Մեջբերում Davo_O-ի խոսքերից Նայել գրառումը
Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....
Հմմմմմմ.....միգուցե...
Բայց եկեք նայենք երեխային , դեռևս արժեքների , կարծիքների և այլ համեմատական ունակությունների դավաճանական թակարդները չքշված , սովորական երեխայի:
Նա դեռևս ոչինչի չի հասել , և անհայտ է , կհասնի արդյոք . նա դեռևս ոչ լավ է և ոչ վատ է , ոչ էլ ոչնչություն է և ոչ մեծություն , ոչ խելոք և ոչ էլ հիմար , ոչ ուժեղ է և ոչ էլ թույլ , նա ոչ մի տեսակի չէ և նա ամեն տեսակի է: Նա փոքր է՝ ի՞նչ անենք: Դրա փոխարեն նա ազատ է և անմիջական , որովհետև նա դեռ ոչ մի նշանի մասին չի կասկածում: Նրա համար բոլորը հավասար են, և նա հավասար է ամենքին: Ինքը չգիտակցելով այդ, նա իրեն անսահմանորեն բարձր է գնահատում , նա իր համար Տիեզերք է : Մանկական ճշմարտությունը աշխարհում անսահմանորեն մեծ է բոլոր նվաճումներից ու տաղանդներից , քանզի դա էլ հենց ինքը կյանքն է , և դա բոլորն են զգում : Միթե որևէ մեկը որևիցե պարամետրով կհամարձակվի չափել մանկական կյանքի արժեքականությունը ու դատապարտի երեխային այն բանի համար , որ նա չմտածված է խոսում կամ նեղանա վերջինից.... Երեխան կա և դա բավական է . նա լույս է , մենք էլ ենք եղել երեխաներ ...