User Tag List

Էջ 3 35-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #31
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստացույցը ոռնում է բարձր
    Ակտիվիստ ուսանողուհիները անտանելի քսվել են
    Ու վավաշոտ ժպիտներով բարբաջում են թոք-շոուներում:
    Նրանք դիմացինին ապրել են սովորեցնում` անգամ չնկատելով այդ:
    Իբրև թե մի հեռուստացույցը քիչ էր, դեռ երկրորդն էլ գնեցինք
    Ու լռության փշրանքները շպրտեցինք պատուհանից դուրս…
    Ազատ եք: Ճախրեք:

    Պատուհանից դուրս ամեն բան նույնն է,
    Թե ինչպես չեմ հոգնում դուրս նայելուց…
    Ամպերը լողում են մռայլ ու դանդաղ
    Անտանելի տոթ է, տրանսպորտում արդեն
    Չհոտած մարդ չկա…

    Ես գրկել եմ գիտության վերջին հրաշքը`
    Շարժական համակարգիչն, ու փակվել բաղնիքում,
    Ինձ դրել եմ կատարյալ խուլի տեղ, ու ձևացնում եմ, թե
    Չեմ զգում, որ շուտով կգժվեմ գովազդների ու
    Հաղորդավարների ձայներից.

    Համակարգչի ստեղներն արդեն երևի հոգնել են ճտճտալուց,
    Բայց դե ճտճտում են մինչև ուշ գիշեր
    Ամենատարբեր բառեր ու կապակցություններ ուղարկելով տարբեր
    Ուղղություններով, ուր կան հարազատներ
    Ու ոչ այնքան… որոնք միշտ պատրաստակամ
    Գունազարդում են իմ հերթական անքուն գիշերը
    Թաքուն պատմություններով, վշտերով ու ժպիտներով
    Ու փորձում են հոտոտել իմ հոգին…
    Իսկ ես կամ փախչում եմ, կամ փարվում…

    Նոր մի հրաշք միտք ծնվեց, որի հետ համաձայն չեմ,
    Բայց այն ճիշտ է աքսիոմի պես`
    Պատուհանից ներս էլ ոչինչ չի փոխվում…
    Էս մեկը լավն էր. լռվածություն՝ տոթ, քրտնահոտ… Ահագին լավն էր, հատկապես մի քանի սուր անկյուններ

  2. #32
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    շատ լավն էր…
    չգիտեմ պոզիտիվ չէր ինձ համար…
    տխուր էր… ու էնքան լավը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. #33
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չհասկացա
    Պոզիտիվ էլ չզգացի…
    …մենակ հուսահատություն, աղերսանք…

    Լիլ, չեզոք ընթերցմամբ իրոք չեմ ընկալում հոգեվիճակը, ու մտովի երկու բան փորձեցի՝ մեկ՝ եթե ես սա ասեի, մյուսը՝ ինձ ասեին: Առաջին դեպքում՝ համարձակ էր, բայց տխուր , երկրորդ դեպքում՝
    Հա, մենակ աղերսանք էր, էդ ամբողջը գրվել էր վերջին տողերի համար, ես աղերսելուց չեմ ամաչում մանավանդ որ ում համար գրված էր, հենց քո ասած էֆեկտն ունեցավ, Բարեկամ ջան՝
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #34
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    հերթով թողնում ես մատնահետքերդ իմ բոլոր իրերին` գրքերիս, որոնք ամենուր են` սեղանին, հատակին, պատուհանի գոգին, անկողնում, անհամար դիսկերիս, որոնք հերթով վերցնում ես լսելու, շորերիս, ինձ....
    Աչքերս էլի կայտուցվեն, ու բոլորը հերթով
    Անմարդկային, անասնական կարեկցանքով կհարցնեն`
    Լա՞ց ես եղել

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ , բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... Ինչևէ, կարևորը՝ լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ :)), բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... Ինչևէ, կարևորը՝ լավն էր։
    Ան… քո քոմենթները սպանում են

  7. #37
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ , բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... Ինչևէ, կարևորը՝ լավն էր։
    հետաքրքիր ա…
    բայց նոր մտածեցի, եթե ինձ նման ը ուղղված լիներ, էլի պոզիտիվ չէի զգա երևի…
    աչքիս իմ հետ մի բան էն չի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #38
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր ա…
    բայց նոր մտածեցի, եթե ինձ նման ը ուղղված լիներ, էլի պոզիտիվ չէի զգա երևի…
    աչքիս իմ հետ մի բան էն չի…
    Հարցը պոզիտիվը կամ նեգատիվը չի: Եթե ինձ ուղղված լիներ, ես «ոչ պոզիտիվ կզգայի, ոչ նեգատիվ», բայց դե սիրտս կհալվեր ու կտարածվեր ամբողջ էությամբս մեկ, նույնիսկ գլխիս ամենասթափ մասը կսրտոտվեր: Անկեղծ աղերսանքը ուժեղ էներգետիկա ունի:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.11.2011)

  10. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լավ, որ տարբեր տեսանկյուններից եք նայում, ես էլ ասեմ: Եթե ինձ ուղղված լիներ, ես էլ կհալվեի… Բայց եթե ես ուղղեի… Ես ուղղակի տենց բան չէի անի

  11. #40
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Ինձ դա ինչ-որ բան է հիշեցնում... Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ... Բոլորը տամ ու նվիրեմ... Հեյ գիդի Չարենց...

    ...Եվ միայն առավոտյան ես հիշեցի, որ այդ տողերն ինձնից առաջ գրել է Ա. Պուշկինը:
    DIXI
    carpe noctem

  12. #41
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    բոլորը ասւմ են էն հին Իմպրեսիիոնը ետ է գալիս նեա, սա նոր իմպրեսսիոնն է, նոր տպավորություններով ու ամենակարևորը՝ բոլորից տարբեր

  13. #42
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    ********

    Նստել էր ճոճանակին ու օրորվում էր: Հետն էլ ծխում: Սիրում էր անհամատեղելի բաները համատեղել, ասենք` ճոճանակն ու ծխախոտը, ոնց որ մանկությունն ու ձանձրույթը: Ու տխրում էր, որովհետև ուրախանալու բան չկար: Խելքն էլ գնում էր տխրելու համար: Մի քիչ գլխապտույտ ուներ, երևի ծխախոտից էր, սոված էր, ու ծխում էր, հետն էլ` օրորվում, ու մի տեսակ ամայացած էր, կղզիացած, անտրամադիր ու անհավես:
    Իր կյանքը շատ լի էր, առավոտից իրիկուն լիքը զբաղմունք ուներ, երբ էլ չէր ունենում` հորինում էր, մի խոսքով, ձանձրանալու տեղ չկար ընդհանրապես: Բայց փաստն այն էր, որ ձանձրանում էր, մարդիկ իրականում ձանձրանում են ծնվելու պահից սկսած, հենց ձանձրույթից են ծնվում, իրենց ծնողների ձանձրույթի արդյունքն են, երևի:
    Իսկ դրա դեմ պայքարել է պետք: Մարդուն անընդհատ ինչ-որ նորություն է պետք. նոր երկիր, նոր ընտանիք, ժամանակ առ ժամանակ նոր կահույք, նոր մեքենա, նոր տուն, նոր երեխա, նոր ծանոթություններ: Առաջ այդ ամենը ստացվում էր շատ ավելի պրիմիտիվ ու հեշտ, հիմա ամեն ինչ բարդացել է: Մարդիկ ձանձրույթից դրդված ինչ ասես հնարում են. նորանոր միջոցներ ամենակուլ ձանձրույթի դեմ պայքարելու համար: Հենց ձանձրույթի դեմ պայքարի ընթացքում տոնած մանրիկ հաղթանակներից են ծխախոտի գյուտը, սուրճը, շպարվելը. օծանելիքը, հեռուստացույցը: Իսկ քսաներորդ դարում մարդը ստեղծեց ինտերնետը: Ու հիմա ինքն ապարդյուն փորձում էր իրեն կուլ տվող ձանձրույթը փարատել այնտեղ, վիրտուալ միջավայրում, անզգացմունք ու աննպատակ զրույցներում, որոնք վարում էր անվերջ, իրեն բացարձակապես կամ էլ շատ քիչ հետաքրքրող մականունների հետևում թաքնված ուրիշ ձանձրացողների հետ: Ու հետո, ժամանակ առ ժամանակ բարկանում էր, ավելի ձանձրանում ինքն իրենից, իր կյանքի անբաժան մասը դարձած վիրտուալ հիմարություններից, ու որոշում վերջ տալ այդ ամենին:
    Ստացվում էր: Գնում նստում էր ճոճանակին, ծխում ու օրորվում, օտարվում, ամայանում, հետո գլխապտույտով էլի հասնում համակարգչին ու շարունակում ձանձրանալ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (20.08.2011)

  15. #43
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    Լավ է, գրված մարտական, պայքարի համար,
    Մտքերն են հստակ, աչքերն միայնակ,
    Մատներն են քնքուշ և առհասարակ,
    Մազերն են քամուց օրորվում հանդարտ,
    Շուրջը լռություն, քնած են մարդիկ, բնություն... բերկրանք...

  16. #44
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Էտյուդ...

    Արթնանում եմ ինչ-որ անծանոթ լռությունից, բարձր լռությունից, որ լինում է միայն օվկիանոսի վրա: Արթնանում եմ ինչ-որ տաքուկ տխրությունից, միացնում եմ Pink Floyd ու էլ չեմ զարմանում: Հետո սկսում եմ քիչ-քիչ հիշել, որ ահավոր խմել էի նախորդ օրը բարում, ու կպցնում էի լավագույն ընկերներիցս մեկին, իսկ նա բավականաչափ հարբած չէր, որ դա լուրջ ընդուներ: Ու հետո այդ զզվելի մատուցողուհին` իր անվերջանալի ոտքերով, որ րոպեն մեկ փոխում էր մոխրամանը, մինչև ստիպված ծխելը թողեցինք:
    Հերթով մեռցնում ենք հաճույքները. ոչինչ, մենք մահ սիրող ազգ ենք, խմեցի~նք:
    Գնա մեռի, արի սիրեմ, իմ անկապ կյանք, գնա, գնա գցի քեզ մի տեղից, չեմ խանգարի, ազնիվ խոսք, գնա ջնջխվի:
    Հետո Արմանն եկավ: Խմած, ինչպես միշտ: Սեղանին գցեց իր շքեղ մեքենայի բանալին, կտրվեց իր գողական կյանքի ապացույց այդ մասնիկից, ու բոլորիս հերթով, ընկերավարի գրկեց ու համբուրեց: Դարձավ առաջվա Արմանը: Էն, որ դեռ փող չուներ, ու ամեն օր զանգում էր ինձ: Մի անգամ էլ ինձ հասցրեց տուն, ու մի քանի ժամ անց զանգեց, թե` Մոսկվայում եմ, մի քանի ամիս էստեղ եմ լինելու, կգամ, կասեմ…. Եկավ մի քանի տարուց, երբ արդեն ասելիք չուներ, ու ասելիքի ժամկետն այնքան էր անցել, որ եթե ասեր, գուցե երկուսս էլ թունավորվեինք: Իսկ էսօր եկել էր հին ընկերների հետ նշելու իր հերթական վերադարձը արտասահմանից: Մեծացել էր, մի տեսակ անհամացել, էլ էն աստղով տղան չէր, որն անգամ եթե մեքենայով մեկի վրայով անցներ, զոհը ինքնակամ վեր կկենար ու Արմանին օրհնելով կհեռանար` գոհ ու երջանիկ, որ իրեն բախտ վիճակվեց Արմանի նման ախպեր տղու օգնությամբ էն աշխարհ գնալ:
    Բայց ոնց էի ուրախացել, որ չի հաստացել: Իր շրջապատի մարդիկ ոչ թե գիրանում են, այլ հաստանում: Սա նույն նիհար տղան էր, ուղղակի դեմքի արտահայտությունն էր փոխվել, վրայի ոսկեղենն էր ավելի շատ, ու աչքերի տակ անծանոթ պարկեր էին:
    Ինչպես միշտ ու երևի բոլորի մոտ, երբ հավաքվում են հին ընկերներով, հիշում են իրենց միասին անցկացրած օրերը, ծիծաղում, բամբասում սրանից-նրանից, մենք էլ սկսեցինք քանիերորդ անգամ իրար պատմել անցած գնացած բաներ ու էլի, կարծես առաջին անգամ էինք լսում, քրքջում էինք: Իսկ ով չէր քրքջում, ստիպված էր խմել այնքան, մինչև կքրքջար:
    Ու այդպես քրքջալով էլ ցրվեցինք:
    Հիմա նայում եմ շուրջս ու հասկանում, որ քրքջալով էլ Արմանին բերել եմ իմ տուն, ու նա քնած է իմ անկողնում.... Բայց ես երեկ ուրիշին էի կպցնում.... Իսկ ինձ տուն բերեց Արմանը.... ու մինչև լույս թունավորվում էինք էն ժամանակ չասված ու չարված ամեն ինչով.... Ու միանգամից պարզ է դառնում, թե տաքուկ տխրությունը որտեղից է գալիս: Արմանը ժպտում է քնի մեջ, իսկ հենց արթնանա, կգնա, անգամ սուրճ չխմած: Ու մի քանի ժամից մեկնումեկից կիմանամ, որ նա քիչ էր մնացել օդանավից ուշանար....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.11.2011)

  18. #45
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լիլ, ինձ շատ դուր եկավ։ Էնքան իրական էր... Ու նենց լավ ես նկարագրել։ Ապրես։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.11.2011)

Էջ 3 35-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •