Պատուհանից լույսն ընկնում էր ներս
ու ես դռան մոտ կանգնած տեսնում էի
քո թափանցիկ սիլուետը,
գզգզված մազերդ, ճմրթված սավանն ու
սիգարետը` ձեռքումդ
էդ պահին կյանքը շունչը պահել էր
Պատուհանից լույսն ընկնում էր ներս
ու ես դռան մոտ կանգնած տեսնում էի
քո թափանցիկ սիլուետը,
գզգզված մազերդ, ճմրթված սավանն ու
սիգարետը` ձեռքումդ
էդ պահին կյանքը շունչը պահել էր
Find what you love and let it kill you. (c) Bukowski
*e}|{uka* (08.01.2010), CactuSoul (08.01.2010), Chuk (08.01.2010), Kita (08.01.2010), My World My Space (08.01.2010), Nadine (08.01.2010), Sambitbaba (25.06.2012), SSS (29.04.2010), Կաթիլ (08.01.2010), Հայկօ (08.01.2010), Մանուլ (08.01.2010), Նաիրուհի (21.09.2014), Շինարար (08.01.2010), Ռուֆուս (08.01.2010)
Վերջին տողը վերջն էր![]()
Սիրում եմ փողոցն օրենքով անցնել` միայն կանաչ լույսի տակ: Էդպես հարգանքս եմ արտահայտում էն երկրի հանդեպ, ուր ապրում եմ:
Կանգնած էի մայթին, հանգիստ սպասում էի անցնելու լույսին: Մտածում էի Դանայի մասին, ով էդ պահին պայթեցնում էր թմբկաթաղանթներս Helter Skelter-ով:
Կողքիս մեկը հայտնվեց: Ուշադրություն չէի դարձնի, եթե սարսափելի հարբած չլիներ: Կանգնել էր կողքս ու օրորվում էր, ու ես մտածում էի, որ ընկնելու է վրաս, բայց չգիտեմ ինչու մեխվել էի տեղումս, հեռու չէի գնում: Չնայեցի վրան: Խմած մարդկանցից վախենում եմ: Մեկ էլ թեքվեց իմ կողմը: Բան էր ուզում ասել: Նայեցի իրեն: Կլիներ մոտ քառասունհինգ տարեկան, խնամված արտաքին ուներ, կոկիկ էր հագնված, իսկ աչքերը... ես էդքան թախիծ երբևէ չէի տեսել: Ականջակալները հանեցի: Շշնջաց. ձեռքս կբռնես? Առանց մի խոսքի բռնեցի ձեռքն ու քայլեցինք սպիտակ գծերի վրայով: Ձեռքս պինդ սեղմել էր ու երեխայի վստահությամբ քայլում էր հետս, իրեն բան չէր պատահի, ես հետն էի: Սովորական հարբեցող չէր: Ընդհանրապես հարբեցող չէր, հաստատ: Երևի հասցրել էին էդ վիճակին:
Լուռ անցանք փողոցը, հին ծանոթների պես, ովքեր արդեն խոսելու կարիք չունեն իրար հասկանալու համար: Հասանք մյուս մայթին: Ձեռքս զգույշ բաց թողեց, իսկ ես կանգնել էի իր առաջ ու չգիտեի ինչ անել: Ինքն էլ կանգնել նայում էր աչքերիս: Շատ տխուր, անտանելի: Հետո ձեռքը տարավ սրտին, շշնջաց` շնորհակալ եմ, ու գնաց: Իսկ ես կանգնած նայում էի հետևից, ու կոկորդս սեղմվում էր:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
*e}|{uka* (24.04.2010), Ariadna (19.07.2010), CactuSoul (24.04.2010), cold skin (05.05.2010), KiLa (25.04.2010), matlev (24.04.2010), Nadine (24.04.2010), Sambitbaba (09.11.2011), SSS (29.04.2010), Tig (27.04.2010), Արէա (21.07.2010), Արևածագ (24.04.2010), Երկնային (24.04.2010), Երվանդ (04.07.2010), Կաթիլ (24.04.2010), Հենրիկ Բաբաջանյան (09.05.2010), Մանուլ (24.04.2010), Նաիրուհի (21.09.2014), Ներսես_AM (24.04.2010), Շինարար (24.04.2010), Ռուֆուս (24.04.2010)
Ինքը նայեց ինձ ու ժպտաց նենց, ոնց մենակ ինքը գիտի ժպտալ: Ու ես շատ ուրախացա, որ իր մասին գիտեմ մենակ վերը նշված փաստը, ուրիշ ոչինչ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ձեռքդ տուր ինձ, ես քեզ չեմ թողնի
Գրպանիցդ հանիր, մանրացրու ու
Քամուն տուր բոլոր տխուր մտքերդ
Ու վարվիր ինձ պես` առանց
Գրպանների շալվար հագիր:
Ձեռքդ տուր ինձ, արի քայլենք տանիքներով
Ես էլ եմ վախենում, բայց քեզ հետ կգամ,
Ուզում եմ հասնել տաք ծխնելույզին
Ու գրկել այն, շարֆս էլ
Փաթաթել վրան:
Ձեռքդ ինձ տուր, ու մեկ էլ
Թող մազերդ խառնեմ, թող սառած
Մատներդ տաքացնեմ իմ ձեռքերով,
Թող նայեմ քեզ, ու հետո
Էլի քայլենք անվերջ տանիքներով
Անվերջ գիշերվա մեջ անտուն մանուկների պես:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
*e}|{uka* (02.07.2010), Ariadna (19.07.2010), CactuSoul (03.07.2010), cold skin (03.07.2010), Kita (05.07.2010), matlev (03.07.2010), Norton (03.07.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (09.11.2011), SSS (03.07.2010), Tig (04.07.2010), Արէա (21.07.2010), Երկնային (03.07.2010), Երվանդ (04.07.2010), Կաթիլ (09.07.2010), Հայկօ (03.07.2010), Շինարար (02.07.2010), Ռուֆուս (03.07.2010)
Լիլ, ուրիշ ես էլի…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Կրկնվում ես Լիլ![]()
Ճիշտն ասած չհասկացա ինչ նկատի ունես, աութֆիթի իմաստն էլ էդքան հասկանալի չի, բայց մերսի, որ կարծիք ես հայտնում, ես դրան կարոտ եմ մնացել
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Փորձեմ բացատրել ջան...
Դու միշտ քո ներսում էղածը` մտքերդ, քեզ, ուրիշին, շատ յուրահատուկ կերպով ես կարողանում արտահայտել... էսքան ժամանակ չէիր գրել, քծիբություն էիր արել... բայց հիմա մենակ արտահայտչաձևդ ա փոխվել...աութֆիթը, մնացածը՝ ներքին երկրաշարժները, հիմնակմախքը, գրելու դրդապատճառները, ոնց որ նույն սյուժեն լինի՝ տարբեր դերասաններով...
Կամ էլ դու շատ լավ ես թաքցնում ներսիդ փոփոխություններըԿամա կամ ակամա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ