User Tag List

Էջ 1 35-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծափորձողի լաբորատորիա

    Բարի գալուստ

    Դուք գտնվում եք փորձարարական լաբորատորիայում:
    Խնդրվում է ձեռք չտալ կախարդական սրվակներին ու միստիկ բանաձևերին....

    Եվ այսպես, առաջին փորձը


    ՍԻՐՈ ՓՇՐԱՆՔՆԵՐ

    Խենթանում են այսպե՞ս,
    Գնդակն ի՞նչ կապ ունի
    Մեզ հետ, լռության հետ
    Եվ մեր անջատման հետ….

    (Պ. Սևակ)


    Տանջում ենք իրար
    Սիրո պատճառով,
    Այն սիրո, որը չպիտի լիներ,
    Քանի որ կամ ես,
    Սակայն չկաս դու,
    Իսկ որտեղ դու կաս,
    Ես չկամ երբեք….


    Պայթում է սերը փուչիկի նման,
    Պղպջակի պես,
    Բայց ավիրում է երկուսիս հոգին,
    Սիրո փշրված
    Մասունքներն ենք մենք
    Հավաքում գաղտնի
    Ու թաքուն պահում,
    Քանզի չկա սեր,
    Այն պայթեց, ինչպես
    Ամռան անձրևի
    Առաջին խոշոր կաթիլն է
    Պայթում
    Փոշոտ տանիքին….


    Ու չի կարելի սիրո հետ կապված
    Ինչ-որ բան ասել,
    Քանզի չկա սեր`
    “ես սիրում եմ քեզ”
    “չէ’, սխալ էր դա”
    “շատ եմ կարոտում”
    “այդ մեկն էլ ճիշտ չէր”
    “ես քեզ կսպասեմ…”
    “սպասիր, հետո± ինչ…”


    Մուրացկանի պես
    Հավաքում ենք մենք
    Սիրո ծվեններ,
    Քանզի չկա սեր…
    Կամ գուցե այն կա՞
    Ու մի տեղ նստած
    Ծիծաղու՞մ է նա`
    Մեր հիմար խաղին
    Վկա լինելով….


    Փշրանքներ սիրո,
    Որ հավաքում եմ
    Զգույշ, ու ուշադիր
    Ստուգում, թե արդյոք
    Փշրանքն այդ չունի՞
    Ինչ-որ սուր կողմեր,
    Ու թե դրանք կան,
    Տաշում եմ դրանք,
    Բթացնում, մինչև
    Փշրանքը դառնա
    Մի կլոր բջիջ,
    Որ սուր կողմերը
    Ցավ չպատճառեն,
    Որ… գուցե չզգաս,
    Ինչպես եմ ես մեր
    Փշրված սիրո
    Կտորտանքները
    Հավաքում նորից ու…
    Նվիրում քեզ:
    Վերջին խմբագրող՝ impression: 11.02.2008, 09:11:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (27.06.2011), Boboloz (12.10.2010), CactuSoul (24.09.2010), Jarre (13.08.2011), Renata (16.09.2011), Sambitbaba (14.08.2011), Stranger_Friend (27.04.2013), Win Wolf (27.06.2011), ԱնԱիդա (28.04.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Երջանկության վարկած...

    Ահա և ես` ծխախոտը սեղմած ատամներիս արանքում, մի աչքս ծխից կկոցած, հենց նոր եմ վեր կացել անկողնուց, որը քո բույրով էր փաթաթել ինձ, նարնջի հյութով բաժակը դրված է գետնին` կողքս, կիսաջարդ լապտոպից գալիս է Կեիկո Մատցուիի դաշնամուրի ձայնը` կամաց, հանդարտ, լրիվ համահունչ պատուհանից դուրս դանդաղ լողացող մուգ ամպերին, անձրևին, որին սպասում ենք, ու մեր հանդարտ տրամադրությանը, որը միշտ ունենում ենք` անշտապ, բայց խելառ սեքսից հետո....
    Ահա և դու` մաքրության մասին քո բոլոր պատկերացումները մոռացած, երջանիկ շրջում ես իմ բնակարանում, ուր փոշին հավաքվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, հերթով թողնում ես մատնահետքերդ իմ բոլոր իրերին` գրքերիս, որոնք ամենուր են` սեղանին, հատակին, պատուհանի գոգին, անկողնում, անհամար դիսկերիս, որոնք հերթով վերցնում ես լսելու, շորերիս, ինձ....
    Ահա երկուսս` սպասում ենք անձրևին, հուսով, որ այն շատ չի ուշանա, ու դու "ստիպված" մի քիչ էլ կմնաս ինձ մոտ, մինչև այն կտրվի.... ես նստել եմ գետնին, ծալապատիկ, ծխախոտը ատամներիս արանքում սեղմած, խելացի ակնոցս ու բոլոր խելացի մտքերս թողած ինչ-որ տեղ, ու նայում քեզ, որ նստել ես պատուհանի գոգին, ծխում ես, ծուխը փչում վեր, ուսիդ վրայով նայում ինձ, հետո ամպերին` երանի անձրևի...
    Այդ պահին երկուսս էլ գիտակցում ենք, որ երջանկությունը հենց այս է, որ կա.... ու ժպտում ենք լուռ ու երջանիկ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Boboloz (12.10.2010), CactuSoul (24.09.2010), Ripsim (03.11.2011), Sambitbaba (14.08.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Դու ինձ երջանկացնում ես,
    Ու ես բուժվում եմ
    Մենակությունից…
    Ամեն անգամ պնդում ես,
    Որ դու գոյություն ունես
    Միայն իմ գլխում,
    Որ քեզ ստեղծել եմ
    Հեքիաթի նման, պատմվածքի
    Պես…
    Ու ծիծաղում ես
    Քո այն ծիծաղով, որից ակամա
    Ես էլ եմ ժպտում…
    Երջանկացնում ես, ու նաև բուժում
    Մենակությունից…
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Nare-M (18.05.2011), Renata (16.09.2011), Ripsim (03.11.2011), Sambitbaba (14.08.2011), Syuni (19.02.2011), Ծով (20.08.2011), Նիկեա (04.12.2012)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լիլ, ապրես
    Առաջին չափածոն, երեկ ասացի, ոնց որ ես գրած լինեմ Մտքերս ես կարդացել: Քո գրելու մեջ ինձ ամենաշատը դա է դուր գալիս: Որ դու քեզ ես գրում, բայց ստացվումա, որ մենակ քեզ չես գրել:
    Արձակդ ուղղակի զանաթափա անում անկեղծությամբ: Շատ կրքոտա ու շատ մաքուր միեւնույն ժամանակ:
    Երրորդը նոր կարդացի: Ժպտում եմ
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 13.02.2008, 12:57:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Sambitbaba (14.08.2011)

  9. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լավն են...
    Վաղուց երկար չափածո չէի կարդացել, բայց շատ կարճ տևեց...
    Գլխավորը. ուներ սկիզբ ու վերջ ու մի տեսակ նյարդային համակարգում իրարանցում զգացի
    Երկրորդը տպավորիչ էր...
    Երրորդն ամենաշատը հավանեցի, նախ մենակությունից ազատվելու պատճառով...

  10. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    ՖՈԲԻԱ

    Իմ սենյակում հիմա ժխոր է…
    Գլուխս եմ դատարկում…
    Բոլոր վախերս ու հեքիաթներս
    Աչքիս առաջ են դարսվում…
    Ինչ-որ տեղ, ներսում թաքնվել է մի համառ կարոտ
    Ու ես չեմ կարողանում նրան է դուրս բերել.
    Խորամանկի մեկն է, դրան խաբել չի լինի…
    Բոլոր մանկության հուշերս փռել եմ չորանալու,
    Բոլոր վախերս հիշել եմ մեկ առ մեկ ու
    Հերթով անկյուն կանգնեցրել, պարոն Ֆրեյդ:
    Հիմա միգուցե մի քիչ մարիխուանա…
    Ուսերիս ցավն էլ կթողնի…
    Աչքերս էլի կայտուցվեն, ու բոլորը հերթով
    Անմարդկային, անասնական կարեկցանքով կհարցնեն`
    Լա՞ց ես եղել
    Սոցիոֆոբ եմ ես, ավելի շուտ` սոցիոֆոբիկ
    Արի, դե արի, քեզ վնաս չեմ տա… ահա, վերջիններից մեկն էր,
    Դուրս եկավ մի կերպ
    Ու վախվորած կանգնել է մեղավոր`
    Հեռախոսավախս է… Սա էլ նոր էր մեջս բույն դրել.
    Հեռախոսի ձայնից սկսում էր սիրտս ծակել…
    Մնաց կարոտը… դու էլ դուրս արի,
    Մենակ մնացիր, բոլորին կկարոտես ու ես…
    Կգժվեմ…
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Renata (16.09.2011), Նաիրուհի (21.09.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Հեռուստացույցը ոռնում է բարձր
    Ակտիվիստ ուսանողուհիները անտանելի քսվել են
    Ու վավաշոտ ժպիտներով բարբաջում են թոք-շոուներում:
    Նրանք դիմացինին ապրել են սովորեցնում` անգամ չնկատելով այդ:
    Իբրև թե մի հեռուստացույցը քիչ էր, դեռ երկրորդն էլ գնեցինք
    Ու լռության փշրանքները շպրտեցինք պատուհանից դուրս…
    Ազատ եք: Ճախրեք:

    Պատուհանից դուրս ամեն բան նույնն է,
    Թե ինչպես չեմ հոգնում դուրս նայելուց…
    Ամպերը լողում են մռայլ ու դանդաղ
    Անտանելի տոթ է, տրանսպորտում արդեն
    Չհոտած մարդ չկա…

    Ես գրկել եմ գիտության վերջին հրաշքը`
    Շարժական համակարգիչն, ու փակվել բաղնիքում,
    Ինձ դրել եմ կատարյալ խուլի տեղ, ու ձևացնում եմ, թե
    Չեմ զգում, որ շուտով կգժվեմ գովազդների ու
    Հաղորդավարների ձայներից.

    Համակարգչի ստեղներն արդեն երևի հոգնել են ճտճտալուց,
    Բայց դե ճտճտում են մինչև ուշ գիշեր
    Ամենատարբեր բառեր ու կապակցություններ ուղարկելով տարբեր
    Ուղղություններով, ուր կան հարազատներ
    Ու ոչ այնքան… որոնք միշտ պատրաստակամ
    Գունազարդում են իմ հերթական անքուն գիշերը
    Թաքուն պատմություններով, վշտերով ու ժպիտներով
    Ու փորձում են հոտոտել իմ հոգին…
    Իսկ ես կամ փախչում եմ, կամ փարվում…

    Նոր մի հրաշք միտք ծնվեց, որի հետ համաձայն չեմ,
    Բայց այն ճիշտ է աքսիոմի պես`
    Պատուհանից ներս էլ ոչինչ չի փոխվում…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 22.04.2008, 23:54:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Renata (16.09.2011), Կարնո Սոսե (03.10.2011), Նաիրուհի (21.09.2014)

  14. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լի՛լ, ես էլ իսկապես շատ հավանեցի…մի անգամ էլ ասեմ. իրական, կենդանի, համահունչ մեր ժամանակի շնչին...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 22.04.2008, 23:57:

  15. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Փոքրիկ հուշ, որը մոռանալ ափսոս էր...

    ….Երբ բարձրանում էինք աստիճաններով,
    Հիշեցի հանկարծ
    Այն պատմությունը, որ ինձ պատմեցիր
    Գիշերվա կեսին
    Գերեզմանների քարերին նստած:
    Ու ես վախեցա.... որ գուցե հիմա
    Նման մի վայրի սարսափից մեռնեմ....
    Բայց սպանեց քո մի քնքուշ համբույրը.....

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Renata (16.09.2011), Ripsim (03.11.2011), Մինա (27.04.2013), Նաիրուհի (21.09.2014)

  17. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Կներեք, անգլերեն եմ գրել, բայց խնդրում եմ չտեղափոխել, թող մնա լաբորատորիայում

    I have tried several types of
    Loneliness
    And found my favorite one.
    It's the one I have invented.
    It's when you're lonely
    Because you want it
    And you need it more
    Than air.
    It's when you need to feel it
    So real
    Running through your veins
    So that if you cut them
    Instead of blood
    They'll bleed shots of
    Loneliness.
    I am amazed by its philosophy
    As it is the only way to
    Happiness or suicide.
    It depends
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.08.2011), Նաիրուհի (21.09.2014)

  19. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Ես Phonetic-ն ավելի եմ սիրում, քան
    Typewriter-ը
    Phonetic-ն ինձ նման ալարկոտների համար է:
    Արագ-արագ թփթփում են մատներս
    Ստեղնաշարի վրա
    Ու հերթական անհեթեթությունն է
    Մի կերպ դուրս գալիս գլխիցս
    Սեփական ուղեղիս հավաքարարն եմ դարձել
    Բայց շատ ապաշնորհ եմ
    Ու ծույլ
    Չվախենամ ասել` նաև վախկոտ:
    Անկապ գրում եմ, ու մի տեսակ
    Վայրի հաճույք է սլանում երակներովս,
    Վաղուց էսպես չէր եղել,
    Անկեղծանու՞մ եմ,
    Թե՞ մեծանում եմ
    Մեծամտանում, ապուշանում եմ
    Մի բան անում եմ, ես դեռ ապրում եմ,
    Ինչպիսի~ հաճույք
    Վերջին խմբագրող՝ impression: 08.06.2008, 00:43:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (16.09.2011), Նաիրուհի (21.09.2014)

  21. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Վերջերս լաբորատորիադ մտնելիս մի իմաստուն գրչակի գրառում եմ հիշում... ու մի ուրիշ էլ:

    Տեսնես ինչից է, չլինի՞ կույրաղիքս է բորբոքվել:

  22. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Իսկ հիմա, էմոցիաները մի կողմ դնելով, փորձեմ ավելի կոնսրուկտիվ քննադատման ենթարկել գրածներդ:

    Լավ չի, Լիլ...
    Ու մարդը, ով կարող էր տնքամկանային քննադատության ենթարկել ուրիշների գրածները, պիտի որ ավելի լավ գրի:
    Գրում ես միայն քո մասին, միշտ ու անընդհատ քո մասին: Բացի դրանից լույս չկա գրածներումդ, ոչ էլ նոր մի բան:
    Ես հավատում եմ, որ դու կարող ես լավ գրել, միայն չեմ հասկանում` ինչու չես գրում: Սիմվոլիկայիդ հետևում երբեմն ոչինչ չկա...

    Հավատա, որ սա չեմ ասում վատը լինելու համար կամ ինչ-որ անձնական պատճառներից դրդված, ինքդ էլ գիտես, որ միշտ էլ ասել եմ սրա մասին: Ուղղակի վերջին գրածներդ արդեն ստիպեցին էստեղ անել գրառում:
    Ինչո՞ւ չես աճում, ինչո՞ւ չես բացվում նորի ու աշխարհի առջև:
    Տիեզերքի կենտրոնը միայն քո դեպրեսիվ ապրումները չեն, կյանքում էնքան ուրիշ բան կա, որի մասին կարելի է գրել: Դուրս արի ինքդ քո միջից:
    Էնքան հույս ունեմ, որ եթե գովեստեները քո մեջ քիչ-քիչ սպանեցին գրելու ունակությունը, ապա քննադատությունը կվերակենդանացնի այն:
    Ասում եմ սա, որովհետև ես քեզ շատ եմ սիորւմ ու ուզում եմ, որ գրես:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.08.2011), Sambitbaba (14.08.2011)

  24. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում ես միայն քո մասին, միշտ ու անընդհատ քո մասին: Բացի դրանից լույս չկա գրածներումդ, ոչ էլ նոր մի բան:
    Ես հավատում եմ, որ դու կարող ես լավ գրել, միայն չեմ հասկանում` ինչու չես գրում: Սիմվոլիկայիդ հետևում երբեմն ոչինչ չկա...
    Հատուկ Պաբլո Պիկասոյի ֆանատների համար

    Տումբչկան մի օր ինքն իրեն կախեց
    Կիթառի լարից
    Ու սկսեց ճոճվել` անդարդ ու անհոգ,
    Իսկ օրը հինգշաբթի էր…


    Հ.Գ. lol

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.01.2011), Sambitbaba (14.08.2011), Վոլտերա (15.06.2013)

  26. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Ստեփանավանում

    Ստեփանավանում լիքը ծանոթներ ունեմ`
    Արևածաղիկ ծախող ղարաբաղցի տատին, որ
    Ակնոցը քթին ուղղելով ինձ է դիմում`
    Բալա ջան, հին գիրք չունե՞ս, բեր կուլոկ սարքեմ:
    Ու քաղաքապետարանի (թե՞ քաղաքապետՔարանի)
    Դիմաց բնակվող անտեր շունը,
    Որ երբեք չի մոռանում վրաս հաչալ,
    Լոռի հյուրանոցի անձնակազմը, ճեփ-ճերմակ
    Գոգնոցները կապած պատրաստ սպասում են`
    Սենյակդ պատրաստե՞նք, մեր աշխատող բալա,
    Քանի՞ օր կմնաս, մենակ ես էլի~,
    Գոնե անցած անգամվա պես շատ չծխես,
    Ջահել ես, մեղք ես
    Գրասենյակը, ուր թոթափում եմ քաղաքից բերած անպետք թղթերն ու
    Զինվում նորերով: Ու Ալվարդ տոտան,
    Որ միշտ լայն ժպիտով հրավիրում է հաց ուտելու:
    Բա ո՞րտեղ ես մնալու, ամեն անգամ հետաքրքրվում են բոլորը
    Ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը` հյուրանոցում
    Ու ամեն անգամ նոկաուտ անում նախնադարյան բացսրտությամբ`
    Հյուրն աստծունն է, կգաս մեր տուն:
    Իսկ ես նոկաուտից ուշքի եմ գալիս ուրբանիստական
    Մենամոլությամբ:
    Սենյակ համար երկու, կապույտ սենյակ,
    Սպասիր ինձ, չմոռանաս ծխախոտիս ծուխը,
    Չմատնես երբեք իմ մենակ գիշերները, ես դեռ գալու եմ…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), Chilly (24.01.2011)

Էջ 1 35-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •