Լիլ![]()
ես շատ սահմանափակ ընդունակությունների, հետաքրքրությունների տեր մարդ եմ, ինձ աշխարհում ամենաշատը հետաքրքրում ա էն, ինչ ինձ թվում ա սիրուն կամ հուզիչ կամ էլ առնվազն տարօրինակթե ինչքանով եմ ես կարողանում պատմել տեսածներիս ու զգացածներիս մասին, տաղանդի խնդիր ա
ես ինձ չեմ ճղում գրող դառնալու կամ մեդալներ ստանալու համար, իրականում չափազանց հոգնած ու զզված եմ ամեն ինչից, որ ինձ նեղություն տամ նման բաների խաթր
ուղղակի ասենք Շիրազն էլ սաղ կյանք Մասիս էր գրում մեկ էլ մայր, բայց կարգին էլ գրում էր՝ լիքը մարդկանց կարծիքով
ու ստեղ նաև աուդիտորիայի հարց ա. միգուցե սկսել եմ ներկայացումներս ա՞յլ հանդիսատեսների համար կազմակերպել
ասածս ինչ ա՝ ես նույնն եմ, էն պահին, երբ ծնվեցի ու սկսեցի ղժալ, էս ամեն ինչը արդեն կար իմ մեջ, ես ուղղակի մի քիչ սովորել եմ դրանք հանել, ցույց տալ
նենց որ՝ իմ մեջի էղածը չի փոխվելու, ես չեմ կարող գրել հայրենասիրական վեհ թեմաների մասին, որովհետև իրականում դրանք իմ ներսին, էն ոչ ցուցադրականին, էն ամենաԻՄ-ին չեն կպնում
Էջանիշներ