User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սերս,
    քո գնալուց հետո դուռս ծեծողը լռությունն էր,
    ու նա մենակ չէր, նա ներս մտավ հանգստի հետ,
    ու երկուսով մեկնվեցին սենյակումս
    սկսեցին անթարթ նայել ինձ.՝ ներշնչում են, մտածեցի,
    չի ստացվելու, որոշեցի, ու իմ սիրելի պուճուր
    հիստերիկներին կանգնացրի տաբուրետկային, որ
    արտասանեն

    հիստերիկներս շուտ հոգնեցին, իսկ հյուրերը
    գնալու մասին չէին էլ մտածում,
    փռվել էին ու իրենց զգում էին ինչպես իրենց տանը
    ու ես ստիպված նրանց հրավիրեցի իմ անկողին՝
    անձայն ու անշարժ գզվռտոցի

    հիմա մենք ապրում ենք երեքով,
    բայց ես իրենց չեմ պատմում քո գնալու մասին,
    նրանք անհաղորդ են,
    պատի պես սառն են, նոր օրվա պես՝ օտար
    հիստերիկներս էլ լքել են ինձ,
    հյուրերիս չհավանեցին, իրենց իմացած
    ոտանավորներն էլ վերջացել էին վաղուց...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (08.11.2011), CactuSoul (14.12.2011), Claudia Mori (08.11.2011), E-la Via (08.11.2011), ivy (09.11.2011), Kita (09.11.2011), Nadine (09.11.2011), Nare-M (19.12.2011), Renata (09.11.2011), StrangeLittleGirl (14.11.2011), Արէա (09.11.2011), Գեա (08.11.2011), Նաիրուհի (14.12.2011), Ռուֆուս (08.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •