Մի զվարճալի պատմվածք համակարգչի մասին (իհարկե նախապես ներեղություն եմ խնդրում, եթե ավելի հարմար թեմա կար գրելու համար կամ արդեն ինչ-որ տեղ գրված է)
Իսպաներենի ուսուցիչը իգական և արական սեռերը բացատրելիս խմբին բաժանում է 2 մասի՝ աղջիկների և տղաների, ու հանձնարարում է ասել թե համակարգիչը արական թե իգական սեռի գոյական է և բացատրել թե ինչու:
Տղաների խումբը պատասխանում է, որ համակարգիչը միանշանակ իգական սեռի է քանի որ.
1. Ոչ ոք բացի նրանց ստեղծողից չի կարող հասկանալ նրանց ներքին լոգիկան,
2. Հարազատ լեզուն, որը նրանք օգտագործում են մյուս համակարգիչների հետ հաղորդակցվելու համար, անհասկանալի է մյուս բոլորին,
3. Նույնիսկ փոքր սխալները պահվում են նրանց հիշողությունում բոլոր հետագա հնարավոր դեպքերում հիշեցվելու համար,
4. Հենց հարմարվում ես նրանցից մեկին պարզում ես, որ աշխատավարձիդ մեծ մասը ծախսվում է նրա համար աքսեսուարներ գնելու վրա:
Աղջիկների խումբը պատասխանում է, որ համակարգիչը միանշանակ արական սեռի է քանի որ.
1.Նրանց հետ ինչ-որ բան անելուց առաջ պետք է միացնես նրանց
2. Լիքը տվյալներ ունեն իրենց մեջ, բայց միևնույնն է ինքնուրույն մտածելու ունակ չեն,
3. Նրանք փորձում են օգնել քեզ լուծելու պրոբլեմներդ, բայց հիմնականում հենց իրենք են պրոբլեմը,
4. Հենց հարմարվում ես նրանցից մեկին, հասկանում ես, որ եթե մի քիչ ավելի երկար սպասեիր, ձեռք կբերեիր ավելի լավ մոդելը:
Իսկ ով հաղթեց?![]()
Էջանիշներ