User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Առաջարկում եմ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Առաջարկում եմ

    Այս թեմայում եկեք գրառենք մեր առաջարկություննները, որոնք մենք կանենք հնարավորության դեպքում, կապված մեր քաղաքի, երկրի նիստ ու կացի, կանոնների, օրենքների հետ:
    Կարող է և ինչ-որ առաջարկություններ տեղ հասնեն ու հետաքրքրեն կարգ սահմանողներն:

    Եվ այսպես, անեմ իմ առաջին առաջարկությունը :
    ..
    Երեկ Հյուսիսային պողոտայով անցնելիս, մոտս միտք առաջացավ այն մասին, որ այս տարածքի անունը կարելի է լրացնել մի բառով ավելի համապատասխանացնելու համար բնակլիմայական ռեալությանը :

    Առաջարկում եմ, հաշվի առնելով առկա սառցագոտին, "Հյուսիսային" պողոտան հետայսու անվանել "Հյուսիսային Սառուցյալ" պողոտա:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Առաջարկում եմ փողոցում թքող կենդանի տեսնողներին` ծեծել մինչ արյունքամ լինելը:


    հ.գ. եթե շատ մարդասեր եք, կարող եք չծեծել, բայց թուքը ինքներդ մաքրել:

  3. #3
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Դու որ դրա համար ես առաջակում մարդ ծեծել, ասա քեզ պաշտոն հանկարծ չտան, թե չէ խեղճ հայ ժողովուրդ:
    Հա, մի բան էլ, կոպիտ ես խոսում…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Առաջարկում եմ .
    Միկրոավտոբուսում տեղ չլինելու դեպքում` չնստել երբե'ք
    թեկուզ ուշանում եք խաշից, աշխատանքից զրկվելու հնարավորություն եք ձեռք բերում, թե՞....
    գո՞ւցե ավելի լավ է անգործ մնալ, քան` նախանձելի որդային դիրքերով տեղ հասնել:

    հ.գ. BusinessMen կոպիտ խոսելուս համար ների'ր :

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ .
    Միկրոավտոբուսում տեղ չլինելու դեպքում` չնստել երբե'ք
    թեկուզ ուշանում եք խաշից, աշխատանքից զրկվելու հնարավորություն եք ձեռք բերում, թե՞....
    գո՞ւցե ավելի լավ է անգործ մնալ, քան` նախանձելի որդային դիրքերով տեղ հասնել:
    Հիանալի առաջարկ է: Ես միշտ հետևում եմ: Մի փոքր ավելացում իմ կողմից:
    Նստելուց առաջ նայել "ռաֆ"-ի ակերին, ու եթե "պագռիշկեքը" "քյաչալ" են, նորից չնստել:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Եթե այս առաջարկս սկսի հատկապես Երևանից, կարծում եմ մի բանի կհասնենք

  7. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Առաջարկում եմ ընդհանրապես առևտուր չանել մեծ շուկաներից: էդ ժամանակ գյուղից ապրանք բերողների կանգնած մեքենաները մի քանի ժամանոց պռոբկաներ չեն ստեղծի: Քիչա մնում բերեն փողոցի մեջտեղը կանգնացնեն:

  8. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է և ինչ-որ առաջարկություններ տեղ հասնեն ու հետաքրքրեն կարգ սահմանողներն:
    Կարգ սահմանողներին տեղ կհասնի, թե ոչ՝ չգիտեմ..
    բայց իմ առաջարկություններս ես կուզենայի ուղղել սովորական Հայերին և/կամ ՀՀ շարքային քաղաքացիներին..


    Առաջարկում եմ.
    - ավելի բարի ու ներողամիտ լինենք մեկմեկու հանդեպ..
    - իշխանավորին հայհոյելու փոխարեն՝ ամեն ոք իր գործով զբաղվի և կատարի սեփական խղճի պարտքը Հայրենիքի հանդեպ..
    - "բոլորը փախան, ես էլ փախնեմ" սին սկզբունքով առաջնորդվելուց առաջ մի պահ կանգ առնել ու ծանրուկշիռ անել՝ իրոք իր անձի և/կամ ընտանիքի այլ անդամների համար մեկ այլ տեղ կարող է ավելի լավ լինել, քան հիմա է՝ իր Տանը՝ Հայաստանում..
    - թե ուզում ենք մեր նախնիների արժանավոր զավակի դերը ստանձնել՝ իրար վրա բռունցք թափ տալու փոխարեն՝ պետք է կրթությանը և ինքնազարգացմանը բավական կարևոր դեր հատկացնենք և փայլենք մեր ուղեղով և ոչ միայն «7 հարկանի հաճոյախոսությունների» բազմաոճությամբ..
    - մեր շնորհակալական տուրքը հատուցենք մեզ դարերով պահած ու պահպանած հարազատ լեզվին՝ պահելով ու պահպանելով այն..
    - չբամբասենք սեփական հարևանից, այլ՝ օգնենք նրան, երբ դրա կարիքը զգանք՝ չսպասելով օգնության խնդրանքի, քանզի՝ վաղը հենց նա է առաջինը իր օգնության ձեռքը մեկնելու մեզ..
    - պատեհ ու անպատեհ առիթներով «Հայից լավ ազգ չկա» բղավելու փոխարեն՝ մի պահ մտածենք՝ իսկ ինչով ենք հենց ինքներս հաստատում կամ ժխտում սույն տեսությունը..
    - օտարից սովորենք ՄԻԱՅՆ լավը՝ չմոռանալով պահպանել նաև մեր ազգայինը..
    - պահենք սեփական երկիրը հենց այն վիճակում՝ ինչ սեփական տունը..


    առայժմ այսքանը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջարկում եմ

    իսկ այ իշխանության ներկայացուցչին ես խորհուրդ կտայի.

    1. տարատեսակ բազմահարկ շքեղ շենքեր կառուցելու փոխարեն, որոնք միշտ անձեռնմխելի կմնան շարքային քաղաքացու համար՝ աստղային գների պատճառով, կառուցել մի քանի բնակելի շենքեր՝ ու չափազանց ցածր գներով առաջարկել մարդկանց.. սովորական Հայերին, ովքեր արդեն հոգնել են թափառել արտերկրներում և ուզում են վերադառնալ Հայրենիք.. բայց դժվարանում են, քանի որ Հայրենի տունը վաղուց վաճառել էին՝ երկրից դուրս գալու նպատակով գումար ձեռք բերելու համար..

    2. ընդդիմադիր ուժերի համար սովորական է դարձել Հայ գաղթականների «խաղաթուղթը».. մեղադրում են նախորդ իշխանություններին նաև նրանում, որ նրանց օրոք երկրից գաղթեցին ավելի քան մեկ միլիոն քաղաքացի..
    ԵԹԵ նոր իշխանավորը հասկանա սրա հիմքերում ընկած և/կամ նախորդների կողմից թույլ տրված սխալները.. և ԵԹԵ վստահ լինի, որ իր օրոք առավել լավ կլինի, քան նախորդների - ուրեմն՝ լավ կլինի, որ ելույթ ունենա Հանրային հեռուստատեսությամբ (Փառք Աստծո այն եթեր է հեռարձակվում աշխարհի համարյա թե բոլոր երկրներում, ուր ապրում են Հայերը, որոնք մեծ ուշադրությամբ հետևում են վերոհիշյալ միակ պատուհանը՝ լուսաբանող Հայաստանը) և կոչ ուղղի սեփական ժողովրդին՝ «հետ դարձեք Հայրենիք Հայրենակիցներ.. այստեղ արդեն լավ է.. ԽՈՍՔ ԵՄ ՏԱԼԻՍ, որ իմ օրոք Հայաստանը կծաղկի և դուք կհպարտանաք, որ ապրում եք այս երկրում ու այս երկրի քաղաքացիներն եք..»

    կարո՞ղ եք պատկերացնել, թե միայն այս խոսքերով ոգևորված քանի քանի բյուր մարդիկ կթողնեն անցանկալի օտարությունը ու կվերադառնան Հայրենիք..
    միայն 5 րոպե եթերաժամ և ազգակործանությունից փրկված կլինի Հայի մի ողջ սերունդ, որի ճնշող մեծամասնությանը, որպես Հայ, «կորած» կարելի է համարել, եթե նրանք հասակ առնեն ու կրթվեն ոչ Հայեցի՝ օտար միջավայրում, իրենց կրնկակոխ հետևող գլոբալիզա-ազգակերի հայացքի ներքո..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղիին առաջարկում են ազատվել աշխատանքից
    Հեղինակ՝ Նաիրա-Naira, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.04.2012, 01:37
  2. Առաջարկում եմ մի հատ հետաքրիր վեբ պրոյեկտ սկսենք
    Հեղինակ՝ DavitH, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 90
    Վերջինը: 03.01.2011, 16:02
  3. Առաջարկում ենք կատվի ձագուկներ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2009, 15:07
  4. Ժողովուրդ մի լավ բան եմ առաջարկում
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.10.2007, 17:10
  5. Առաջարկում եմ նկարահանել ֆիլմ...
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 13.09.2007, 21:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •