User Tag List

Էջ 35 35-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435
Ցույց են տրվում 511 համարից մինչև 522 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #511
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գյուղի գիշերները

    փոքր ժամանակ չէի սիրում գյուղում մնալ
    որովհետև գյուղի տան հոտը
    չէի սիրում,
    երեխաների սենյակի հավերժ
    ճռռացող երրորդ պարկետը չէի սիրում,
    թախտին մեռնող մեծ տատի մասին
    հուշը չէի սիրում,
    հիստերիկ աքլորի կոկորդի ելևէջները
    չէի սիրում,
    վախեցած աչքերով ձու ածելու գործին լծված
    ու հետո էլ հիստերիկ աքլորի կողմից
    երեք րոպեն մեկ խոշտանգվող
    հավերին չէի սիրում,
    ագրեսիվ թխսկանին չսիրելու բան
    չունեի, իրենից ուղղակի
    վախենում էի,
    բախչի գլխին գտնվող նախամարդու
    զուգարանի հոտը չէի սիրում,
    հարևանի, ով նաև պապիս հարազատ
    եղբայրն էր, ինը կատուներից առնվազն
    յոթին չէի սիրում,
    բայց էդ ամենին կդիմանայի,
    եթե ինձ ամեն անգամ չքնացնեին
    մորաքրոջս կողքին,
    ով իր ծակծկող ոտներով քսվում էր իմ
    ոտներին, ու ես մտածում էի, որ
    ինքը փշոտ ա վարդի պես,
    ու ոտքերս միշտ վերմակից
    դուրս էի թողնում, որ չկպներ ինձ,
    դրա համար էլ առավոտները
    փորս ցավում էր:

    հետո մենք էրեխեքով երկար քննարկում էինք, թե
    ինչի ա մորքուրի ոտները տենց ծակծկող,
    դե միակ տառապողը ես չէի,
    ու պատասխանը չէինք գտնում, մինչև
    մի օր դրա մասին բարձր ասացի
    մեծերի մոտ, ու պապաս ու քեռիս սկսեցին
    ծիծաղել, իսկ մորքուրս
    լաց եղավ:
    էդ գիշեր ուզում էի, որ մոտս քնի,
    քսվի ոտներիս իր ծակող ոտներով,
    բայց չեկավ, ու թեև
    հաջորդ առավոտյան փորս չէր ցավում,
    մեկ ա ինձ շատ վատ էի զգում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.07.2013), ivy (07.07.2013), Jarre (21.09.2013), keyboard (07.07.2013), My World My Space (20.09.2013), Ruby Rue (20.09.2013), Sambitbaba (07.07.2013), Vardik! (07.10.2013), ԱնԱիդա (09.07.2013), Անվերնագիր (13.01.2014), Արէա (08.07.2013), Արևանուռ (20.09.2013), Հայկօ (07.07.2013), մարիօ (23.03.2017), Նաիրուհի (22.09.2013), Նարե91 (08.08.2013), Ուլուանա (07.07.2013), Ռուֆուս (07.07.2013)

  3. #512
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄՈԽՐԱՄԱՆ

    նա մտավ փաբ, բերանից հանեց ծխախոտը,
    հանգցրեց իմ մոխրամանի մեջ ու նույնիսկ
    վրաս չնայեց:
    հետո վերցրեց մի շիշ գարեջուր
    նայեց հեռախոսին, թափով այն շպրտեց դիմացի
    պատին, գնաց կպավ բարի մոտ նստած մի
    հաստլիկ կնոջ, ով անձեռոցիկով քերում էր դեմքի
    շպարը, ականջին ինչ-որ բան ասաց,
    կինն անձեռոցիկը նետեց մոխրամանիս մեջ
    ու վրաս չնայեց, որովհետև
    այդ պահին թեքվեց ու նրա ականջին ինչ-որ բան
    գոռաց: ինչքա՞ն: նորից գոռաց:
    հինգ հազարանոցը վերցրեց ձեռքից ու միասին
    գնացին զուգարան: հաջորդ երգի կեսերից դուրս եկան,
    հաստլիկը մատների ծայրերով շուրթերը մաքրեց
    ու նոր անձեռոցիկ վերցնելով՝ նորից նստեց
    բարի մոտ:
    նա փսխեց հաստլիկի աթոռի կողքը:
    կինն անձեռոցիկը նետեց մոխրամանիս մեջ
    ու հինգ հազարանոցը պարզելով՝ երկու հատ
    լոնգ այլընդ ուզեց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.09.2013), Chilly (21.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (21.09.2013), My World My Space (20.09.2013), Sambitbaba (09.01.2014), StrangeLittleGirl (20.09.2013), Անվերնագիր (20.09.2013), Դատարկություն (20.09.2013), Հայկօ (21.09.2013), Նաիրուհի (22.09.2013), Ռուֆուս (20.09.2013), Վոլտերա (20.09.2013)

  5. #513
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [QUOTEհավերժ ճռռացող երրորդ պարկետը չէի սիրում[/QUOTE]

    գյուղերի հոտ եկող տներում հազիվ թե հատակը պարկետած լինի, այդ մի բառը կոլորիտը կորցնում է, կներես
    Գարունն առաջինն ինձ է արարել

  6. #514
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե հիմա մերը պարկետած էր, հո զոռով չի )))) համ էլ գյուղի հոտը էնքան էլ ոչ ցիվիլ հոտ չի, ես նկատի չեմ ունեցել թրիքի ու կենդանիները հոտերը, այլ՝ լավաշի, հազար ու մի տեսակի մրգերի, մեղրի հոտը և այլն )))

    բայց հենց էն ոտանավորում, որից մեջբերել ես, նկատի եմ ունեցել ծերության հոտը
    իսկ պարկետը ընդհանրապես թեմա չի, մեր գյուղի տունը ամենալավերից էր, ինչ անեմ, հո խրճիթ չէի սարքելու
    Վերջին խմբագրող՝ impression: 20.09.2013, 11:16:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.09.2013), Նաիրուհի (22.09.2013)

  8. #515
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՅՑԵԼՈՒՆ

    Զուգարանի դուռը կամաց բացվեց ու դռնից ներս խցկվեց քառասուներեքամյա կնոջ ճակատին առատորեն փռված շեկ մազափունջն ու շպարված դեմքը: Նրա թարթիչները մի քանի անգամ արագ-արագ վերուվար արեցին, աչքերը չռվեցին զզվանքից ու սարսափից, ու նա, երկու ձեռքով փակելով երեսը՝ ճչաց ու հետ փախավ: Մինչ զուգարանում գտնվողը նրա հետևից դուրս կվազեր, կինը հասցրեց վերցնել հսկայական կաշվե պայուսակն ու բարձրակրունկները կտկտացնելով՝ անհետանալ կաբինետի դռան հետևում՝ դրսում անասելի աղմուկ բարձրացնելով, սպառնալով բողոքել բոլոր հայտնի ու անհայտ ատյաններին, պատմել ամուսնուն, ճչաց, որ այդ հոգեբան կոչված շառլատանը դեռ շատ կզղջա իր զազրելի արարքի համար և այլն, և այլն:

    Քարտուղարուհին, տեղից վեր թռնելով, զարմացած նայում էր ձեռքերը զայրացած թափահարող տիկնոջը, ով, վերջապես, վրայի զարդեղենը զնգզնգացնելով, լքեց տարածքը: Երբ դուռը նրա հետևից փակվեց, կաբինետից դուրս եկավ կարմրած ու շփոթված հոգեբանը, ու մեղավոր հայացքով նայեց քարտուղարուհուն:

    - Բռնացրեց, հա՞,-հարցրեց աղջիկը:
    - Մհմ,-մրթմրթաց նա՝ վերնաշապիկն ուղղելով: - Դե լավ, ինչ արած, եթե հանկարծ ամուսինը զանգի, ասա, որ ես զբաղված եմ, երբ էլ զանգի, զբաղված եմ, քաղաքում չեմ, երկրում չեմ, մեռե՛լ եմ,- ու նորից ներս մտավ կաբինետ:

    Մոտեցավ աշխատանքային սեղանին, վերցրեց վրան դրված հեռախոսագիրքն ու սկսեց թերթել: Գտավ իր ուզածը, մատը դրեց տողի տակ, ուր գրված էր՝ Ալեքսանդր Սեդրակյան, ու համարը հավաքեց:

    - Ալո, պարոն Սեդրակյան. բարև ձեզ, Սահակ Գրիգորյանն է անհանգստացնում: Խնդրում եմ, ինձ համար կոնսուլտացիայի օր նշանակեք... Ահա... Այո.... Խնդիրն ավելի շատ պրոֆեսիոնալիզմին է վերաբերում... Համառոտ ներկայացնե՞մ: Լավ: Այսօր ինձ մոտ էր հայտնի գործարարներից մեկի կինը, ով մինչև ինձ արդեն երեք հոգեբան է փոխել: Նա տարօրինակ ֆոբիա ունի, սարսափում է, երբ իր մոտ հորանջում են: Ահ, դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը.... Նա ձեզ մոտ է՞լ է եղել: Այո, այո, այսօր ես էլ չդիմացա: Իհարկե, գնացի զուգարան, բայց դուռը բաց էի թողել, թե ինչ, նա տեսավ: Աղմուկ բարձրացրեց ու գնաց: Այո.... Լավ, շնորհակալ եմ, ուրեմն ուրբաթ ավելի մանրամասն կխոսենք: Ցտեսություն:

    Հեռախոսն անջատեց, ու հիշելով, թե ոնց էր քառասուն րոպե պայքարում սեփական հորանջելու ցանկության դեմ, քանի կինը նկարագրում էր, թե ինչ գռեհիկ կերպով են մարդիկ իրենց թույլ տալիս հորանջել, կնոջ անձնական գործը նյարդայնացած նետեց աղբարկղը, աթոռի թիկնակից վերցրեց պիջակն ու գնաց դիմացի մայթի սրճարանը՝ թունդ սուրճ խմելու:
    Վերջին խմբագրող՝ impression: 07.10.2013, 03:53:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.01.2014), Claudia Mori (09.01.2014), Nadine (07.10.2013), Sambitbaba (09.01.2014), Smokie (07.10.2013), StrangeLittleGirl (07.10.2013), Հայկօ (07.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  10. #516
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղագրական

    տաբլետով գրված,
    մի տառին կպած, մյուս
    տառը տպած մի քանի
    բառը
    դու արագ-արագ
    հասցնում ես ինձ՝
    հեռավորությունն ավիրելով,
    իմ տառասխալային սեր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.01.2014), Claudia Mori (09.01.2014), Nadine (13.01.2014), Sambitbaba (09.01.2014), Smokie (09.01.2014), Արէա (09.01.2014), Նաիրուհի (09.01.2014), Ռուֆուս (12.01.2014), Վոլտերա (12.01.2014)

  12. #517
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կամաց կամաց մոտենում ենք էն տարիքին,
    երբ բարձրանում ա մենակ ճնշումը,
    երբ էլ չես ափսոսում ժամանակը
    քնելու վրա ծախսել,
    երբ անտարբեր ես ամեն տեսակի տարերային
    աղետների ու աշխարհի վերջերի հանդեպ,
    քանի որ արդեն գրեթե
    կորցնելու բան չկա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.01.2014), Arpine (25.04.2015), CactuSoul (12.01.2014), Chilly (15.01.2014), Chuk (12.01.2014), einnA (15.01.2014), erexa (12.01.2014), John (13.01.2014), Lílium (12.01.2014), Nadine (13.01.2014), Sambitbaba (15.01.2014), Vardik! (12.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Հայկօ (12.01.2014), մարիօ (09.11.2015), Մուշու (16.04.2015), Նաիրուհի (21.09.2014), Ռուֆուս (12.01.2014), Վոլտերա (12.01.2014)

  14. #518
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    կամաց կամաց մոտենում ենք էն տարիքին,
    երբ բարձրանում ա մենակ ճնշումը,
    երբ էլ չես ափսոսում ժամանակը
    քնելու վրա ծախսել,
    երբ անտարբեր ես ամեն տեսակի տարերային
    աղետների ու աշխարհի վերջերի հանդեպ,
    քանի որ արդեն գրեթե
    կորցնելու բան չկա
    Ու մի՞թե ես
    քեզանից ջահել եմ,
    Լիլ ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (15.01.2014)

  16. #519
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ երկար ժամանակ ոչ մի բան չգրելուց հետո ու մեկ էլ շատ փիս հարբած ժամանակ


    ---
    վաղը ալկոհոլը միջիցս դուրս էկած կլինի
    բայց քեզ չասված բաները կմնան
    ու կթունավորեն ինձ:
    ես հարբած կմնամ քեզնով


    ---
    առանց քեզ ես չկամ, իմ սաղ կյանքը սուտ էր
    ու սուտ ա, եթե դու չկաս, իսկ դու
    երբեք չկաս իմ համար, ու դու չգիտես,
    որ ես մեռնում եմ քո համար ավելի շատ,
    քան մեռնում եմ առանց քեզ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2015), CactuSoul (16.04.2015), Claudia Mori (12.03.2016), Marcus (29.03.2017), Nadine (16.04.2015), Sambitbaba (10.11.2015), Գալաթեա (16.04.2015), Հայկօ (16.04.2015), մարդագայլուկ (16.04.2015), մարիօ (16.04.2015), Մուշու (16.04.2015), Նաիրուհի (11.01.2017), Նիկեա (16.03.2016), Վոլտերա (16.04.2015)

  18. #520
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ատում եմ քո բոլոր
    պսևդո-ընկերներին,
    պսևդո-սիրեկաններին,
    ու քո փերֆորմանսները՝
    նրանց առաջ:
    քո կյանքը կլոր ա,
    առանց սուր անկյունների,
    պլաստմասսայից,
    ծամոնից կյանք ա:
    իմ ու քո մեջ էլ ոչինչ չի մնացել
    ասելու, անելու, անցնելու,
    դու ինձ բաց ես թողել, ու ես
    անսահմանության մեջ
    լողում եմ նենց, ոնց առաջ էի լողում,
    մենակ թե՝ ոչ թե դեպի քեզ,
    այլ՝ չգիտեմ ուր:
    ես չգիտեմ՝ քեզ հետ ինչ անել,
    ոնց շփվել հետդ,
    ու ինչի համար շփվել:
    սա ոտանավոր չի,
    ոնց ոտանավոր չի եղել երբեք ոչ մի բան,
    որ գրել եմ քեզ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2015), Claudia Mori (12.03.2016), ivy (09.11.2015), Marcus (29.03.2017), Sambitbaba (10.11.2015), Հայկօ (10.11.2015), Մուշու (11.03.2016), Նաիրուհի (11.01.2017), Ռուֆուս (09.11.2015)

  20. #521
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մութ դրսում ու լուսավոր փաբում
    մարդկանց բացակայությունը,
    դեղին կլոր լույսերն ու
    խայտաբղետ պատերը
    ապահովության զգացողություն են տալիս,
    ու թե չլինեին թրջված ոտքերս,
    Զեմֆիրայի ձայնն էլ դուրս չհորդեր
    դինամիկներից, կարելի կլիներ մտածել,
    որ քո չսերն իմ հանդեպ
    խախտում ա կյանքի բնականոն ընթացքը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.03.2016), Claudia Mori (12.03.2016), Sambitbaba (11.03.2016), Smokie (15.03.2016), Անվերնագիր (12.03.2016), Նաիրուհի (11.01.2017)

  22. #522
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախմատովա էին թարգմանում, ես էլ էի փորձել, բայց չէի ուղարկել, ճմրթել շպրտել էի մի կողմ։ Խոհանոցի սեղանի տակից գտա անձեռոցիկի վրա խզբզած, ափսոսեցի դեն նետել, մանավանդ որ ահագին նյարդեր գնացին սրա պատճառով։

    Ես քո սերը էլ չեմ փնտրում,
    Այն այլևս ուրիշինն է,
    Խանդոտ նամակներ չեմ գրում
    Նրան, ով ապագա կինդ է:
    Բայց խնդրում եմ, թույլ տուր, որ նա
    Կարդա բոլոր իմ տեքստերը,
    Թող, որ պահի նկարներս,
    Չէ որ սիրեցյալն ես նրա։
    Անփորձ աղջիկների համար
    Քաղցր է համը հաղթանակի,
    Ոչ թե զրույցն ընկերական,
    Կամ հուշն առաջին համբույրի։
    Երբ փշուրներն երջանկության
    Հատեք երկուսով միասին,
    Ու հագեցած հոգուդ համար
    Ձանձրալի դառնա ամեն ինչ,
    Հանդիսավոր իմ խնջույքին
    Չգաս։ Ես քեզ չեմ ճանաչում,
    Ոչնչով չեմ կարող օգնել,
    Երջանկությունից չեմ բուժում։
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  23. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.03.2017), CactuSoul (23.03.2017), ivy (22.03.2017), My World My Space (22.03.2017), Peace (22.03.2017), Sambitbaba (25.03.2017), sharick (05.09.2019), Smokie (05.04.2017), Աթեիստ (22.03.2017), Ծլնգ (22.03.2017), Մուշու (24.03.2017), Նաիրուհի (25.03.2017), Վոլտերա (22.03.2017)

Էջ 35 35-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •