User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #29
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գյուղի գիշերները

    փոքր ժամանակ չէի սիրում գյուղում մնալ
    որովհետև գյուղի տան հոտը
    չէի սիրում,
    երեխաների սենյակի հավերժ
    ճռռացող երրորդ պարկետը չէի սիրում,
    թախտին մեռնող մեծ տատի մասին
    հուշը չէի սիրում,
    հիստերիկ աքլորի կոկորդի ելևէջները
    չէի սիրում,
    վախեցած աչքերով ձու ածելու գործին լծված
    ու հետո էլ հիստերիկ աքլորի կողմից
    երեք րոպեն մեկ խոշտանգվող
    հավերին չէի սիրում,
    ագրեսիվ թխսկանին չսիրելու բան
    չունեի, իրենից ուղղակի
    վախենում էի,
    բախչի գլխին գտնվող նախամարդու
    զուգարանի հոտը չէի սիրում,
    հարևանի, ով նաև պապիս հարազատ
    եղբայրն էր, ինը կատուներից առնվազն
    յոթին չէի սիրում,
    բայց էդ ամենին կդիմանայի,
    եթե ինձ ամեն անգամ չքնացնեին
    մորաքրոջս կողքին,
    ով իր ծակծկող ոտներով քսվում էր իմ
    ոտներին, ու ես մտածում էի, որ
    ինքը փշոտ ա վարդի պես,
    ու ոտքերս միշտ վերմակից
    դուրս էի թողնում, որ չկպներ ինձ,
    դրա համար էլ առավոտները
    փորս ցավում էր:

    հետո մենք էրեխեքով երկար քննարկում էինք, թե
    ինչի ա մորքուրի ոտները տենց ծակծկող,
    դե միակ տառապողը ես չէի,
    ու պատասխանը չէինք գտնում, մինչև
    մի օր դրա մասին բարձր ասացի
    մեծերի մոտ, ու պապաս ու քեռիս սկսեցին
    ծիծաղել, իսկ մորքուրս
    լաց եղավ:
    էդ գիշեր ուզում էի, որ մոտս քնի,
    քսվի ոտներիս իր ծակող ոտներով,
    բայց չեկավ, ու թեև
    հաջորդ առավոտյան փորս չէր ցավում,
    մեկ ա ինձ շատ վատ էի զգում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.07.2013), ivy (07.07.2013), Jarre (21.09.2013), keyboard (07.07.2013), My World My Space (20.09.2013), Ruby Rue (20.09.2013), Sambitbaba (07.07.2013), Vardik! (07.10.2013), ԱնԱիդա (09.07.2013), Անվերնագիր (13.01.2014), Արէա (08.07.2013), Արևանուռ (20.09.2013), Հայկօ (07.07.2013), մարիօ (23.03.2017), Նաիրուհի (22.09.2013), Նարե91 (08.08.2013), Ուլուանա (07.07.2013), Ռուֆուս (07.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •