Չդիմացա, պետք ա էս թեմայում գրեմ վերջը…

Բնականա, որ աննոռմալ քայլա ինքը… եթե էդ աղջկան փախցնես, ինքը ոչ միայն քեզ չի սիրի, այլ պարզապես կատի… տղան առաջինը իրա կյանքնա փչացնում, հետո էդ աղջկա…
մեծամասամբ մեր հասարակությունն ա մեղավոր, որ դեռ կա էդ ապուշ սովորությունը… այ եթե մի երկու անգամ հավեսով նստացնեին նման քայլի համար, հիմա ոչ ոք չէր համարձակվի նման բան անել… մյուս կողմից, եթե աղջկան փախցնում են, ու ինքը հետ ա գալսի, ինչ ասես չեն խոսում խեղճի մասին… մեկը չի մտածում թե ինչ հոգեբանական տրավմայա ապրել ինքը… փոխանակ աջակցեն, օգնեն, ավելի են բարդացնում ամեն ինչ…

Համաձայն չեմ էն մտքի հետ, որ եթե աղջիկը չուզենա, իրեն չեն կարող փախցնել… դա միայն երբ որ մարդաշատ վայրա… հիմա որպես օրինակ պատկերացրեք, որ մի 120 կիլոյանոց 1.95 բոյով տղա գա ինձ փախցնելու, ու դա լինի խուլ փողեց, որտեղ մարդ չկա… ուզեմ-չուզեմ, միակ բանը որ կկարողանամ անել, գոռգռալը կլինի

Նաև չեմ ընդունում, որ ծնողներին դեմ գնալով` իրար հետ փախչում են… աղջիկը ոնց որ իր ծնողների վրայով քայլի… դա անելու բան չի… չեմ ընդունում... ինքս չեմ գնա այդ քայլին…
ծնողը սրբությունա… եթե ծնողները համաձայն չեն, կարելի է համոզել, ապացուցել, որ սխալվում են, բայց ոչ թե նման անշնորհակալ արարք քեզ թույլ տալ…