User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 470 հատից

Թեմա: Արսենալ / Arsenal F.C.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Արսենալ / Arsenal F.C.

    Տարօրինակ է, բայց այս ակումբի մասին դեռ թեմա չկա ակումբում:
    Արսենալը իմ ֆուտբոլային 3 սերերից մեկն է:

    Նրա ոճը ուղղակի անկրկնելի է: Ներկայումս հանդիսանում է Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ թիմը: Եվ ընդհանրապես ակումբում գործում է սկզբունք ըստ որի 30 անց ֆուտբոլիստների հետ կնքվում են բացառապես 1 տարվա պայմանագրեր:

    Շատ հակիրճ ներկայացնեմ ակումբի պատմությունը
    Ակումբը հիմնվել է 1886 թվականին Լոնդոնի հարավ-արևելքում Վուլվիչի թագավորական զինանոցի աշխատակիցների կողմից և կոչվում էր Դիալ Սքվեր, բայց շուտով վերանվանվեց «Վուլվիչի Թագավորական Արսենալ»-ի: Ակումբի պրոֆեսսիոնալ ստատուս ստնալուց հետո այն կրկին վերանվանվեց այս անգամ «Վուլվիչ Արսենալ»: «Վուլվիչ Արսենալ»ը 1893 թվականին մտավ Ֆուտբոլային լիգա և դարձավ առաջին հարավային թիմը որ արեց դա: Ակումբը 1904 թվականին 2րդից բարձրացավ 1ին դիվիզիոն, սակայն ակումբի աշխարհագրորեն հեռու գտնվելը պատճառ հանդիսացավ խաղերի ցածր հաճաղելիության, ինչը բերեց ֆինանսական պրոբլեմների: 1913 թվականին, 2րդ դիվիզիոն վերադառնալուց հետո թիմը տեղափողվեց Թեմզա գետից հյուսիս և զբաղեցրեց նորակառույց Հայբերի մարզադաշտը, որը հանդիսանում էր Արսենալի տնային մարզադաշտը ընդհուպ մինչև 2006 թվականի օգոստոսը: Այդ տեղափոխումից հետո թիմը իր անվանումից հանեց «Վուլվիչը» և մնաց որպես «Արսենալ»: Ներկայումս թիմը հանդես է գալիս 60,000 տեղանոց Եմիրեյտս մարզադաշտում:

    Արսենալի տիտղոսները՝
    13-ակի Անգլիայի չեմպիոն — 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004,
    10-ակի Անգլիայի գավաթակիր — 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005
    կրկնակի Լիգայի գավաթակիր — 1987, 1993
    ՈւԵՖԱի գավաթակիր — 1970
    Գավաթակիրների գավաթի հաղթող — 1994


    Հ.Գ. հուսով եմ ակումբում կգտնվեն Արսենալի երկրպագուներ

    Հ.Հ.Գ. Առաջին նկարում ակումբի լոգոն է, որ օգտագործվում էր 1949-ից մինչև 2002 թվականը, իսկ երկրորդում ներկայիս լոգոն է
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 13.02.2008, 14:48:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (14.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •