Շնորհավոր հաղթանակի ու հաջորդ փուլ անցնելու առթիվ, նորանոր հաղթանակներ:
Վոլքոտը ե՞րբ սկսելու ցնցող ֆուլբոլ ցուցադրելը, ինչքանով որ ես գիտեմ ու տեսնում որ դա նրանից հեռու չէ:
Շնորհավոր հաղթանակի ու հաջորդ փուլ անցնելու առթիվ, նորանոր հաղթանակներ:
Վոլքոտը ե՞րբ սկսելու ցնցող ֆուլբոլ ցուցադրելը, ինչքանով որ ես գիտեմ ու տեսնում որ դա նրանից հեռու չէ:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ կանոնիրները արիստոկրատներից վտանգավոր են:
«Հիմա «Արսենալը» «Չելսիից» վտանգավոր է: Արիստոկրատները պարտվել են մի քանի խաղերում և այդքան էլ համոզիչ տպավորութուն չեն թողնում»:
«Նասրին հիանալի խաղ է ցուցադրում, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ: Ինձ շատ է դուր գալիս խաղալ կանոնիրների դեմ: Հիանալի հանդիպում է սպասվում», - ասել է Նանին:
http://fc-arsenal.am/home/rumors/455-news.html
Այո պետք է վախենաք, բա այս տարվա չեմպիոնի հետ եք խաղալու:
Հարգելի ակումբցիներ երկուշաբթի՝ 14,15,2010 - ին տեղի կունենա Անգլիական դերբի, իրար հետ կմրցեն Արսենալն ու Մանչեսթեր Յունայթեդը: Արսենալը այս պահին գլխավոր է մրցաշարային աղյոսակը 32 միավորով և ունի 4 պարտություն, իսկ Մանչեսթերը ընթանում է երկրորդ հորիզոնականում վաստակած 31 միավորով և ամբողջ մրցաշրջանի ընթացքում չունի պարտություն: Գեղեցիկ, դրամատիկ ու լարված հանդիպում:
Առաջ Արսենա՜լ, վերջիվերջո պետք է պարտվի Յունայթեդը թ՞ե ոչ:![]()
Gayl (11.12.2010), Sagittarius (11.12.2010)
Բակարի Սանյան վստահեցնում է, որ Սամիր Նասրիի հիանալի խաղի պատճառը բոլոր թիմակիցների հետ հիանալի հարաբերությունների մեջ լինելն է:
«Նասրին խելագար է: Նա հիանալի տղա է և սիրում է ժամանակ անցկացնել թիմակիցների հետ: Մենք կարող ենք դա նկատել ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս»:
«Նա այս մրցաշրջանում լավագույններից մեկն է: Նասրին շարունակում է հիանալի խաղ ցուցադրելն ու անչափ կարևոր, գեղեցիկ գոլերի հեղինակ դառնալը», - ասել է Սանյան:
http://fc-arsenal.am/home/official/456-news.html
Մանչեստր Յունայթեդ - Արսենալ 1-0
Միակ գոլի հեղինակն է Պակ Ջի Սունը:
Արսենալի խաղից բան չհասկացա
Ո՛չ թիմային խաղն էր ստացվում, ո՛չ անհատական... Կոմբինացիոն խաղ ես չտեսա: Միակ բանը, որն աչքի էր ընկնում, դա ֆուտբոլիստների անսահման նվիրումն էր ու գերմարդկային ճիգերի գործադրումը, որը կարծես ինքնանպատակ լիներ. ֆուտբոլիստը մեջ ջանքերի գնով խլում էր գնդակը, իսկ այնուհետև անհաշվենկատ փոխանցում էր կատարում կամ անիմաստ ուժեղ հարվածով գնդակն առաջ էր ուղարկում, ինչը բնականաբար ոչ մի դրական հետևանք չէր ունենում: Զարմանալի էր նաև այն, որ բավականին շատ էին այդ դեպքերը, երբ փոխանցում էր հետևում դեպի այն ֆուտբոլիստը, ով շրջափակված էր մրցակցի մեծ թվով ֆուտբոլիստներով:
Մի խոսքով Արսենալը էսօր լավ խաղի իմիտացիա ստեղծեց, բայց ըստ իս խաղաց իրեն ոչ բնորոշ անտրամաբանական ֆուտբոլ:
Ոչ թե Մանչերտրը հաղթեց, այլ Արսենալը պարտվեց:
Վերջին տարիներին Արսենալի մոտ վատ ավանդույթ եմ նկատում. միշտ ամենակարևոր խաղերում թիմը անհաջողությունների ա մատնվում![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 14.12.2010, 03:05:
Gayl (14.12.2010), Moonwalker (14.12.2010), Աբելյան (14.12.2010)
գրածտ նեց նմանացրի ես վեջի կլասիկոին,են որ Ռեալը լավ խաղում էր բայց հենց հերթը հասավ Բարսային սկսեց խաղը չստացվել ,ու հետո վերջում սկսին ասելը որ Բարսան չհաղթեց այլ Ռեալը չխաղաց,երեկվա խաղում 2 հախթանակ կար առաջինը Ֆերգուսոնի հաղթանակներ Վենգերի նկատմամբ դե եկրորդնել արդեն պարզ է , վերջում գրեթե բոլոր առումներով Մանչեստրը մի գլուխ բարձր էր սկսած պաշպանությունից ավարտված հարձակվողությամբ![]()
Վերջին խմբագրող՝ Armen.181: 14.12.2010, 12:34:
Glory GloryMan United
Այդ երկու խաղերը ընդհանրապես համեմատելու չեն, երեկվա խաղին գոնե մինչև վերջին րոպեն ինտրիգա կար: ՈՒղղակի Մանչեսթերը սեփական հարկի տակ շատ լավ ա պաշտպանվում, իսկ Արսենալի համար նման ֆուտբոլը ամենաանհարմարն է: Բայց դե ամեն ինչ առջևում ա![]()
Հուսով եմ Արշավինը Հայաստանի դեմ խաղին վնասվածք չի ունենա ու կխաղա![]()
Լեո (14.12.2010)
Ուրախ եմ Մանչի համար, մտածում էի, որ Մանչը շատ ա թուլացել, բայց համոզվեցի որ գերակումբները միշտ էլ լավ են խաղում գերակումբների հետ:
Մանչի պաշտպանությունը անթերի էր, շատ վստահ էին խաղում, միայն Ռունիի խաղը դեռ չի ստացվում, ինչ որ շատ ա լարվում, էտ ցուլը պետք է հասկանա, որ ՉԼ ում պետք է մեծ քայլերով առաջ գնա:
ժող ջան ես չեմ համեմատել պարզապես իր գրածը գրառումը նմանացրեցի , ես երբեք չեմ համեմատի իսպանականը անգլիականի հետ ուզում ա կլասիկո լինի ուզում ա դեռբի![]()
Վերջին խմբագրող՝ Armen.181: 14.12.2010, 15:36:
Glory GloryMan United
Gayl (14.12.2010)
Armen.181 (14.12.2010)
Ով ով, բայց քարն էլ պայթեր ես էդպիսի բան էի ասի (Բարսա-Ռեալ խաղի մասին)![]()
Իմ ասած էն էր, որ ինչքան Մանչը վաստակեց էդ հաղթանակը, էնքան էլ Արսենալը վաստակեց իր պարտությունը: Եթե Արսենալը խաղար փոքր-ինչ կոմբինացված (ինչին հաստատ ընդունակ ա), գուցեև չպարտվեր: Էնքան էլ էնպես չէր, որ Մանչն էր Արսենալին նման խաղ պարտադրել, պարզապես Արսենալը իր տրամաբանությունից երեկ դուրս էր եկել:
Armen.181 (14.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ