Արսեն Վենգերը խոստովանել է, որ չի բացառվում կանոնիրները պարտվեն Լիգայի գավաթի եզրափակչում: Մարզչի խոսքերով կարևորը հաղթանակն է, այլ ոչ թե ուժերը խնայելը:

«Ֆուտբոլում, երբ դուք պարտվում եք, պետք է համակերպվել պարտության հետ: Երբ խաղում ես եզրափակչում, պետք չէ ուժեր խնայել: «Բիրմինհեմի» հետ հանդիպումը մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկն է»:

«Եթե մենք խաղանք մեր ուժերի չափով, ապա ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մեր առջև խնդիր է դրված, և մենք պարտավոր ենք լուծել այն», - ասել է Վենգերը:
http://fc-arsenal.am/home/official/728-news.html