User Tag List

Էջ 2 35-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #16
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մահացու վարակ

    Դու վարակ ես, մահացու վարակ: Ես վախենում եմ քեզանից: Դու խցկվում ես ներս իմ մտքերից, անգամ երբ ճգնում եմ հարթեցնել ուղեղիս մանրիկ ծալքերը: Օդի հետ դավաճանաբար անցնում ես ներսս, անգամ երբ քիթս պինդ բռնում եմ ու վզիս երակներն ուռչում են շնչահեղձ լինելուց: Դու թափանցում ես մաշկիս ծակոտիներով, քորի պես, վարակի նման վազում ես երակներովս: Ու ես տնքում եմ ցավից ու հաճույքից: Չէ որ ցավեցնողը դու ես… Բոլոր անոթներովս շտապում ես դեպի այն պոմպը, որը քեզ իր մեջ է քաշում: Տարածել ես մատներդ, երկարած եղունգներով վրա ես պրծնում սրտիս: Կարմիր, բոսոր սիրտս թպրտում է իրեն պատառոտող մատներիդ տակ, ինչպես մի ժամանակ մարմինս էր թպրտում լեզվիդ շարժումներից: Բայց այս անգամ սիրտս մարմնիս պես չի ջահելանա ու վերածնվի: Պատռտում ես: Սիրտս արնաքամ է լինում, բայց դեռ զարկում է: Համառ, զզվելի: Հրաժեշտը երկարացնել պետք չէ: Դադար տուր… Դե… Էլ մի բաբախի… Էլ մի… Հանգիստ… Շուտով չես զգա ոչինչ… Մի զարկիր էլ….Հանգիստ… Վերջինն էր…………

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.01.2011), Նաիրուհի (21.09.2014)

  3. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    ՇՈԳ

    Պառկում ես քնելու: Սավանդ միանգամից շուլալվում է մարմնիդ ու սկսում խեղդել: Օդը կպչուն է, լպրծուն, սրտիդ խփոցներից ուղեղդ չի կարողանում անջատվել: Գիշերը ծորում է` վայրկյանները ձգելով, ոտը կախ գցելով, հորանջելով, ու իր տապն ուղիղ դեմքիդ փչելով: Մի կում թարմ օդ… Չկա, քեզ թվաց: Շուռ ես գալիս կողքի ու զգում, թե ինչպես է կողքիդ միսը ճմլվում քո ծանրությունից ու շոգից: Ուզում ես հանել շպրտել, հենց միսդ, էլ հանելու բան չկա: Տոթից ու քնելու անհնարինությունից սկսում ես հիմար բաներ անել. լսել ես, որ շները շոգից լեզուն դուրս են հանում, որ հովանան: Փորձում ես, չի օգնում. “ուրեմն շուն չեմ”, մտածում ես ու շուռ գալիս մյուս կողքիդ մսերը ճմլելու: Շոգն ամեն կերպ խցկվում է քո մեջ: Մատներիդ թմբիկներն անգամ քրտնել են: Ջրազրկվում ես: Մի քիչ առաջ մաքուր լվացած ոտքերիդ ներբանները դեռ հիշում են գրեթե հալչող ասֆալտի հոտը, փողոցի փոշին, ավազը: Ոտքերդ էլ են քնել ուզում:
    “Մեկ, երկու, երեք, չորս….քսանվեց, քսանյոթ…. վաթսունինը…”, չէ, օգուտ չկա, հաշվելն էլ չի օգնում: Ախր հաշվում են, երբ քունը չի տանում, քո քունը տանում է, ուղղակի շոգից չես կարողանում քնել: Մի թեթև քամի լիներ էն էլ ոնց կքնեիր: Լավ բա ի՞նչ անես: Մտքերդ էլ են կպչուն դարձել, բայց դա արդեն շոգի վրա չբարդես, հա էլ էդ էիր էլի: “Ինքն ինձ չի սիրում էնպես, ինչպես ես իրեն”, մտածում ես ու աչքերդ լցնում: Մի քիչ էլ ես խղճում ինքդ քեզ ու արցունքի զովացնող կաթիլները գլորվում են այտերովդ: Ջուր… փրկարար միտքը ծակում է ուղեղդ, վեր ես թռնում, դավաճան սավանդ վերցնում ու գնում բաղնիք: Սավանդ թրջում սառը ջրով, քամում, հետո փաթաթվում դրանով ոտքից գլուխ ու սրթսրթալով պառկում: Ինքնագոհ լեզու ես հանում գիշերվան ու շոգին ու արագ քնում, քանի սավանդ չի չորացել:
    Առավոտյան արթնանում ես մարմնիդ սուր ցավերից, միայն աչքերդ են երջանիկ, հանգստացել են…
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (16.09.2011), Sambitbaba (14.08.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեքենայի մոտ երկու շուն
    Ոռնում են, ոռնում
    Նայում են լուսնին
    Կաղկանձում կրկին
    Լուսինն իր համար
    Լողում է թեթև
    Հորանջում է դուրս
    Իր երազները,
    Որ չի հասցրել
    Մինչև վերջ մարսել:
    Մեքենայի մոտ
    Ջարդված ապակու
    Փշրանքներ ցրված
    Ու մենակություն
    Ու գիշեր, շներ
    Իսկ մի քիչ առաջ`
    Ազատության տենչ
    Արագության կանչ
    Ու ազատ անկման
    Մի պահի պատրանք
    Մեքենայի մեջ`
    Կորցըրած կյանքի
    Մեռած ափսոսանք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.11.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Բարեկամ ջան, Վարպետին թող, արի մի քիչ էլ լաբորատորիաս տակնուվրա արա, անհամբեր սպասում եմ
    Վերջին խմբագրող՝ impression: 24.08.2008, 01:32: Պատճառ: Գրառման ավելացում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.01.2011), Jarre (13.08.2011), Renata (16.09.2011), Sambitbaba (14.08.2011), snow (25.10.2009), Երկնային (04.02.2009), Ծով (20.08.2011), Նաիրուհի (21.09.2014)

  9. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    Ինչ լավն էր...

  10. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Վայ, Լիլ, ինչ լավն էր։ Լուրջ, շատ–շատ հավանեցի։ Էն հին բանաստեղծություններիդ հոտն եկավ։ Impression–ը վերադարձավ։ Ապրես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #22
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, Լիլ, ինչ լավն էր։ Լուրջ, շատ–շատ հավանեցի։ Էն հին բանաստեղծություններիդ հոտն եկավ։ Impression–ը վերադարձավ։ Ապրես։
    շնորհակալություն, իմփրեշնը վերադարձել է, թե չէ, չգիտեմ, բայց որ իր մոտ շատ ռոմանտիկ տրամադրություն է, դա հաստատ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Իսկ ինձ դուր չեկավ
    Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:

  13. #24
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    շնորհակալություն, իմփրեշնը վերադարձել է, թե չէ, չգիտեմ, բայց որ իր մոտ շատ ռոմանտիկ տրամադրություն է, դա հաստատ
    Ապրի Իմփրեշնը
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.11.2011)

  15. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Լիլ, լրիվ դու ես, շնորհակալ եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #26
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ դուր չեկավ
    Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:
    Լիլը քեզ սպանելու ոչ մի ցանկություն չունի, ինչ խոսեմ հետդ, դու Սևակ էլ չես կարդում

    /խնդրում եմ լաբորատորիաս օֆֆտոպանոցի չվերածել, կջղայնանամ/

    Ավելացվել է 33 վայրկյան անց
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրի Իմփրեշնը
    մերսի, Ոզնուկ ջան

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, լրիվ դու ես, շնորհակալ եմ
    շնորհակալ ես, որ էս մի ոտանավորս ներվերդ չսղոցե՞ց /կիսակատակ/
    ես եմ շնորհակալ, Չուկ ջան

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ դուր չեկավ
    Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:
    Բյուր, գիտեմ ինչի դուրդ չի եկել
    Պարզունակ ա շատ ու տեխնիկական տեսանկյունից ինֆանտիլի կողմից գրվածի տպավորություն ա թողնում, հանգերը շատ պարզ են ու կանխատեսելի, բայց դու հլը զգա ինչ հավես տաքություն ա մնում իրանից հետո...
    Վերջին խմբագրող՝ impression: 24.08.2008, 02:02: Պատճառ: Գրառման ավելացում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. #27
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեքենայի մոտ երկու շուն
    Ոռնում են, ոռնում
    Նայում են լուսնին
    Կաղկանձում կրկին
    Լուսինն իր համար
    Լողում է թեթև
    Հորանջում է դուրս
    Իր երազները,
    Որ չի հասցրել
    Մինչև վերջ մարսել:
    Մեքենայի մոտ
    Ջարդված ապակու
    Փշրանքներ ցրված
    Ու մենակություն
    Ու գիշեր, շներ
    Իսկ մի քիչ առաջ`
    Ազատության տենչ
    Արագության կանչ
    Ու ազատ անկման
    Մի պահի պատրանք
    Մեքենայի մեջ`
    Կորցըրած կյանքի
    Մեռած ափսոսանք
    Էս ավելի խորն էր, քան ներքեւինը: Ես վերեւինն ավելի եմ հավանել, բայց....

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    Բայց սրա մեջ էնքա~ն պոզիտիվ կա, որ ես հասկացա մի բան. Լիլ, մարդկանց պոզիտիվ ա պետք: Լեցուն, մաքուր պոզիտիվ: Բոսորից բոլորը հոգնել են, լազուր են ուզում: Լազուր տուր Լիլ, լավ, թե վատ` կապ չունի: Արա դե շատ եմ սիրում քեզ էլի
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.08.2011)

  19. #28
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    Իսկ ես չհասկացա
    Պոզիտիվ էլ չզգացի…
    …մենակ հուսահատություն, աղերսանք…

    Լիլ, չեզոք ընթերցմամբ իրոք չեմ ընկալում հոգեվիճակը, ու մտովի երկու բան փորձեցի՝ մեկ՝ եթե ես սա ասեի, մյուսը՝ ինձ ասեին: Առաջին դեպքում՝ համարձակ էր, բայց տխուր , երկրորդ դեպքում՝

  20. #29
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առ, վերցրու, քոնն են`
    Թերություններս, աչքերիս գույնը,
    Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
    Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
    Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
    Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
    Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
    Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
    Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
    Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
    Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
    Անքնությունից ուռած կոպերս,
    Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
    Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
    Միայն ինձ մի թող անցյալի փոշում:
    ու՜խ
    բա որ ասում եմ
    ամեն անգամ Լիլի գրածները կարդալիս զգում եմ էն, ինչ զգումա ծարավ մարդը ջուր խմելու ընթացքում
    էլի եմ սպասում Լիլ…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  21. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծափորձողի լաբորատորիա

    Բյուր, գիտեմ ինչի դուրդ չի եկել
    Պարզունակ ա շատ ու տեխնիկական տեսանկյունից ինֆանտիլի կողմից գրվածի տպավորություն ա թողնում, հանգերը շատ պարզ են ու կանխատեսելի, բայց դու հլը զգա ինչ հավես տաքություն ա մնում իրանից հետո...
    Ոչ մի տաքություն էլ չի մնում Դեռ մի քանի անգամ կարդացի ու կարծիքս չփոխվեց…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.08.2008, 22:56: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում

Էջ 2 35-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •