դու քոմենթի, ես դրանից ավելի կուրախանամ![]()
դու քոմենթի, ես դրանից ավելի կուրախանամ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
«Գիշերային կյանքը» շատ դառն էր, Լիլ:
Կորած սերունդ միշտ ու ամեն տեղ էլ եղել ա, ուղղակի քչերն են էդ մասին նենց գրում, ոնց դու ես գրում:
DIXIcarpe noctem
Ariadna (23.07.2011), CactuSoul (23.07.2011), impression (23.07.2011), Նաիրուհի (18.01.2015), Ռուֆուս (24.07.2011)
աչքիս` ես որ որոշեմ երկրորդ գրքիս համար գործեր ընտրել, պիտի առաջնորդվեմ Հայկօ-ի շնորհակալություններովթե չէ` լինում ա ինձ թվում ա` լավն ա, բանի տեղ չի դնում, կամ ինձ թվում ա վատն ա` բանի տեղ ա դնում
եսիմ է
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (23.07.2011), Freeman (23.07.2011), impression (23.07.2011), Ռուֆուս (24.07.2011)
impression (23.07.2011)
ԱշոտըՀրաչոնԼիլ, վերջապես կատարեցի խոստումս, կարդացի երեք պատմվածքներդ:Անիծածը
Անկեղծ ասեմ, չէր սպասում, որ էսքան լավն են, դրա համար էլ հա ուշացնում էի կարդալը...Դոդ եմ, չէ՜...
Քո բոլոր գրածներից ինձ ամենաշատը դուր եկած գործերն էին: Ապրե՜ս:
Նենց եմ սիրում, որ տեղը տեղին ես գրում՝ առանց գլխառադի, առանց քեզ մեջ գցելու, առանց դեպրեսիայի, լավ սյուժեով, թոթոլ նախադասություններով, արտակարգ բառապաշարով ու համեմատություններով, հոյակապ հումորով ու կարևորը՝ մեծատառերն ու վերջակետներն իրենց տեղերում:
Երեքն էլ ընտիր էին, մեկը մյուսից լավը:
Էնքան եմ ծիծաղել՝ ոչ էնքան սյուժեից, ինչքան գրելու ձևից, ընթացքից, համ ու հոտից:![]()
Հետո էլ ոգևորությունս էնքան շատ էր, որ մի հատ էլ մամայիս տվեցի, որ կարդա, ես էլ կողքը նստեցի, հետը մի անգամ էլ կարդացի:Մամաս նենց էր ծիծաղում, շունչը կտրվում էր:
Ամենաշատը Աշոտն էր հավանել:
![]()
Մենակ շատ անհանգստանում էր, որ մորաքույրդ՝ իր ընտանիքով հանդերձ, մի օր էս ամենը կկարդա ու շատ կվիրավորվի:![]()
Ariadna (01.08.2011), CactuSoul (02.08.2011), impression (01.08.2011), Kita (01.08.2011), Sambitbaba (11.07.2012), Հայկօ (01.08.2011), Նաիրուհի (02.08.2011), Ռուֆուս (01.08.2011)
ուշացած հաճոյախոսություններ, որոնք այնքան սպասված էինմերսի Ռիպ ջան, ախր մի ամիս ա ասում եմ` կարդա, կարդա, ես հո գիտեի, որ դուրդ գալու ա, մի քանի անկապ վեճից էլ խուսափեինք` գրականության հետ կապված
ուրախացա, որ մամադ էլ ա կարդացել, իրեն հանգստացնելու համար ասա, որ իրենց իրականության մեջ դեռ ինտերնետը չեն հայտնագործել, եթե անգամ օրերից մի օր հայտնագործեն, ֆորումի մասին չեն իմանա![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Առօրեական
Մենակ ապրելու լավ կողմերից մեկն այն է, որ դու ես պլանավորում քո օրը, քո պարտականությունները, անելիքդ ու չանելիքդ: Ազատ ես, էնքան ազատ, ինչքան հնարավոր է լինել` մնալով հասարակության անդամ, քաղաքացի, աշխատակից և այլն: Անգամ կարող ես քեզ թույլ տալ մինիմալ աղմուկի շքեղությունը: Այսինքն` գոնե քո բնակարանից ձայն դուրս չգա, մնա միայն դրսինը: Ես չեմ հասկանում, թե մարդկանց ինչին է պետք այդքան աղմկելը: Ամենատարբեր աղմուկներ, միայն թե խուսափեն լռությունից: Սեփական մտքերից փախչելու տեսակ է, երևի:
Ցավոք ես մենակ չեմ ապրում: Հետևաբար, այն տունը, որ ծնողներս կիսում են ինձ հետ, ինձ պարտադրում է որոշակի կանոններ, սահմանափակումներ, պարտավորություններ, անելիքներ, որոնք հաճախ հետաձգելու ենթակա չեն:
Օրն սկսվում ու ավարտվում է պարտականություններով: Ես ազատ չեմ: Առանձնապես բողոքելու տեղ էլ չունեմ, որովհետև առանձին բնակարան ինձ ֆինանսապես թույլ տալ չեմ կարող: Մնում է գոհանալ եղածով:
Կան իհարկե որոշ տնային պարտականություններ, որոնք կարող են սպասել, երբ դու դրանց հավեսն ունենաս: Օրինակ` փոշին լավ է նրանով, որ չի փախչում, ու առանձնապես չի էլ անհանգստանում` դու իրեն հավաքեցիր թե չէ: Բայց լինում են դեպքեր, երբ ամեն ինչ պետք է արվի մաքսիմալ շուտ: Օրինակ էսօրվա դեպքը, որն էլ ստիպեց նստել ու երկար-բարակ գրել:
Տնային գործերին վերաբերվում եմ շատ վատ, որովհետև դրանք համարում եմ անձնական ազատության սահմանափակում, ժամանակի ու էներգիայի անիմաստ կորուստ, ու լրիվ իզուր աշխատանք, որովհետև նույն բանն անում ես ամեն օր: Բայց ունեմ մի քանի սիրելի գործեր, որոնք, երբ տանն եմ, անպայման ինքս եմ անում: Դրանցից է սպասք լվանալը, բանջարեղեն կտրատելն ու ձուկ մաքրելը: Դրանք էն գործերն են, որոնք եթե անում եմ, անում եմ շատ լավ: Ամանները լվանալիս երբեք չեմ օգտագործում ռեզինե ձեռնոցներ, որովհետև անընդհատ շոշափում եմ ձեռքիս ափսեն` զգալու համար` այն մաքրվել է, թե ոչ: Միայն վիզուալ մաքրությունն ինձ համար չափանիշ չէ այս պարագայում: Բանջարեղեն կտրատելիս ինքս ինձ հետ խաղ եմ խաղում` առաջինից վերջին կտորը կտրատել մաքսիմալ հավասարաչափ: Իհարկե դրա կարիքը չկա բացարձակապես, որովհետև հիմնականում հյուր չենք սպասում, չնայած ես հյուրերի մոտ էլ չէի կոտրատվի: Ուղղակի, ինքս ինձ համար հետաքրքիր եմ դարձնում գործը: Իսկ ձուկ մաքրելը նրբագույն հաճույք է: Գիտեմ, որ շատերը տանել չեն կարողանում դա, բայց ես խելագարվում եմ դրանից: Ծիսակատարություն եմ դարձրել: Սկզբում ձկներին դնում եմ ջրի տակ` մի քանի րոպե: Հետո` սեղանին թերթեր եմ փռում: Ես սիրում եմ ձուկ մաքրել` թերթերի վրա: Հետո վերցնում եմ ամենասուր դանակը: Ձկներին դնում եմ թերթին ու սկսում: Առաջինը մաքրում եմ թեփուկները: Զգույշ, պոչի կողմից, դանակով թեփուկները քերթում եմ աճման հակառակ ուղղությամբ: Լողակների մոտ լավ է օգտագործել դանակի ծայրը, որովհետև էնտեղ թեփուկներն ավելի մանր են: Երբ ձուկը թեփուկաթափ է արվել, բռնում եմ նրան մի ձեռքով, իսկ մյուսով դանակով կտրում փորը` մինչև բերանի տակ: Եթե դա անելուց դանակը շատ խորը մտցնել, կարելի է վնասել ներքին օրգաններն ու հետո մաքրելը կդժվարանա: Ես զգույշ եմ բացում, դեռ որևէ օրգան վնասած չկամ:
Հետո մատներով պետք է բռնել ձկան ներքին օրգանները` գլխի մոտից, ու թափով քաշել դեպի ներքև: Էդ դեպքում դրանք միասին պոկվում են, ու կարելի է ասել` գործը մոտենում է ավարտին: Մնում են խռիկները: Որոշ մարդիկ դրանք կտրում են դանակով, կամ ընդհանրապես չեն կտրում: Որոշ մարդիկ ողջ գլուխը կտրում թափում են: Ես խռիկները հանում եմ մատներով: Հետո լվանում եմ ձուկն, ու այն արդեն պատրաստ է կրակին դրվելու:
Առավոտյան մաման չորս հատ ձուկ էր գնել: Բերեց, հանդիսավոր դրեց դիմացս, թե` մաքրի: Անհետաձգելի գործ, որովհետև էս շոգին ձուկը էդպես թողնելը հանցանք է: Թևերս քշտեցի, անցա գործի: Ձկները դրեցի ջրի տակ, թերթերը փռեցի, հանեցի ամենասուր դանակը: Ձկներին ջրի տակից հանեցի, բերեցի փռեցի սեղանին: Մեկին դրեցի դիմացս ու դանակով պոչի մոտից մինչև գլուխ խրթացրի: Թեփուկները թռան թերթի վրա: Մանրակրկիտ հեռացրի բոլոր թեփուկները, բացեցի փորն ու դուրս քաշեցի ներքին օրգանները: Հետո բռնեցի, ուզում էի խռիկները հանել, մեկ էլ ձուկը, որ մինչ այդ պահը անկենդան էր, սկսեց թպրտալ:
Սարսռացի: Ձուկը շպրտեցի, գնացի լվացարանի մոտ ու սկսեցի տենդագին լվանալ ձեռքերս: Շունչս կտրվում էր: Հետո անջատեցի ջուրն ու փախա սենյակ: Նստեցի համակարգչի մոտ, փորձեցի զբաղվել մի բանով, բայց չստացվեց: Նորից զգում էի ձեռքերիս տակ թպրտացող մարմինը, որ ես հենց նոր քերթել էի: Հետո մաման եկավ, ինչ-որ դժգոհեց, որ կիսատ եմ թողել, խոհանոցը թափրտած է, իսկ ես նստած եմ համակարգչի դիմաց, ու գնաց: Գնաց, որ ինքն անի մնացածը:
Մի քիչ ուշքի եկա, գնացի խոհանոց: Մաման դեռ ձուկ էր մաքրում: Վերջինը:
- Մամ, ո՞նց կարողացար,- հարցրեցի:
- Ի՞նչը,- զարմացավ մաման:
- Մաքրել: Կենդանի էր ախր:
- Ոնց թե կենդանի էր: Ինչ ես շաշ-շաշ խոսում,- մաման նայեց դեմքիս: - Դրա համա՞ր ես էսպես սփրթնել:
- Հա, ձեռքիս տակ սկսեց շարժվել:
- Չի կարող պատահել: Մաքրում եմ, ոչ մի անգամ չի շարժվել: Գնա, գնա գործիդ:
Հետ եկա սենյակ: Դրեցի ականջակալներն ու բարձր երաժշտություն միացրեցի: Պետք է խլացնել լռությունը: Պետք է խլացնել մտքերս: Պետք է այսօր ինչ-որ պատրվակով ճաշի ժամին տնից դուրս գալ…
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (08.08.2011), CactuSoul (08.08.2011), Chilly (08.08.2011), Claudia Mori (08.08.2011), E-la Via (20.08.2011), Freeman (13.08.2011), Katka (08.08.2011), Kita (08.08.2011), Nare-M (08.08.2011), Sambitbaba (11.07.2012), Ամպ (08.08.2011), Արէա (08.08.2011), Ծով (20.08.2011), Հայկօ (08.08.2011), Նարե91 (08.08.2011), Ռուֆուս (19.08.2011)
Լավն էրհամով-հոտով էր
Հ.Գ. Քանի դեռ վերջը չէի հասել, մեջս մտածում էի` ըհըն գտա ձուկ մաքրողԷն էլ հույսերս կորան
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
impression (08.08.2011)
թող չթպրտան, ես կմաքրեմ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Անհիշելի ժամանակներում, երբ դեռ Google չկար, իսկ գրականության ամենատարածված ֆորմատը *.թղթ-ն էր, տատս չորս հատ փոքր, ոսկեգույն ձկներ էր առել ճաշի համար: Ձկներից մեկը կենդանացավ, երբ մի կողը գրեթե լրիվ քերթված էր: Ու քանի որ դեռ փորը չէին բացել, էնքան թպրտաց, մինչև փոքր քույրս (ով էդ ժամանակ իրոք շատ փոքր էր) տեսավ նրան: Քրոջս կարճ լացուկոծից հետո կիսաքերթ, կիսախեղդ ու կիսամեռ ձուկը հայտնվեց ջրով լի տաշտի մեջ ու նույնիսկ մի երկու օր կիսագոյություն քարշ տվեց էդ կլոր տաշտում՝ մինչև տանջված հոգին Պոսեյդոնին ավանդելը: Հիշում եմ, թե ոնց էի քրոջս համոզում, որ էդ ձկանը Զանգվի մեջ գցենք (որտեղ ձուկը գոնե իսկույն կսատկեր. Զանգվի մեջ ամեն ինչ կա՝ սկսած ուրան 235-ից, վերջացրած զանազան գոձիլլաներով): Որովհետև մեղք էր ձուկը: Հիմա մտածում եմ, որ էդ ձկանը մեր բակի սև կատվին տալը, կամ գլխատելը, կամ քնած ժամանակ բարձով խեղդելը, կամ ցանկացած այլ բան ավելի բարի արարք կլիներ, քան էդ տաշտի երկու օրվա դժոխքը: Բայց քույրս իրոք շատ փոքր էր ու շատ զգայուն:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 08.08.2011, 01:02:
DIXIcarpe noctem
Amaru (22.08.2011), Arpine (08.08.2011), Chilly (08.08.2011), Claudia Mori (08.08.2011), Freeman (13.08.2011), impression (08.08.2011), ivy (08.08.2011), Nare-M (08.08.2011), Նաիրուհի (21.09.2014), Ռուֆուս (19.08.2011)
Լիլ, ինձ էլ հիշողությունների մեջ գցեցիր...Մութ ու ցուրտ տարիներից դուրս գալու ժամանակ ինձ պապիկիս մաման էր պահում, ով գրեթե ամեն օր տաստալոբիկ էր մաքրում ճիշտ նույնկերպ, ինչպես դու՝ ամենայն մանրամասնությամբ, բայց ինքը աչքիս բթացել էր զգացմունքներից, որովհետեւ այդ ձկներից մեկը միշտ կենդանի էր լինում ու միշտ թռնում էր, իսկ իրեն դա չէր մտահոգում...![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
impression (08.08.2011)
Անիծածի ծնունդը
Չէ, սա բացարձակ կապ չունի երկներ երկիր, երկներ երկինք-ի հետ: Երկնում էր ընդամենը մորաքույրս, ու Աշոտն իրեն կորցրած անհաջող փորձում էր միացնել իր մշտական հագուկապի պես դեղին զրո-վեցի շարժիչը, ու ընթացքում հա քթի տակ մրթմրթում` էս ինչ փորձանք էր, էս ի~նչ փորձանք էր... Աշոտին չճանաչողին կթվար, թե մարդը հուզվել է, որ մեքենան չի միանում, բայց իրականությունն այլ էր: Ինքը հենց բուն երկունքի պրոցեսին էր վերաբերվում որպես փորձանք: Ասա ինն ամիս տեղդ նստած էիր, մի բերան չասեցիր` վատ եմ, հիմա ինչ ես էս գիշերվա կեսին ձենդ գցել գլուխդ, թե` հասեք, մեռա:
Մորաքրոջս մի կերպ նստացնում է մեքենան, անուշ քնած պուճուր Հրաչոյին դնում կողքին, ու գազը սեղմում: Իրենք, արդեն երևի ասած կլինեմ, Արտաշատում էին ապրում, ավելի ճիշտ` Արտաշատի Նորադուզ գյուղում: Բայց Աշոտը, գիշերվա կեսին էնքան է խառնվում իրար, որ արդեն գրեթե ծննդաբերող կնոջը ծննդատուն տանելու փոխարեն բերում է... մեր տուն` Երևան:
Մերոնք սարսափահար են լինում գիշերվա չորսին դռան զանգի ձայնից: Վեր են թռնում, դուռը բացում, տեսնեն ինչ` Աշոտը, արցունքն աչքերին ինչ-որ բան է ասում:
- Աշոտ, ինչ ա էղել, Աշոտ,- ճչում է մայրս` արդեն խելագարվելով էն մտքից, որ գուցե գյուղում ծնողների հետ է ինչ-որ վատ բան պատահել, որ էս խելառը գիշերվա չորսին էկել հասել է մեր տուն:
Չգիտեմ ոնց են մերոնք Աշոտի անհոդաբաշխ գռմռոցից հասկանում, որ մորաքրոջս երկունքի ցավերն են բռնել, Հրաչոն էլ քնած էր, ինքն էլ փոխանակ հիվանդանոց գնա` մեր տուն ա էկել, մորաքուրս էլ գուցե արդեն մեր բակում ծննդաբերում ա...
- Տունդ շինվի այ տղա~,- մատը տնկում է պապաս` պատրաստվելով Աշոտին կյանքի դասեր տալ, բայց մամաս ավելի կոնստրուկտիվ առաջարկ է անում` էկեք Ռուզանին հիվանդանոց տանենք ամեն դեպքում:
Մամաս արդեն չի վստահում Աշոտին, հագնվում, հետները գնում է, իսկ պապաս վերադառնում է` քնած Հրաչոյին գրկած, ով հերիք չի մուշ-մուշ քնել է ու չի արթնացել մոր ճիչերից, Արտաշատից Երևան ճանապարհից, դեռ մի բան էլ` անմե~ղ ժպտում է քնած տեղը:
Երկու ժամից զանգում են հիվանդանոցից, թե` Սիլվա եք ունեցել, աչքներդ լույս: Ու ոչ թե աչքներդ լույս, որ Սիլվա եք ունեցել, այլ աչքներդ լույս, որ մորքուրս մեքենայից հասցրել է իջնել, հետո ունենալ:
Մի կերպ քնում ենք: Առավոտյան արթնանում եմ հորս ձայնից:
- Այ տղա, ասում եմ մամադ գնացել ա հիվանդանոց, քեզ քույրիկ ա բերելու, հեսա կգնանք իրանց մոտ:
Իսկ Հրաչոն, Простоквашина մուլտի կաչաղակի պես, որ անընդհատ ասում էր Кто там? Кто там? Кто там?, անընդհատ ասում էր` բա մամադ ու՞ր ա: Մամաս էլ չէ` մամադ: Պապաս համբերատար բացատրում է նույնը` քույրիկ ես ունեցել, կգնանք կտեսնես իրեն պատուհանից, մամայիդ էլ կտեսնես...
- Բա մամադ ու՞ր ա:
- Շան լակոտ, դու ինձ ձեռ ես առնու՞մ: Ասում եմ հիվանդանոցում ա, էսա կգն...
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Սրա մերն ուր ա, կյանքս կերա~վ, էլ չեմ դիմանում,- ափերից դուրս եկավ հայրս:
- Հիվանդանոցում ա, էսա կգնանք կտեսնենք,-հանգիստ պատասխանեց Հրաչոն:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (08.08.2011), CactuSoul (09.08.2011), Claudia Mori (08.08.2011), E-la Via (20.08.2011), Freeman (13.08.2011), Katka (08.08.2011), Kita (09.08.2011), Lusina (08.08.2011), Nare-M (08.08.2011), Sambitbaba (11.07.2012), Դեկադա (14.08.2011), Ծով (20.08.2011), Հայկօ (08.08.2011), Նարե91 (09.08.2011), Ռուֆուս (19.08.2011)
impression (08.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ