ետ գցեր այդ ցավալի օրեր, որ լավ տոնեին իրենց շնորհավորանքը: Ու զարմանալին այն էր, որ ոչ թե ընկերը ընկերոջը, այլ ընկերուհին ընկերուհուն էր ասում նման բան: Երևի ինստիտուտում պապայի փողերով դասավորած, եկել էին սեմուշկա չռթելու ու տղա կպցնելու:

  7. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու զարմանալին այն էր, որ ոչ թե ընկերը ընկերոջը, այլ ընկերուհին ընկերուհուն էր ասում նման բան:
    Դե դա կապ չունի, թե ով էր ում ասում, կարևորն այն է, որ նման նողկալի արարածներ նույն գենոտիպից են ինչ օրինակ վերը նշածս մարդը՝ Մովսես Գորգիսյանը

  8. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Հետաքրքիր պատմություն էր... մի քիչ դժվար է հավատալ, որ բոլորը վերափոխվել են, բայց ամեն դեպքում ոմանք լավ դաս են առել, ապրես
    Իսկ այդ ցուցադրություններից ես էլ եմ կատաղում... նույնիսկ համազգային սգի մեջ էդքան մասնատված ենք... որ չեն բարձրացնում պաստառներ` "--- կուսակցությունը դեմ է ցեղասպանությանը"

    Ինչ վերաբերում է դպրոցին, վերջին տասնամյակում իմ իմացած դպրոցներից մեկն է այրվել ու արեւմտահայերի միջոցներով վերանորոգվել` թիվ 136-ը, գտնվում է Քանաքեռ-Զեյթունում` 12 համարի երթուղայինի վերջին կանգառի մոտ (կարծեմ 43-ն էլ է էդտեղ կանգնում)... թեև երբևէ չեմ լսել, որ էդ դպրոցի աշակերտները կարգապահութամբ փայլեն, բայց գուցե հենց էդտեղից է եղել ուսուցչուհին
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչ վերաբերում է դպրոցին, վերջին տասնամյակում իմ իմացած դպրոցներից մեկն է այրվել ու արեւմտահայերի միջոցներով վերանորոգվել` թիվ 136-ը, գտնվում է Քանաքեռ-Զեյթունում...
    ...գուցե հենց էդտեղից է եղել ուսուցչուհին
    Հա, ինչքան հիշում եմ, դպրոցը Քանաքեռում է: Իմ մեջ 139 թիվն էր տպավորվել, բայց երևի իրոք թիվ 136 դպրոցն է:
    Շատ շնորհակալ եմ Ձնծաղիկ ջան

  10. #9
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Կարո՞ղ է ինչ-որ մեկը իմանա թիվ 136 դպրոցի հասցեն:

  11. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ է ինչ-որ մեկը իմանա թիվ 136 դպրոցի հասցեն:
    Հասցե` Լեփսիուսի 6,
    հեռախոս` 240846

  12. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Շնորհակալություն Enipra

  13. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2008
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Շատ հուզիչ պատմություն էր:

  14. #13
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Վլա՞դ, էս ինչ հետաքրքիր բան էր, ես էլ չէի սպասի, որ սենց բան կարող էիր անել, բայց փաստորեն խիզախել ես ակամայից, ապրես, ես էլ իմ կողմից եմ ասում:
    Անտարբերության դեմ պայքարիդ ճանապարհին դեռ շատ ծաղրական երևույթների ու իրավիճակների ես հանդիպելու, կարևորը՝ ինքդ քեզ այդ թոհուբոհում չկորցնելն է
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  15. #14
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Վլա՞դ, էս ինչ հետաքրքիր բան էր, ես էլ չէի սպասի, որ սենց բան կարող էիր անել, բայց փաստորեն խիզախել ես ակամայից, ապրես, ես էլ իմ կողմից եմ ասում:
    Անտարբերության դեմ պայքարիդ ճանապարհին դեռ շատ ծաղրական երևույթների ու իրավիճակների ես հանդիպելու, կարևորը՝ ինքդ քեզ այդ թոհուբոհում չկորցնելն է
    Շնորհակալ եմ Ֆլորա ջան:

    Հ.Գ. Մենակ պայքարելով` արդյունքի չեմ հասնի

  16. #15
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նույնպես այդ օրը մարդկային երթի հետ բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք:
    Ցավոք երեկ նույնպես Անտարբերությունը եկել էր...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (25.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Իրականություն, որ կուզենայի չլիներ....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.05.2014, 13:26
  2. Եթե չլիներ հայելին
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.07.2010, 14:53
  3. եթե չլիներ տատանումը
    Հեղինակ՝ Բաքոսուհի, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.07.2010, 21:04
  4. Եթե ձեր սիրած էակը կույս չլիներ, կամուսնանայի՞ք
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 26.07.2008, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •