Մարդկանց և Ռոբոտների մասին…

Երկխոսություն մարդու և ռոբոտի միջև
- Ողջույն, իմ անունն է KR419L
- Ողջույն, իմ անունն է Ալբերտ
- Հաճելի է, Ալբերտ
- Նմանապես, KR419L, համեցեք նստեք խնդրեմ
- Շնորակալություն
- Իսկ կարելի՞ է ձեզ այլ կերպ անվանել, հարմարության համար, օրինակ Կառլ
- Այո, խնդրեմ: … Իսկ ի՞նչ է այն պատից կախվածը
- Սա կտավ է, Մեծն Դա Վինչիյի գլուխգործոցներից ...
- Իսկ ինչի՞ համար է այն հարկավոր
- Դե, … սրանից ես մեծ գեղագիտական հաճույք եմ ստանում ...
- Իսկ ի՞նչ է դա
- Ի՞նչը, հաճու՞յքը, ... հըմ ..., դժվար է բացատրել: Տարբեր են լինում հաճույքները, բայց բոլոր մարդիկ էլ իրենց կյանքում ձգտում են միայն դրան: Օրինակ հաճույք կարելի է ստանալ հետևելով արևածագին, կամ մանկան առաջին քայլերին, հաճույք կարելի է ստանալ համտեսելով համեղ կարկանդակը, հաճույք կարելի է ստանալ, արժանանալով ուրիշ մարդկանց գովասանքին, քո արած որևէ լավ գործի համար, ... և այլն: ... Նման մանր մունր հաճույքներն էլ մեր կյանքը դարձնում են ավելի գունագեղ ու հետաքրքիր:
- Իսկ առանց դրա դուք չէի՞ք կարող ապրել
- Ո´չ, առանց դրա կյանքը կվերածվեր համատարած տառապանքի
- Իսկ ի՞նչ է դա
- Դրանից բոլորը խուսափում են, բայց և առանց դրա կյանքը հետաքրքիր չէր լինի, միայն տառապելով է մարդ հասկանում հաճույքի գինը:
- Այդ դեպքւում ի՞նչու եք դուք խուսափում դրանից
- Չգիտեմ, ... մի գուցե և հոգու խորքում մենք զգում ենք դրա անհրաժեշտությունը, բայց և ամեն գնով փորցում ենք խուսափել դրանից, պարզապես այդպես ենք մենք «կառուցվել»
- Ի՞նչ է հոգին
- Հոգին, ..., դա մեր ամբողջ էությունն է: Ինպես կարող եմ դա քեզ բացատրել ... Այ դու կազմված ես տարբեր մեխանիզմներից ու ղեկավարվում ես ծրագրով, հոգին դա մեր «ծրագիրն է», նա է որոշում մեր պահվածքը ու գործողությունները:
- Ես ոչինչ չհասկացա ձեր ասածներից Ալբերտ, բայց հիմա ես գիտեմ թե դուք` մարդիք ինչքան բարդ «մեխանիզմներ եք»: