Էս ես չե՞մ կարդացել:
Էն ժամանակ էլ եմ ասել Լավն ա
Արտակարգ էր, Լիլ…
շատ պատկերավոր ես նկարագրել, ծխի հոտն էլ զգացի, քրքջոցն էլ լսեցի, օդանավակայանի աղմուկն էլ… ապրես…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Լիլ ինձ թվաց, թե իսկապես ծանր էր
Չէ, երևի թե քեզ թվաց: Անգամ տխուր չէր:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ներս թող
Ներս թող, խնդրում եմ, լավը կդառնամ,
Էլ չեմ չարանա, չեմ թողնի գնա,
Կմնամ մոտդ, քոնը կլինեմ,
Կքնեմ անհոգ ես քո անկողնում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
Ներս թող ինձ, ներս թող,
Էլ չեմ զայրանա, կռիվ չեմ սարքի,
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
Կդառամ նորմալ, ոնց որ ուզում ես
Ու կսանրվեմ տանից դուրս գալիս,
Քեզ հետ ամեն օր ու ամեն գիշեր
Սեր կանեմ, ու էլ ոչ մի գլխացավ:
Եթե ներս թողնես, խոստանում եմ էլ
Առավոտվանից մինչև մթնելը
Չկանգնել քո այս փակ դռների մոտ
Ու ամեն անգամ հորինել բազում
Տաքուկ խոստումներ, որ չեմ պահելու,
Դու ինձ լա~վ գիտես…
Դուռը բաց արա, ու ինձ քեզ վերցրու
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Ու հաստատ կգամ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Nadine (05.02.2009), Renata (16.09.2011), Sambitbaba (09.11.2011), Երկնային (04.02.2009)
փշաքաղվեցի, Լիլ… ու լացս եկավ…
ինչ լավն էր…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Լիլ, իսկ որ ես ասեմ` գլխառադ էր, շատ կտխրես? Չասեմ?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Լավ Կարճ ասեմ, որ ինքը, եթե հաշվի առնենք, որ գրեթե պատկերազուրկ էր ու դրան գումարած անհանգ (առանց հանգի չափածոն, ըստ իս, արդարացված ա միայն էն ժամանակ, երբ էնպիսի պատկերներ ես տալիս, որոնք դոմինանտ են ցանկացած հանգի, չես ընկնում դրանց հետևից), ինքը հիշացնում էր սովորական, առօրյա նամակ: Այստեղ տեղ կարող էին գտնել օրինակ` կթափեմ մոխրամանը, կփակեմ սառնարանի դուռը, գիշերները թաքուն բուտերբրոդ չեմ ուտի և այլ նմանատիպ կենցաղային արտահայտություններ, որոնց ոչ լինելը, ոչ չլինելը ոչ մի էական բան չէր փոխի այս գործում Ու ամենակարևոր "իզյանը"...
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Չարչրկված տողեր առօրեական կենցաղից:
Մի խոսքով նույնիսկ չեն փրկում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
կամ
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
տողերը:
Լիլ, սա քո գրած և իմ կարդացած ամենաանհաջող գործն էր, որը ճշտիվ տեղադրել ես լաբորատորիայում Ու ես "Անորսալիների" հայտնի լաբորատորշիկի ձայնով ասում եմ` "մալը, մալը": Ներող, էլի
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ