User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Երեխան և մտքերը...

  1. #16
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում Davo_O-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....
    Հմմմմմմ.....միգուցե...
    Բայց եկեք նայենք երեխային , դեռևս արժեքների , կարծիքների և այլ համեմատական ունակությունների դավաճանական թակարդները չքշված , սովորական երեխայի:
    Նա դեռևս ոչինչի չի հասել , և անհայտ է , կհասնի արդյոք . նա դեռևս ոչ լավ է և ոչ վատ է , ոչ էլ ոչնչություն է և ոչ մեծություն , ոչ խելոք և ոչ էլ հիմար , ոչ ուժեղ է և ոչ էլ թույլ , նա ոչ մի տեսակի չէ և նա ամեն տեսակի է: Նա փոքր է՝ ի՞նչ անենք: Դրա փոխարեն նա ազատ է և անմիջական , որովհետև նա դեռ ոչ մի նշանի մասին չի կասկածում: Նրա համար բոլորը հավասար են, և նա հավասար է ամենքին: Ինքը չգիտակցելով այդ, նա իրեն անսահմանորեն բարձր է գնահատում , նա իր համար Տիեզերք է : Մանկական ճշմարտությունը աշխարհում անսահմանորեն մեծ է բոլոր նվաճումներից ու տաղանդներից , քանզի դա էլ հենց ինքը կյանքն է , և դա բոլորն են զգում : Միթե որևէ մեկը որևիցե պարամետրով կհամարձակվի չափել մանկական կյանքի արժեքականությունը ու դատապարտի երեխային այն բանի համար , որ նա չմտածված է խոսում կամ նեղանա վերջինից.... Երեխան կա և դա բավական է . նա լույս է , մենք էլ ենք եղել երեխաներ ...
    Чеширский КотЭ

  2. #17
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրա համար բոլորը հավասար են, և նա հավասար է ամենքին: Ինքը չգիտակցելով այդ, նա իրեն անսահմանորեն բարձր է գնահատում , նա իր համար Տիեզերք է :
    բայց արդյո՞ք երեխան որևէ բան չափում է հավասար-անհավասարով, տիեզերք-կետիկով... արդյո՞ք երեխան առհասարակ գնահատում-ծանրութեթև է անում... սրանք ավելի շատ «հռետորական» հարցեր են, որովհետև ոչ մեկս էլ երբեք չենք իմանա, իսկ եթե մի լավ բալիկ էլ մի օր էս հարցերին պատասխանի, ուրեմն ինքը բավական խելոք կլինի, որպեսզի սուտ պատասխանի

    ...մի պատմություն եմ լսել. Նապոլեոնը վերադառնում է հերթական շռնդալից պատերազմից, ճանապարհը կտրում է մի հղի կին. Նապոլեոնը ողջ զորքին հրամայում է կանգնել ու ճանապարհ տալ կնոջը… Կինը հեռանում է, Նապոլեոնին խնդրում են բացատրել իր արարքը, վերջինս պատասխանում է՝ գուցե նրանց առջևով ապագա Նապոլեոն կամ ավելի մեծ մեկն էր անցնում…

    Ուզում եմ գրել նաև մի միտք, որի հետ ավելի քան համաձայն եմ. Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» դոկումենտալ ֆիլմում է ասվում՝ երեխաները բոլորն էլ լավն են, կարևորն այն է, թե մենք ինչ դուրս կբերենք նրանցից... եթե ո՛չ ընտանիքում, ո՛չ շրջապատում երեխային այլ կերպ ապրելու ու ձևավորվելու հնարավորություն չթողնեն, նա կվերածվի տվյալ շրջանում տարածված ձևի մեջ զետեղված հերթական մարդուկի...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #18
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում Davo_O-ի խոսքերից
    Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....
    Հմմմմ.... Իսկ դա լավ չէ՞: Ինձ համար ավելի լավ է լսել երեխայի դաժան խոսքերը, որոնք թեկուզ « կմերկացնեն» ամբողջովին` ի ցույց դնելով այն իրականը, որը գոյություն ունի, քան թե լսել մեծերի շողոքորթությունները: Երեխաները այն միակներն են, որոնք չգիտեն թաքցնել զգացմունքները և հույզերը: Էտ երեխաներին մենք ենք սովորեցնում ամեն վատը:
    Իսկ երեխայի տեսնելուց` մանավանդ աղջնակների// խոպոպիկներով, թմբլիկ տոտիկներով և չարաճճի աչուկներով// , մտածում եմ, որ աշխարհը միայն երեխաները կփրկեն...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.05.2008, 22:01: Պատճառ: Կիսատ երևացող գրառման վերականգնում

  4. #19
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    ես թեմայում միշտ ուզում էի գրել, բայց խուսափում էի…

    խոսքերով չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում երեխա տեսնելիս… մենակ դեմքիս արտահայտությունը տեսնել ա պետք էդ պահին ու ամեն ինչ պարզ կլինի… խելագարության աստիճանի սիրում եմ, մոտս ուժեղ գրկելու ցանկություն ա առաջանում… ու պաչպչելու…

    ընդհանրապես մեր սերը փոխադարձ է, փոքրիկներն էլ ինձ են սիրում, ու միշտ ձգտում են դեպի ինձ… դե ես էլ… փոքրիկ երեխա եմ տեսնում`շուրջբոլորը մոռանում եմ, ամբողջությամբ նվիրվում եմ իրեն… թող խաղա…

    իսկ մահի մասին պետք չէ մտածել… ախր պուճուրիկի աչուկները էնքան կյանք են իրենց մեջ պարունակում, որ մահի մասին մտքերին տեղ չի կարող լինել իր կողքին…

    երբեմն նայում ես փոքրիկի հայացքին ու հասկանում ես, որ այնքան շատ բան հիտի, ուղղակի ինքն էլ չգիտի, թե ոնց դա բացատրի կամ արտահայտի… բայց իրենք ամեն ինչ էլ հասկանում են, ամեն ինչ էլ գիտեն…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #20
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Այնքան հետաքրքիր է, երբ երեխաների հետ խաղալուց մեկ-մեկ գցում-բռնում են, որ ես էլ եմ երեխա, ուղղակի իրենցից անհամեմատ երկար եմ

  6. #21
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Պատկերացնում եմ երեխայի մտքերը, երբ դեմը բոլորը կապիկություն են անում, ուծյու-պուտյու են անում, ինչա թե ինքը ժպտա... կամ էլ երբ փողոցում տեսնում են, վրա են տալիս ու սկսում պոնչոլիկ ու նուրբիկ թշերը քաշքշել ու պաչպչել: Խե~ղճս.... Երևի բոլոին գժի տեղա դնում ու անտակտ չգտնվելու համար զարմացած ժպիտա պարգևում...
    Չէ,,, դեմ եմ!
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  7. #22
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածեցի ու որոշեցի էսպիսի թեմա բացել...
    Ի՞նչ եք մտածում երեխա տեսնելիս, նրա հետ խաղ անելիս...
    Իմ մտքերը մեկը մեկից հեռուն են գնում, երբ նայում եմ էդ փոքրիկ գաղտնիքների աչքերին... Կյանք, Սեր (շատ ավելի մեծ ու լայն, քան մենք պատկերացնում ենք), Մահ ( էնպես վատ եմ զգում, երբ նայում եմ փոքրիկի փայլող աչուկներին ու մտածում մահվան մասին...), Երջանկություն, Նպատակներ, Բնավորություն, որը դեռ պետք է շատ մշակվի... չգիտեմ, ամեն-ամեն բան մտքովս անցնում է... ու երևի ամենամեծ ու մաքուր մտքերը աշխարհում ծնվում են հենց երեխաների հետ շփումից... Երբ շոյում ես այդքան փխրուն ու անպաշտպան մարմինը, որ հետո կարող է աշխարհներ շրջել... երբ ձեռքումդ, գուցե, հանճարեղ գլուխ է... ու այն իսկապես քո ձեռքերում է....... իսկապե՞ս...
    Ու ե՞րբ է կորում երեխան մարդու մեջ... որքան Մեծ են մարդիկ, ովքեր պահում են այդ երեխային իրենց հոգում...
    Երեխան, մի տեսակ, ապտակ է...
    ...հիշեցում է, զգուշացում....
    Երեխան անմեղ մի էակ, ճանապարհի ակունքը, որ պիտի անցնվի,
    Երեխան մարդու մեջ կորում է, երբ կորցնում ես կյանքում նպատակ, հոգի ու հույսեր,
    Երեխան, այո զգուշացում է, որ կյանքում պիտի միշտ լինի նպատակ, հույս ու սեր, մղում այն բանի, որ պիտի ապրի, քանզի կյանքի հրաշալիքներից է մարդու ծնունդն ու ծաղկունքը,

  8. #23
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց արդյո՞ք երեխան որևէ բան չափում է հավասար-անհավասարով, տիեզերք-կետիկով... արդյո՞ք երեխան առհասարակ գնահատում-ծանրութեթև է անում... սրանք ավելի շատ «հռետորական» հարցեր են, որովհետև ոչ մեկս էլ երբեք չենք իմանա, իսկ եթե մի լավ բալիկ էլ մի օր էս հարցերին պատասխանի, ուրեմն ինքը բավական խելոք կլինի, որպեսզի սուտ պատասխանի
    Ինչպես չենք իմանա՞՞՞ Ես, օրինակ, հիշում եմ, թե ինչ եմ մտածել փոքր ժամանակ: Ու կարող եմ ասել, որ այդքան էլ շատ չեմ մտածել, շատ պրիմիտիվ մտածողություն եմ ունեցել, ավելի շատ բնազդաբար եմ շարժվել: Հետո, քիչ-քիչ սկսել են առաջանալ վերլուծություն անելու ունակություններ, հետո բազմագործոնային վերլուծություններ անելու ունակություններ, որի արդյունքում ես արդեն կարողանում էի մի բան անելուց առաջ հաշվի առնել բոլոր հնարավոր ելքերը և ազդեցությունները:
    Իսկ փոքր տարիքում /նկատի ունեմ 2.5 տարեկանը, ես ինձ այդ տարիքից եմ հիշում/ հիշում եմ, ո ր ուղղակի հետևում էի աշխարհի ընթացքին, մտածում էի ինչ-որ բաների մասին, բայց դրանք ավելի շուտ քաոտիկ, չկարգավորված մտքեր էին:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #24
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում Gayane*-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմմմ.... Իսկ դա լավ չէ՞: Ինձ համար ավելի լավ է լսել երեխայի դաժան խոսքերը, որոնք թեկուզ « կմերկացնեն» ամբողջովին` ի ցույց դնելով այն իրականը, որը գոյություն ունի, քան թե լսել մեծերի շողոքորթությունները: Երեխաները այն միակներն են, որոնք չգիտեն թաքցնել զգացմունքները և հույզերը: Էտ երեխաներին մենք ենք սովորեցնում ամեն վատը:
    Իսկ երեխայի տեսնելուց` մանավանդ աղջնակների// խոպոպիկներով, թմբլիկ տոտիկներով և չարաճճի աչուկներով// , մտածում եմ, որ աշխարհը միայն երեխաները կփրկեն...
    Ոչ, լավ չէ, որովհետև երեխաների մեջ չկա մարդասիրություն, իսկ դաժանությունը հակասում է մարդասիրությանը:
    Ինչ կարիք կա փողոցում հաշմանդամ տեսնելիս ծիծաղել, գոռալ, մատնացույց անել՞՞՞
    Երեխաները կարող են դա անել որովհետև անմիջապես արտահայտում են մտքներին եկածը և կարող են դա անել ոչ թե հենց չարությունից, այլ հետաքրքրասիրությունից, նորի նկատմամբ զարմանք ապրելու հետևանքով:

    Բայց մեծը հենց դրանով է տարբերվում երեխայից, որ հասկանում է, ինչու պետք չէ որոշ դեպքերում մարդու երեսին չասել այն, ինչ մտածում ես:
    Նույն վերաբերում է դեպքերին, երբ օրինակ, մանկապարտեզում երեխաներից մեկը սուբյեկտիվորեն կարող է դուր չգալ մյուս երեխաներին և նրան ծեծեն, նեղացնեն, անհիմն թերություններ մատնացույց անեն /օրինակ, երեխան գեշ է, կամ գեր է, կամ տգեղ շոր է հագել/:

    Մենք ամեն օր նույն այդ մարդկանցից կարող ենք տեսնել, արդեն մեծացած, բայց կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե ինչու ամեն վայրկյան մատնացույց չենք անում նյուս մարդկանց թերությունները:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #25
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Երեխաների մտքերը «մաքուր են», զուրկ պայմանականություններից։ Նրանց մտածողությունն ունի միայն իրեն բնորոշ տրամաբանությունը, իր օրենքները։ Երեխաները սովորաբար ասում են այն, ինչ մտածում ու զգում են՝ առանց որևէ շպարի։ Նրանց աշխարհում շատ գույներ կան, նրանք հավատում են այնպիսի բաների, որոնց խելացի մեծերը անվանում են հեքիաթային, անիրական։
    Հետո երեխաներն էլ քիչ–քիչ մտնում են մեծերի աշխարհ՝ ուզած–չուզած ընդունելով «իրական խաղի օրենքների», և լավ սովորում իրենց տեսածը։ Ու հետզհետե սկսում ես նկատել, թե ոնց պստոն սուտ ասեց, ոնց նենգություն արեց... Հա, երեխաներն էլ են էդպիսի բաներ անում, ուղղակի չպետք է մոռանալ, որ թե առաջին սուտը, թե առաջին նենգությունը, նրանք մեծերից են տեսնում...

  11. #26
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Երեխան և մտքերը...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաների մտքերը «մաքուր են», զուրկ պայմանականություններից։ Նրանց մտածողությունն ունի միայն իրեն բնորոշ տրամաբանությունը, իր օրենքները։ Երեխաները սովորաբար ասում են այն, ինչ մտածում ու զգում են՝ առանց որևէ շպարի։ Նրանց աշխարհում շատ գույներ կան, նրանք հավատում են այնպիսի բաների, որոնց խելացի մեծերը անվանում են հեքիաթային, անիրական։
    Հետո երեխաներն էլ քիչ–քիչ մտնում են մեծերի աշխարհ՝ ուզած–չուզած ընդունելով «իրական խաղի օրենքների», և լավ սովորում իրենց տեսածը։ Ու հետզհետե սկսում ես նկատել, թե ոնց պստոն սուտ ասեց, ոնց նենգություն արեց... Հա, երեխաներն էլ են էդպիսի բաներ անում, ուղղակի չպետք է մոռանալ, որ թե առաջին սուտը, թե առաջին նենգությունը, նրանք մեծերից են տեսնում...
    Այո, երեխաները և մտքերը ունեն մաքրություն,
    Նրանք շատ պարզ են, նուրբ ու քաղցրաձայն,
    Նրանց նայելիս պատկերում ենք մենք,
    Մի անփորձ աշխարհ, բարի ու մոլոր,
    Քայլերն են նրանց ճիգ գործած, փոքրիկ,
    Աչուկները պարզ, երկու աստղիկներ,
    Տարածում են միշտ, անուշ շող-հուշեր,
    Հիշում ենք մեզ էլ մանուկ հասակում...
    Արդյոք ինչն է դեռ մեզ մոտ մնացել,
    Հեքիաթ օրերից երազներ դարձել,
    Կարոտն է ապրում միշտ մեր մտքերում,
    Սիրում ենք փոքրիկ էակներ տեսնել, մայրական գրկում...

  12. #27
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխան և մտքերը...

    Ոչ, լավ չէ, որովհետև երեխաների մեջ չկա մարդասիրություն, իսկ դաժանությունը հակասում է մարդասիրությանը:
    Ինչ կարիք կա փողոցում հաշմանդամ տեսնելիս ծիծաղել, գոռալ, մատնացույց անել՞՞՞
    Երեխաները կարող են դա անել որովհետև անմիջապես արտահայտում են մտքներին եկածը և կարող են դա անել ոչ թե հենց չարությունից, այլ հետաքրքրասիրությունից, նորի նկատմամբ զարմանք ապրելու հետևանքով
    Համաձայն եմ հաճախակի հանդիպող երևույթ է, բայց համաձայնվեք, որ դա գալիս է նաև, թե ընտանիքի անդամները ինչպես են իրենք վերաբերվում նման երևույթներին// երեխան շատ արարքներ հենց ընդօրինակում է մեծերից, եթե նրան բացատրեն, որ ոչ-ոք ապահովագրված չի// նաև ինքը // համոզված եմ հաջորդ անգամ հաշմանդամ տեսնելիս նա ոչ թե մատնացույց կանի , այլ կարեկցանքով կնայի:


    Նույն վերաբերում է դեպքերին, երբ օրինակ, մանկապարտեզում երեխաներից մեկը սուբյեկտիվորեն կարող է դուր չգալ մյուս երեխաներին և նրան ծեծեն, նեղացնեն, անհիմն թերություններ մատնացույց անեն /օրինակ, երեխան գեշ է, կամ գեր է, կամ տգեղ շոր է հագել/:

    Ուզում եք ասել, որ մեր «ոսկի երիտասարդությանը» դուր ե՞ն գալիս իրենցից « ցածր»
    կանգնածները:
    Երեխան հենց դրա համար է երեխա, որ շատ բաներ չհասկանալով է անում
    Վերջին խմբագրող՝ Selene: 26.09.2008, 23:00:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երեխան և համակարգիչը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.12.2016, 12:32
  3. Ընտանիքի միակ երեխան
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 82
    Վերջինը: 14.05.2012, 15:16
  4. Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 13.11.2009, 11:13
  5. Երեխան ու երաժշտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •