"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
AniwaR (11.12.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ո՞վ ինչ զիբիլ անի անունը քյառթ ես դնու՞մգոնե բառի իմաստը գիտե՞ս, թարսի պես քո ասած քյառթը աղջկա կամքին հակառակ չի գործում, իսկ բռնաբարելը բտ ություն ա, այ քո ասած «քյառթերը» տենց բտ ներին բառիս բուն իմաստով նստացնում են շամպայնի շշի վրա, ի դեպ դա համարվում է ամենամեղմ պատիժներից մեկը, ավելի լավ ա ցմահ բայց մենակով նստեն քան մեկ տարի «քյառթերի» հետ սռոկ ատբիտ անեն:
Ջանամ, ախր շշի վրա նստողներն էլ են քյառթերի հասարակության ծնունդ, դրանց շամպայնի շշի վրա նստեցնողներն էլԵրկուսի նկատմամբ էլ, իրենց «ապրած օրենքների», «ճշտի» համար էլ առանձնահատուկ սեր չունեմ, բայց մեջբերածս տեքստը
ասված է qyartus vulgaris տեսակի հասարակ քյառթի կողմից: Ասել է թե՝ շշի վրա նստացնողներից:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Rhayader (11.12.2010)
լավն էր, լավ տեղեկացված էս, բայց էտ չի նշանակում որ ասողը պարտադիր քյառթ պիտի լինի, կարողա միքիչ վիճակը լավ լինի, հա ու էտ ամենը կարա կատակ լինի, իսկ աղջկան փաղցնելը իր կամիքին հակառակ էտ քյառթ լինելու հետ ընդհանրապես կապ չունի, խի մենակ քյառթերն են աղջիկներին բռնանում, իհարկե ոչ, կապ չունի փախցնում են թե ուրիշ ինչ որ կերպ են դա անում, իսկ շատ դեպքերում աղջիկների փախցնում են հենց իրենց կամքով, դրա համար միքիչ դժվարա կողմնորոշվել, փողոցում երբ քո աչքի առաջ աղջիկ են փախցնում, կարողա ինքը ուզումա, բայց մեկը եթե ես իմանամ աղջկան իր կամքին հակառակ փորձում են փախցնեմ, իհարկե շատ կուրախանամ, հաստատ մեծ բավարարվածություն կստանամ դրանց սատկացնելուց
![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Իսկ ես այս երեւույթը հայ իրականության համար համարում եմ լրիվ օրինաչափ: Հիմա մի քիչ փառք ա, պատկերացրեք հին ժամանակներում հայկական գյուղերում ապրող տղամարդկանց վիճակը, որտեղ հավանաբար չեն եղել մարմնավաճառներ: Պատկերացնում եմ թե սիրահարվելու դեպքում էտ խեղճ տղամարդկանց վիճակը ոնց էր սրվում: Աղջիկ փախցնելը նման պայմաններում լրիվ նորմալ եմ համարում: Բռնությունը երբեք չեմ արդարացնում, բայց լրիվ մտում եմ էտ մարդկանց վիճակի մեջ:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 11.12.2010, 15:55:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Եվս մի էկզոտիկ–էրոտիկ թեմա…Աղջիկ փախցնելը ժամանակին այնքան ռոմանտիկ երևույթ է եղել, հլը պատկերացրեք՝ սիրելին ցանկալիին սպիտակ քրտնած նժույգի վրա իր գրկում ուժգին սեղմած, երեկոյան մեղմիկ զեփյուռից ծնված եղեգների շրշյունի ներքո սրտատրոփ խորհրդավոր արարողության պահերը երևակայելով ու սիրո խոսքեր շշնջալով՝ հետապնդված գերանդիներով ու եղաններով զինված ու խսիտ գազազած գյուղացիների կողմից (էս ինչ ասի…
)…
Աղջիկ փախցնելը նաֆթալինոտ երևույթ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ քաղաքակիրթ աշխարհը հանդուրժող է ու դեմոկրատական, մի խոսքով՝ կեղտոտ բարքեր, ռոմանտիզմ չկա…
Իմ կարծիքով առհասարակ ապուշ երևույթ է, ամեն դեպքում փախցվցվցող օբյեկտը համարվում է ինքնուրույնությունից զուրկ մի առարկա, որին կարելի է «սերվանտի գլխին» դնել որպես զարդ՝ հետագա շահավետ նպատակներով փոխանակելու համար։ Իսկ փախցնող սուբյեկտը՝ ինքնին սեռական անզուսպ ցանկություններից ու կրքերից ինքնաբխված ագրեսոր, որը ծայրահեղ միջոցների դիմելով հաստատում է իր իրավունքները սերվանտի զարդի նկատմամբ։
Si vis pacem, para bellum
Rhayader (11.12.2010), Shah (11.12.2010), Skeptic (12.12.2010), Yellow Raven (12.12.2010)
Էնքան հետաքրքիր է՝ էսպես էջերով ինչ եք գրում ու կարդում, ժող: «Աղջիկ փախցնելու» մասին չի՞ խոսքը: Վերջին անգամ ե՞րբ եք աղջիկ փախցնելու դեպքի մասին լսել: Հատկապես՝ այն տարբերակի, երբ տղայի ու աղջկա միջև փոխադարձ հանցավոր համաձայնություն չկա, այլ առկա է առևանգման ու բռնաբարության հանցակազմ: Նման բաներ հաստատ ավելի ու ավելի քիչ են լինում, ու հաստատ շա՜տ ավելի քիչ, քան նույն սպանություններն ու կողոպուտները, օրինակ: Նույնիսկ ավելի քիչ, քան հեռակառավարվող ռադիոակտիվ շնաձկների հարձակումները՝ թիկնոցով ու դիմակով հերոսների վրա: Եկեք թեմա բացեք (ես ձեզ համար կբացեմ :inqnazoh)՝ «Վհուկներին քառատե՞լ, թե՞ վառել. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ» վերնագրով, և շարունակենք սույն գոտեմարտը այնտեղ. ոչ մի էական բան չի փոխվի:
DIXIcarpe noctem
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ungrateful (12.12.2010), Yellow Raven (12.12.2010), Վիշապ (12.12.2010)
Հայկօ, ես մենակ Երևանում հինգ-վեց դեպք եմ հիշում փախցնելու, ոչ փոխադարձ համաձայնությամբ: Մի դեպքը մաթեմի պարապմունքի տեղի աղջիկներից մեկի հարևանուհին էր: Որին երբ հարցրեցին՝ ի՞նչ ես պատրաստվում անել, պատասխանեց՝ «Էհ, ճարս ի՞նչ, ի՞նչ կարամ անեմ»: Ամուսնացավ: Մեկն՝ իմ հեռավոր ազգական մի աղջիկ: Իհարկե, փախցնողին էն բանից արեցին: Ու լավ արեցին: Եվ այլն: Իսկ կոնկրետ Գորիսում բավականաչափ գեղեցիկ աղջկա համար մենակ փողոցով քայլելը բավականին վտանգավոր սպորտ է, նամանավանդ եթե քաղաքում ազգականներ ունես, ու գիտեն, որ «տուն տանելու բան ես»: «Փախցնելու» հավանականությունը՝ մինչև 80 տոկոս: Բա որ գյուղերի վիճակը տեսնես:
Հա, մտքովս բան անցավ. ամենադաժան տարբերակը փախցնողի համարփախցնում է աղջկան ու պարզում որ կույս չի
դե արի ու տակից դուրս արի
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ