User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քաղաքն իմ ճակատագիրն ա: Ու ես իրան սիրում եմ: Ճակատագիրը չէ, քաղաքը: Էնքան իմն ա, ոնց որ մսի մեջ խրված եղունգը, անց որ աչքի փառը, ոնց որ սրտի տրոմբը: Չնայած լավ վիճակներում էլ ա իմը: Մոտիկս ա, հարազատս, վերքերս բուժողը, մենակությունս փայփայողն ու հասկացողը: Ինձ գրկողն ու գլուխս շոյողը: Մեր մոտ ամեն ինչ փոխադարձ ա: Մենք իրար հասկանում ենք: Ես իր վերքերից եմ ոռնում, ինքն իմ: Մեկ-մեկ լինում ա` իրար աչքով ենք տալիս, թե` տեսա՞ր, մեկ-մեկ չարաճճիություն ենք անում, ու երկուսս էլ երեխա ենք դառնում, ինքն ինձ թաքցնում ա իր անվերջ շքամուտքերում, երբ հանկարծակի հոգնում եմ հետիս մարդկանցից ու որոշում անհետանալ: Ինքը հանգիստ տրոփում ա ափիս տակ, երբ ես նստած եմ լինում այգում ու ձեռքով շոյում եմ խոտերը: Ինքն էն քիչ երևույթներից ա, որ ես կկարոտեմ, եթե չունենամ: Ինքն էն քիչ հարազատներից ա, որ ունեմ: Ինքն իմ հետ անտանելի բաց ա. սիրտը բացում ա, իմ սիրտն էլ իր առաջ ա բաց միշտ:
    Էսօր քայլում էի, ու տեսա, որ իմ շատ սիրած հին դալաններից մեկը, որից էն կողմ քաղաքի խղճուկ տարածք էր մնացել, ուր ես սիրում էի փախչել մարդկանցից, վերածվել ա հերթական գլամուր խանութի: Սիրտս կծկվեց: Էլ երբեք չեմ տեսնի մամռապատ աստիճաններն ու բաղեղով ծածկված, հազար տարի չբացված պատշգամբի դուռը: Ու հիշեցի, թե ինչ ասեցի առաջին անգամ դա տեսնելուց. աստված ջան, էս ինչ սիրուն ա… Իսկ էսօր էս կտորը խլել են մեզնից:
    Տխուր եմ: Քաղաքը մի օր երես ա թեքելու ինձնից: Ես իր մասին հոգ չեմ տանում: Ես սիրածներիս մասին հոգ տանել չգիտեմ:
    Քո բոլոր գողտրիկ բակերը իմ հիշողության մեջ են, չմտածես: Ու գիտես, ես քեզ սիրում եմ էն զգացողության համար, որ ունեմ քո հանդեպ: Ինչ տեսք ուզում ա ունենաս, դու իմ սերն ես:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.08.2010), Ariadna (05.08.2010), CactuSoul (04.08.2010), Mark Pauler (21.02.2011), murmushka (06.08.2010), My World My Space (04.08.2010), Nadine (06.08.2010), Sambitbaba (09.11.2011), Tig (05.08.2010), zanazan (28.06.2011), Հայկօ (04.08.2010), Նաիրուհի (21.09.2014), Ուլուանա (05.08.2010), Ռուֆուս (05.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •