User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կիրակի էի խզբզել սա՝ նախքան զույգ ծխախոտների հայտնվելը, բայց սառը սուրճից հետո: Կարծում եմ՝ սրա տեղը քո թեման ա .


    Մշուշի միջից՝ տեսի՜լ դյութական...
    Անկողնու մշուշ-ճահիճի խորքից
    Լսեցի մի ձայն.
    «Քնած չես, չէ՞, Լիլ».
    Գիտակցությունս էր՝
    Ազատ,
    Տիեզերական,
    Անկաշկանդ
    Ու խենթ:

    Ու հարցրեց. «Ինչ-որ ծանոթ-անծանոթ
    Արվեստագետի անուն ինձ կասե՞ս
    (Իբր թե, էլի
    Կամ էլ միգուցե)»:
    Ու մինչ ես մի կերպ ու քնաթաթախ
    Փորձում էի հիշել, թե էն ով էր, որ
    Նկարել էր էն ժպտացող էգին
    (Լեոնա՞րդո, հա՞... Բայց ախ ոնց որ
    Դի Կապրիո չէր, ուրիշ էր հաստատ,
    Բայց էլի Դ-ով),
    Գիտակցությունս պպզած ծխում
    Ու ծիծաղում էր՝
    Թաքուն,
    Քթի տակ:
    (Յուղի հոտ էի զգում՝ լպրծուն, թանձր)
    «Դա Վի՜նչի...»
    (Իսկ իմ ոտքերը արդեն
    Մինչև կոճերս խրված էին կպչուն
    Յուղի շերտի մեջ):
    Գիտակցությունս կոպիտ հռհռաց,
    Քրքջաց,
    Լռեց
    Ու քմծիծաղեց,
    Ապա ծաղրանքով նետեց. «Չէ մի չէ՜.
    Դու ո՞նց կարող ես իմանալ նրան,
    Ճանաչել նրան,
    Հասկանալ նրան,
    Եթե դու ինքդ, Լիլ, ընդամենը
    Գոգենի անհայտ գործի դետալ ես»:
    Ընդամենը, Լիլ:
    (Յուղը խեղդում էր):
    Ու երբ յուղոտված, ներկված մատներով,
    Վախեցած,
    Ներսից
    Շոշափում էի իմ շրջանակը մուգ՝
    Կտավիս դրսում տեսա ես նրան՝
    Գիտակցությանս՝
    Ազատ,
    Տիեզերական,
    Անկաշկանդ
    Ու խենթ:



    Գրվել ա էն բանից հետո, երբ impression-ը ինձ բառացիորեն պատմեց վերևում շարադրվածը, որ ինքը երազում էր տեսել:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (22.08.2011), Ariadna (14.07.2011), Claudia Mori (27.06.2011), Freeman (27.06.2011), impression (27.06.2011), Katka (08.08.2011), Kita (27.06.2011), Nare-M (05.07.2011), Sambitbaba (10.07.2012), Skeptic (02.07.2011), Yellow Raven (27.06.2011), Անի Ներկարար (27.06.2011), Արէա (27.06.2011), Մանուլ (02.07.2011), Ռուֆուս (27.06.2011), Վարպետ (27.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •