Թեման շատ լավն է, և ես կգրեմ բանաստեղծության տեսքով, թե ինչ էի մտածում, երբ ծնվեց իմ առաջնեկը, և երբ նրա հետ ես խաղում էի ու երբ նայում էի նրա սևուկ, խելացի աչքերին…
ԱԼԵՔՍԻՆ
Կյանքիս միակ հույսն ես դու,
Աչքիս միակ լույսն ես դու,
Բացվող օրվա արևն ես դու,
Եվ գիշերվա լուսնյակ ես դու:
Երբ նայում եմ քո աչքերին,
Սևուկ, սիրուն, այնքան փայլուն,
Երբ շարժում ես քո շուրթերը
Դուրս են գալիս քաղցր խոսքերը,
Թրթռում է սիրտս ուժգին,
Ուզում ե սեղմել քեզ իմ կրծքին…
Ես սիրում եմ քո հայացքը խելացի,
Քո ժպիտը անքան անկեղծ, սիրելի,
Շարժումները քո ձեռքերի ու ոտքերի,
Բաբախները քո «մեծ» սրտի:
Ես սիրում եմ քեզ իմ փոքրիկ,
Քեզ իմ քաղցր չնաշխարհիկ,
Քեզ իմ համով, անուշ բալիկ,
Քեզ իմ սրտի ուրախություն,
Քեզ իմ կյանքի հպարտություն,
Քեզ իմ անգին, իմ թանկագին:![]()
Էջանիշներ