Դե գիտեք, էստեղ մի նրբություն կա: Հանցագործությունները համարվում են հանրության համար վտանգավոր արարքներ, ու մեղավորները պետք է կրեն համապատասխան պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ա դրա մասին տուժողը: Քրեական դատավորության օրենսգիրքը նախատեսում ա մի քանի հոդվածներ, որոնցով քրեական գործ է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա: Դրանք հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործություններ են: Ո՛չ մարդուն առևանգելը, որը միջին ծանրության հանցագործություն ա, իսկ մի քանի հոգու կողմից նախնական համաձայնությամբ կատարված լինելու դեպքում (ինչը և սովորաբար այդպես էլ կա, ինչքան հասկացել եմ էս խոսակցություններից)՝ ծանր հանցագործություն, ոչ էլ, առավել ևս բռնաբարությունը, որը կախված հանգամանքներից, կարա լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, դրանց մեջ ներառված չեն: Այնպես, որ զգույշ մնացեք. եթե դուք էս պահին ձեզ համար ձեր տանը հանգիստ նստած ակումբի էս թեման եք կարդում, ձեր կինը ձեզ համար կոֆե ա դնում, երեխեն էլ կողքից տելեվիզր ա նայում, ու մեկ էլ չգիտես որտեղից որտեղ մի ոստիկանի ականջովն ա ընկնում, որ ձեր կնկան դուք ժամանակին փախցրել եք, ապա բացառված չի, որ կարճ ժամանակ անց կհայտնվեք ճաղավանդակի հետևում:![]()
Էջանիշներ