User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Տե՛ս, աղջիկ են փախցնում…

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ա էլի բոլորդ հումանիտար բաներից խոսաք ,անտարբերությունից կամ այլ բաներից : Ուրեմն ով անտարբերությունից է խոսում ,ուրեմն անպայման պետք է մոտենա փողոցում պառկած բոմժին և ճշտի նրա որպիսությունը ,ես այդպես եմ գտնում , եթե նման քայլ չի անի ուրեմն ինքն էլ ա անտարբեր ,ինչ տարբերություն նա էլ է մարդ ,մի գուցե մահամերձ է, և նրա շտապ հասցնեք հիվանդանոց:


    Աղջկան փախցնում են են դեպքում ,երբ աղջիկը սիրում ա ,ու ուզում ա տղուն ,իսկ հերը անիմաստ պատճառով չի ուզում ,կամ ավելի հարուստ փեսացու է ակնկալում :
    Եթե փողոցում պարկած բոմժը օգնություն է կանչում առանց մտածելու կմոտենամ կամ վատագույն դեպքում շտապօգնություն կկանչեմ, ինչ արդեն մեկ անգամ արել եմ, երբ նույն
    "բոմժը", որը ինձ ու քեզ հավասար մարդ է, հարբած ձյուների մեջ ընկած էր անբնական դիրքում, իսկ ես գիտեմ , որ նրանք այդպես սառում մահանում են, ես էէլ զանգեցի եկավ շտապ օգնությունը տարավ:
    Մի դեպք եմ լսել վերջերս, երբ մի մարդ խանութ գնալիս սրտի նոպա է ստանում և ընկնում փողոցում, ոչ ոք չի մոտենում ուղիղ 2 ժամ , հետո միլիցիոներն է մոտենում և տեսնելով մարդը խռխռացնում է և չռած աչքերով իրեն է նայում շտապ օգնություն է կանչում, բայց նրա կյանքը չեն կարողանում փրկել, արդեն ուշ էր, իսկ կինը հետո հարցնում է այդ խանութի վաճառողուհուն, որն էլ պատասխանում է, հա տեեսա մեկը գետիններն էր քարշ գալիս,...
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (16.10.2013)

  3. #17
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե փողոցում պարկած բոմժը օգնություն է կանչում ...
    իսկ եթե չի կանչում , այլ աննորմալ ձևի պառակած է, որ նույնիսկ չես հասկանում մահացած է, թե քնած կամ կիսամեռ ?

  4. #18
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե չի կանչում , այլ աննորմալ ձևի պառակած է, որ նույնիսկ չես հասկանում մահացած է, թե քնած կամ կիսամեռ ?
    Աչքիս մի քիչ լավ չկարդացիր, ինքը էտ հարցի պատասխանը տվելա
    Հ.Գ. Համ էլ թեմայից շեղվեցինք
    Loading your personal settings....

  5. #19
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե չի կանչում , այլ աննորմալ ձևի պառակած է, որ նույնիսկ չես հասկանում մահացած է, թե քնած կամ կիսամեռ ?
    ամռանը նրան չեմ խանգառի, բայց ձմռանը հաստատ կտեղեկացնեմ համապատսխան մարմիններին: Բանը նրանում է, որ ծնողներս բժիշկներ են և ամեն ձմեռ այնքան շատ են այդպիսի մահացության դեպքեր լինում, բայց չէ որ նրանք էլ են մարդ, ապրելու իրավունք ունեն, ինչ անենք, որ դրսում են: Հա ոչ միայն հարբածներ այլ նաև ուռածներ և այլ տիպիների էլ կարաս հանդիպես, բայց դե ջոկվումա էլի ով ոնց ու երբա պետք ինչ անել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #20
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Էրեխեք, ոնց ասեմ. ասենք, կոնկրետ Հայաստանում ցանկացած նորմալ, մեր ասած, կարգին տղա չի անի տենց բան, էլի, անցել են էդ ժամանակները, եթե երբևէ եղել էլ են: Ասենք, ոչ մի կարգին տղա (ոնց ուզում եք, հասկացեք էդ բառը), իրան հարգող տղա տենց բան չի անի, էլի, եթե աղջիկը համաձայն չի, ուրեմն սխալ ա տենց բան անելը, թեկուզ էդ "գողական պանյատներով" էլ որ նայենք, սխալ ա, էլի, էդ համարյա բռնաբարություն ա, իսկ էդ գիտեք, որ չի հարգվում:
    Մարդկային տեսանկյունից նայենք, զուտ մարդկային. ի՞նչ իմաստ կա այդպիսի քայլ անելու, միևնույնն է այդ աղջիկը քեզ չի սիրելու, ու, ընդհակառակը, վատ ա լինելու: Դու ոնց կարող ես մեկի կամքին բռնանալ, առավել ևս, եթե սիրում ես: Չեմ կարող հասկանալ և ընդունել այդպիսի բաներ: Այ, ուրիշ բան, որ աղջիկը համաձայն ա, ծնողները չեն թողնում, էդ ուրիշ հարց ա: Ու էդ դեպքում աղջիկը հաստատ օգնություն չի կանչի: Ես չգիտեմ, Հայաստանում իրոք տենց բաներ լինու՞մ են: Համենայնդեպս ես չեմ հանդիպել: Ցանկացած տեսանկյունից որ նայում եմ, սխալ ա տղան, ու, անկախ ամեն ինչից, եթե կհանդիպեմ տենց դեպքի, նախ չեմ թողնի, որ տենց բան լինի, եթե էդ, իհարկե, իմ հնարավորության սահմաններում ա, հետո էլ կբացատրեմ տղային, հասկացավ, հասկացավ, չէ՝ Աստված իր հետ: Մի քիչ էլ շարունակեց...
    Էլի գալիս ենք մի եզրակացության...
    Սիրեք...
    Лучше Гор могут быть только Горы.

  7. #21
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Չդիմացա, պետք ա էս թեմայում գրեմ վերջը…

    Բնականա, որ աննոռմալ քայլա ինքը… եթե էդ աղջկան փախցնես, ինքը ոչ միայն քեզ չի սիրի, այլ պարզապես կատի… տղան առաջինը իրա կյանքնա փչացնում, հետո էդ աղջկա…
    մեծամասամբ մեր հասարակությունն ա մեղավոր, որ դեռ կա էդ ապուշ սովորությունը… այ եթե մի երկու անգամ հավեսով նստացնեին նման քայլի համար, հիմա ոչ ոք չէր համարձակվի նման բան անել… մյուս կողմից, եթե աղջկան փախցնում են, ու ինքը հետ ա գալսի, ինչ ասես չեն խոսում խեղճի մասին… մեկը չի մտածում թե ինչ հոգեբանական տրավմայա ապրել ինքը… փոխանակ աջակցեն, օգնեն, ավելի են բարդացնում ամեն ինչ…

    Համաձայն չեմ էն մտքի հետ, որ եթե աղջիկը չուզենա, իրեն չեն կարող փախցնել… դա միայն երբ որ մարդաշատ վայրա… հիմա որպես օրինակ պատկերացրեք, որ մի 120 կիլոյանոց 1.95 բոյով տղա գա ինձ փախցնելու, ու դա լինի խուլ փողեց, որտեղ մարդ չկա… ուզեմ-չուզեմ, միակ բանը որ կկարողանամ անել, գոռգռալը կլինի

    Նաև չեմ ընդունում, որ ծնողներին դեմ գնալով` իրար հետ փախչում են… աղջիկը ոնց որ իր ծնողների վրայով քայլի… դա անելու բան չի… չեմ ընդունում... ինքս չեմ գնա այդ քայլին…
    ծնողը սրբությունա… եթե ծնողները համաձայն չեն, կարելի է համոզել, ապացուցել, որ սխալվում են, բայց ոչ թե նման անշնորհակալ արարք քեզ թույլ տալ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, ոնց ասեմ. ասենք, կոնկրետ Հայաստանում ցանկացած նորմալ, մեր ասած, կարգին տղա չի անի տենց բան, էլի, անցել են էդ ժամանակները, եթե երբևէ եղել էլ են: Ասենք, ոչ մի կարգին տղա (ոնց ուզում եք, հասկացեք էդ բառը), իրան հարգող տղա տենց բան չի անի, էլի, եթե աղջիկը համաձայն չի, ուրեմն սխալ ա տենց բան անելը, թեկուզ էդ "գողական պանյատներով" էլ որ նայենք, սխալ ա, էլի, էդ համարյա բռնաբարություն ա, իսկ էդ գիտեք, որ չի հարգվում:
    Հա, Գոռ ջան, բայց ո՞վ ասեց, թե մենք միայն կարգին տղաներով ենք շրջապատված։ Ցավն էլ հենց այն է, որ ոչ կարգին տղաներ շատ կան մեր շուրջը, ու նրանցից ամեն մեկը կարող է պոտենցիալ աղջիկ փախցնող լինել... Եվ հետո, մի ասեք, էլի, թե հնարավոր չի աղջկան փախցնել, եթե ինքը չցանկանա։ Ուրիշ բան, որ աղջկան փախցնելուց հետո հնարավոր չի պահել սեփական տանը ու ստիպել, որ կինդ դառնա։ Այ դրան լիովին համաձայն եմ։ Ուղղակի բանն այն է, որ շատ աղջիկներ, չգիտեմ ոնց ու ինչ միջոցներով փախցնելու հետևանքով կուսությունից զրկվելուց հետո պարզապես ամաչում են հետ գնալ, քանի որ համապատասխանաբար կպիտակավորվեն որոշ խիստ հետաքրքրասեր ու բամբասկոտ հարևանների ու ծանոթների կողմից։ Բայց համոզված եմ, որ իրեն հարգող աղջիկը, նույնիսկ եթե սեռական հարաբերություն տեղի է ունեցել (վերջինիս պատճառներն ու հավանականությունը մի կողմ դնենք տվյալ դեպքում), միևնույն է, խաչ կքաշի իրեն բռնությամբ իր տուն բերած ու կուսությունից զրկած տղայի վրա ու կվերադառնա իր կյանքին։ Համաձայն եմ, որ հեշտ չի լինի, բայց տվյալ մարդուն չսիրել ու նրա կինը դառնալ զուտ կուսությունից զրկվելու պատճառով, սահմանափակության, անինքնասիրության ու ընդհանրապես սարսափելի թույլ կամքի դրսևորում եմ համարում... Հենց այդպիսիք են սովորաբար հետագայում դառնում ծեծվող («Երբ ամուսինը ծեծում է կնոջը »), դավաճանվող («Ամուսնական դավաճանություն») ու ցանկացած առումով չհարգված կանայք («Ինչու՞ հայ տղամարդիկ չեն հարգում կանանց»)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #23
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը

    Նաև չեմ ընդունում, որ ծնողներին դեմ գնալով` իրար հետ փախչում են… աղջիկը ոնց որ իր ծնողների վրայով քայլի… դա անելու բան չի… չեմ ընդունում... ինքս չեմ գնա այդ քայլին…
    ծնողը սրբությունա… եթե ծնողները համաձայն չեն, կարելի է համոզել, ապացուցել, որ սխալվում են, բայց ոչ թե նման անշնորհակալ արարք քեզ թույլ տալ…
    Ծնողը սրբություն ա, ու էդ եթե ոչ բոլորը, ապա ակումբցիների 99 տոկոսը հասկանում են: Նենց որ, դու դրանով նորություն չես ասում: Ու եթե ծնողը ասենք, չի ուզում, որ իր երեխան երջանիկ լինի, իսկ տենց ծնողներ, հավատացեք, շատ կան, ապա, իհարկե, դու միանգամից չես փախնում, կամ փախցվում: Էդ քո ասածները՝ համոզել, ապացուցել, և այլն, լրիվ անում ես, իսկ եթե դրանից հետո էլ ոչինչ չի փոխվում, հաստատ սիրած անձնավորության հետ միասին լինելը, հիմա դրան ինչ անուն ուզում եք դրեք, փախնել, գնալ, ոչ մեկը չի կարող դատապարտել, ու դա չի նշանակում, որ դու դադարում ես հարգել ծնողիդ՝ սրբությանդ: Սա իմ անփոփոխ կարծիքն է:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն չեմ էն մտքի հետ, որ եթե աղջիկը չուզենա, իրեն չեն կարող փախցնել… դա միայն երբ որ մարդաշատ վայրա… հիմա որպես օրինակ պատկերացրեք, որ մի 120 կիլոյանոց 1.95 բոյով տղա գա ինձ փախցնելու, ու դա լինի խուլ փողեց, որտեղ մարդ չկա… ուզեմ-չուզեմ, միակ բանը որ կկարողանամ անել, գոռգռալը կլինի
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ հետո, մի ասեք, էլի, թե հնարավոր չի աղջկան փախցնել, եթե ինքը չցանկանա։ Ուրիշ բան, որ աղջկան փախցնելուց հետո հնարավոր չի պահել սեփական տանը ու ստիպել, որ կինդ դառնա։
    Ի՞նչ եք ասում, է: Ես տենց բան չեմ ասել ախր:
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 13.02.2008, 09:31: Պատճառ: Գրառման ավելացում
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #24
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Զոռով աղջիկ փախցնելու երևույթի գոյությանը նպաստում է հատկապես աղջկա շրջապատի, հատկապես նրա ծնողների ես կասեի անբարո վերաբերմունքը նման դեպքերում. երբ աղջկան ինչ–որ ձևով հաջողվում է ետ վերադառնալ, հաճախ հենց աղջկա ծնողներն արդեն չեն ընդունում իրենց աղջկան. «արդեն փախցրել է, ուրեմն պիտի ամուսնանաս։ Ի՞նչ կասեն հարևան–բարեկամները»։
    Սրանից ավելի հետամնաց, այլանդակ ու անթասիբ պահվածք երևի չկա։ Չեմ կարող հարգել նման ծնողներին։ Փաստորեն էս դեպքում բամբասկոտ շրջապատի կարծիքն ու իրենց հետամնաց սովորույթներն ավելի վեր են դասվում, քան զավակի երջանկությունը։

    Այսինքն՝ փախցնողը գիտի, առխային է. կարևորը հաջողվի փախցնել, իսկ հետո հենց աղջկա ծնողները կնպաստեն իր գործողությունների օրինականացմանը։ Ջանդամ թե մինչև էդ դեմ էին…

    Այսպիսով, քանի դեռ չի վերացել աղջկա ծնողների ու շրջապատի էսպիսի վերաբերմունքը, աղջիկ փախցնելու դեպքերը հա էլ լինելու են։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.02.2008, 13:07:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կհանդիպեմ տենց դեպքի, նախ չեմ թողնի, որ տենց բան լինի, եթե էդ, իհարկե, իմ հնարավորության սահմաններում ա, հետո էլ կբացատրեմ տղային, հասկացավ, հասկացավ, չէ՝ Աստված իր հետ: Մի քիչ էլ շարունակեց...
    գործ չունես
    ինչ տղա ասես պատահում ա, ու ինչ աղջիկ ասես պատահում ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #26
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    իսկ ես կասեյի՝ «աղջիկ փախցնելու» սովորությունը Հայ հասարակության մեջ դեռ «սովորական է» քիչ այլ պատճառով..
    այսինքն՝ սա, իհարկե, միայն Հայերին չի բնորոշ..
    սա ընդունված ընթացակարգ է շատ Ասիական ժողովուրդների մոտ.. հատկապես՝ մահմեդական, և հատկապես՝ ՀյուսիսԿովկասյան ցեղերի մոտ.. որոնց «աղջիկ փախցնելու» «սովորույթների» ու «ավանդույթների» հետ համեմատ՝ դեռ մեր Հայրենականը չափից դուրս քաղաքակիրթ բնույթ ու գործելակերպ ունի..

    ըստ իս՝ մեր մոտ, մեր պատկերացումներում, դեռ բավական աղավաղված են կին-տղամարդ հարաբերությունները..
    ինչ-որ անիմաստ ու բոլորովին ոչ պիտանի «կնոջն ազատություն» գաղափարներ են էս վերջերս սկսել ներծծվել Հայաստան ու Հայոց քաղաքական կյանք..
    «կին-տղամարդ հավասարություն», «կնոջ իրավունքների պաշտպանություն» և նման այլ գեղեցիկ շաբլոններ ենք փորձում օգտագործել մի տեղ, ուր բոլորովին դրանց կարիքը չի էլ զգացվում..
    ի՞նչ ասել է «ֆեմինիստկա».. ոչ մեկս նորմալ մինչև վերջ չենք էլ հասկանում..
    բայց զաթո սիրուն բառա - օգտագործում ենք էլի..

    ասել կուզեմ, որ մենք բացարձակ կայացած հասարակություն կդառնանք ու բացարձակ Հայեցի պետություն ու ժողովրդային մտածելակերպ կունենանք, երբ բացեիբաց արհամարհենք սա և սրա նման սին «Եվրոպական ստանդարտները» (որոնք, ի միջի այլոց, որևէ մեկը երբևէ ո՛չ տեսել է, ո՛չ զգացել, ո՛չ շոշափել.. միայն լսել ենք ու ինքներս մեր համար իդեալներ ստեղծել.. սա էլ մասնաբաժինն է Հայերի մոտ չափից դուրս հարգանք վայելող մի անհեթեթության՝ «լավ է այնտեղ, ուր մենք չկանք») ր կերտենք մեր սեփականը..
    մարդիկ են պետք, որ նստեն ու պարզապես ստեղծեն «հասարակական գաղափարական սահմանադրություն», ոնց որ ասենք՝ իրենց ժամանակ Հայ Կաթողիկոսներն ու ազգային գաղափարախոսներն էին ստեղծում «Հային հարի պահելաձև» օրենսգրքեր, որոնք ավելի մեծ հարգանք ու տարածում ունեին Հայ ժողովրդի մեջ, քան՝ ցանկացած Բյուզանդական, Պարսկական կամ այլ «օրենքների ժողովածու»..

    նման «սահմանադրության» կետերը խախտողը կպատժվի ո՛չ թե, ինչպես հիմա ասում են, «օրենքի ողջ խստությամբ», այլ՝ նույն սահմանադրությունը հարգող և դրան հետևող այլ քաղաքացիների արհամարհանքին արժանանալով..

    և այսպես՝ այ երբ նման մի «գաղափարակերտ սահմանադրության» մեջ տեղ կգտնեն «Հայ տղամարդուն վայել պահվածք՝ Հայ օրիորդի և/կամ Հայ կնոջ նկատմամբ», այն ժամանակ մեր հասարակությունից կսկսեն հետզհետե անհետանալ շատուշատ անարժան «ավանդույթներ», ինչպիսիք ասենք՝ կնոջը պատեհ-անպատեհ առիթներով ծեծելն է և/կամ ընդհանրապես նրա կարծիքի վրա թքելով՝ նրան բռնի փախցնելը..

    և, որպես գրառմանս վերջաբան, կավելացնեմ մի բան՝ ՆՈՐՄԱԼ Հայ օրիորդն ու ՆՈՐՄԱԼ Հայ կինը չափազանց լավ գիտակցում են իրենց տեղը, դիրքն ու նշանակությունը՝ թ՛ե Հայ հասարակության, և թ՛ե Հայ Ընտանիքի մեջ..
    նրանք երբեք իրենց ծնողների և/կամ ամուսնու «գլխից բարձր չեն թռնի»..
    և նրանց բոլորովին հարկավոր չէ հավաքել ու ինչ-որ անիմաստ թղթերի վրա գրված անհեթեթություններով «ներկայացնել ու բացատրել» իրենց իրավունքները և որ իրենք հասարակության լիարժեք անդամներ են..
    իսկ ՆՈՐՄԱԼ Հայ տղամարդը միշտ էլ գնահատել ու շատ էլ լավ հարգել ու աջակցել է իր կողակցին ու կյանքի ընկերոջը..
    նա էլ բոլորովին կարիք չունի, որ նույն անհեթեթություններով լցնեն իր ու իր ընտանիքի այլ անդամների գլուխները..

    այստեղ խոսքը վերաբերվում է հասարակության այն լայն հատվածի վրա, որոնք բացարձակ անտարբերություն ու անհետաքրքրություն են դրսևորում իրենց համասեռների նկատմամբ.. ուր մնաց թե՝ հակառակ սեռի ներկայացուցիչներին հարգեն..

    այսինքն՝ ես մնում եմ իմ սկզբնական կարծիքին՝ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՄԵԿՄԵԿՈՒ ՀԱՐԳԵԼ և ուրիշ ոչինչ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք ասում, է: Ես տենց բան չեմ ասել ախր:
    Գրելու ժամանակ մտքովս անցավ, որ կարող է կարծես, թե քեզ են ուղղված գրածներս։ Բայց չէ, առաջին մասն էր մենակ քեզնից մեջերած գրառմանն ուղղված, մնացածը, բնականաբար, կապ չուներ քո ասածի հետ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #28
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,130
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տե՛ս, աղջիկ են փախցնում…

    Առաջի հերթին աղջիկ փախցնելը համարում եմ վայրենի ոչ մարդկային մի երևույթ, հնուց եկած սխալ սովորությունը շարունակվում է նաև մեր օրերում, սա իսկապես շատ տհաճ է, տհաճ բառը դեռ մեղմ է ասված: Աղջիկ փախցնելու դեմ կարելի առնել եթե աղջիկը տվյալ դեպքում ուշադրություն չդարձնի հետամնաց մասսայի կարծիքը և չամուսնանա իրեն փաղցնող տղայի հետ եթե բոլորը էդպես վարվեն կվերանա այդ գարշելի սովորությունը:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  15. #29
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջի հերթին աղջիկ փախցնելը համարում եմ վայրենի ոչ մարդկային մի երևույթ, հնուց եկած սխալ սովորությունը շարունակվում է նաև մեր օրերում, սա իսկապես շատ տհաճ է, տհաճ բառը դեռ մեղմ է ասված: Աղջիկ փախցնելու դեմ կարելի առնել եթե աղջիկը տվյալ դեպքում ուշադրություն չդարձնի հետամնաց մասսայի կարծիքը և չամուսնանա իրեն փաղցնող տղայի հետ եթե բոլորը էդպես վարվեն կվերանա այդ գարշելի սովորությունը:
    Վայրենի՞ ոչ մարդկայի՞ն հուսանք բացառում ես էն դեպքերը, երբ աղջիկն իր կամքովա փախնում:


  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (10.12.2010)

  17. #30
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայրենի՞ ոչ մարդկայի՞ն հուսանք բացառում ես էն դեպքերը, երբ աղջիկն իր կամքովա փախնում:
    Օրինակ. իմ կարծիքով, եթե աղջիկն իրա կամքով ա փախնում,ուրեմն սեր կա ու էդ փախուստի մեջ ես ոչ մի գարշելիություն չեմ տեսնում ...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  3. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  4. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  5. Ես սիրած մի աղջիկ ունեի...
    Հեղինակ՝ Lion, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 262
    Վերջինը: 28.08.2011, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •