User Tag List

Էջ 14 35-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #196
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քաղաքն իմ ճակատագիրն ա: Ու ես իրան սիրում եմ: Ճակատագիրը չէ, քաղաքը: Էնքան իմն ա, ոնց որ մսի մեջ խրված եղունգը, անց որ աչքի փառը, ոնց որ սրտի տրոմբը: Չնայած լավ վիճակներում էլ ա իմը: Մոտիկս ա, հարազատս, վերքերս բուժողը, մենակությունս փայփայողն ու հասկացողը: Ինձ գրկողն ու գլուխս շոյողը: Մեր մոտ ամեն ինչ փոխադարձ ա: Մենք իրար հասկանում ենք: Ես իր վերքերից եմ ոռնում, ինքն իմ: Մեկ-մեկ լինում ա` իրար աչքով ենք տալիս, թե` տեսա՞ր, մեկ-մեկ չարաճճիություն ենք անում, ու երկուսս էլ երեխա ենք դառնում, ինքն ինձ թաքցնում ա իր անվերջ շքամուտքերում, երբ հանկարծակի հոգնում եմ հետիս մարդկանցից ու որոշում անհետանալ: Ինքը հանգիստ տրոփում ա ափիս տակ, երբ ես նստած եմ լինում այգում ու ձեռքով շոյում եմ խոտերը: Ինքն էն քիչ երևույթներից ա, որ ես կկարոտեմ, եթե չունենամ: Ինքն էն քիչ հարազատներից ա, որ ունեմ: Ինքն իմ հետ անտանելի բաց ա. սիրտը բացում ա, իմ սիրտն էլ իր առաջ ա բաց միշտ:
    Էսօր քայլում էի, ու տեսա, որ իմ շատ սիրած հին դալաններից մեկը, որից էն կողմ քաղաքի խղճուկ տարածք էր մնացել, ուր ես սիրում էի փախչել մարդկանցից, վերածվել ա հերթական գլամուր խանութի: Սիրտս կծկվեց: Էլ երբեք չեմ տեսնի մամռապատ աստիճաններն ու բաղեղով ծածկված, հազար տարի չբացված պատշգամբի դուռը: Ու հիշեցի, թե ինչ ասեցի առաջին անգամ դա տեսնելուց. աստված ջան, էս ինչ սիրուն ա… Իսկ էսօր էս կտորը խլել են մեզնից:
    Տխուր եմ: Քաղաքը մի օր երես ա թեքելու ինձնից: Ես իր մասին հոգ չեմ տանում: Ես սիրածներիս մասին հոգ տանել չգիտեմ:
    Քո բոլոր գողտրիկ բակերը իմ հիշողության մեջ են, չմտածես: Ու գիտես, ես քեզ սիրում եմ էն զգացողության համար, որ ունեմ քո հանդեպ: Ինչ տեսք ուզում ա ունենաս, դու իմ սերն ես:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.08.2010), Ariadna (05.08.2010), CactuSoul (04.08.2010), Mark Pauler (21.02.2011), murmushka (06.08.2010), My World My Space (04.08.2010), Nadine (06.08.2010), Sambitbaba (09.11.2011), Tig (05.08.2010), zanazan (28.06.2011), Հայկօ (04.08.2010), Նաիրուհի (21.09.2014), Ուլուանա (05.08.2010), Ռուֆուս (05.08.2010)

  3. #197
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ռոմանտիկան ինչ-որ տվեց գլխիս

    Ուզում եմ աշուն` սիրուն, գունավոր,
    Խաղաղ երեկո, մի գիրք հաստափոր,
    Երկար փողոցներ, սև ասֆալտ փայլուն,
    Վառ դեղին լույսեր` ծերացող այգում:
    Ուզում եմ ծառեր` մերկացող արդեն,
    Ու որ ես աշնան բույրերից հարբեմ.
    Հարազատ, փոքրիկ, փոշոտ մի քաղաք,
    Մեղմ թափվող անձրև, ու մի ծանոթ բակ,
    Ու մի պատուհան, իսկ ներսում մի ստվեր,
    Որն ինձ երանի մի քիչ կարոտեր...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (02.10.2010), AniwaR (02.10.2010), aragats (19.02.2011), Ariadna (12.10.2010), E-la Via (22.01.2011), einnA (03.10.2010), Katka (02.10.2010), Malxas (26.01.2011), Mark Pauler (21.02.2011), matlev (12.10.2010), Nadine (04.10.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (10.11.2011), Tig (04.10.2010), Արէա (26.03.2011), Արևածագ (02.10.2010), Դատարկություն (12.10.2010), Երկնային (15.11.2010), Երվանդ (04.10.2010), Կաթիլ (12.10.2010), Հայկօ (03.10.2010), Ուրվական (22.01.2011), Ռուֆուս (03.10.2010)

  5. #198
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող պայթեր պահը,
    Թող որ դա լիներ երազած մահը.
    Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
    Փոխեր թող իր հին, սուտ բանաձևը
    Փշրվեին թող էս հին օրերը,
    Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
    Օրը թող դառնար փշրված պահեր,
    Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
    Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
    Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...
    Վերջին խմբագրող՝ impression: 12.10.2010, 15:12:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.10.2010), aragats (19.02.2011), Ariadna (12.10.2010), CactuSoul (12.10.2010), Chuk (12.10.2010), ivy (12.10.2010), KiLa (10.03.2011), Mark Pauler (21.02.2011), matlev (12.10.2010), My World My Space (12.10.2010), Nadine (12.10.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (10.11.2011), Sona_Yar (12.10.2010), SSS (12.10.2010), Tig (12.10.2010), Արշակ (22.01.2011), Եկվոր (12.10.2010), Երկնային (14.10.2010), Երվանդ (12.10.2010), Հայկօ (12.10.2010), Ուլուանա (12.10.2010), Ռուֆուս (12.10.2010)

  7. #199
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող պայթեր պահը,
    Թող որ դա լիներ երազած մահը.
    Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
    Փոխեր թող իր հին, կուռ բանաձևը
    Փշրվեին թող էս հին օրերը,
    Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
    Օրը թող դառնար փշրված պահեր,
    Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
    Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
    Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...
    Լավն ա Լիլ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (12.10.2010), SSS (12.10.2010), Tig (17.02.2011)

  9. #200
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող պայթեր պահը,
    Թող որ դա լիներ երազած մահը.
    Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
    Փոխեր թող իր հին, սուտ բանաձևը
    Փշրվեին թող էս հին օրերը,
    Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
    Օրը թող դառնար փշրված պահեր,
    Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
    Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
    Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...
    Իմպ քանդե՛լ ես.... մի հատ պա՜չ...

    Ասել էն ինչ որ շատերս ենք ուզում, բայց չենք կարում ասենք....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), impression (12.10.2010), Mark Pauler (21.02.2011), Tig (13.10.2010), Երկնային (15.11.2010)

  11. #201
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՄՄՄ...

    Հմմմ…
    Առաջին հայացքից` քեզ մի հատ մեծ հմմմ…
    Ու քանի դեռ դու կյանքդ ես պատմում`
    Գինու բաժակը ձեռքումդ շուռումուռ տալով,
    Հմմմ-ը գնալով ձգվում ա, գնալով դառնում
    Զարմացած` համադրվելով հոնքերիս վերելքին:

    Դե նշենք, ասում ես դու, իսկ ես դեռ մտքում
    Հմմմ-ացնում եմ ու քիչ ա մնում հասնեմ նիրվանայի
    Ի՞նչը նշենք: Մեր հանդիպումը:
    Հմմմմ… /առիթ էղավ մտքինս բարձրաձայնելու/
    Դե խմեցինք:
    Շատ հաճելի է, ասում ես դու ու շատ վարպետորեն
    Չնկատելու տալիս իմ հմմմմ-ացածությունը
    Ահա, տհաճ բաների համար դեռ շուտ ա,
    Մենք դեռ նոր ենք սկսել….

    Իսկ հետո մենք խոսում ենք Կաստանեդայից,
    Երդվում, որ մեծամիտ չենք բնավ
    Ու նշում, թե ով ինչ բուն ունի ինտերնետում:
    Ու երկուսիս մտքում էլ նույնն ա`
    Բուռն ա լինելու գիշերը օնլա՜յն:

    Իսկ հետո բերեցին հաշիվն ու`
    Հմմմմմ՜……
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.01.2011), Amaru (22.01.2011), CactuSoul (23.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Mark Pauler (21.02.2011), My World My Space (22.01.2011), Renata (16.09.2011), Sambitbaba (10.11.2011), StrangeLittleGirl (22.01.2011), Tig (17.02.2011), Արէա (26.03.2011), Արևածագ (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  13. #202
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստեցինք մարշրուտկա: Լիքն էր: Մի կերպ տեղավորվեցինք առաջին նստարաններից մեկի վրա, իրար քիպ կպած, ու սկսեցինք զննել: Երկուսս էլ զննելու գիժ ենք: Ուսումնասիրում ենք ամեն ինչ` անցորդներին, երկինքը, թռչուններին, ասֆալտը, պատերը... ամեն, ամեն ինչ: Մեր միակ տարբերությունն այն է, որ ես արտահայտվում եմ, իսկ նա` ոչ: Շատ-շատ համաձայնի կամ հակառակը, բայց էդ էլ անի այնքան ժլատորեն, որ քեզ թվա` հավեսդ չունի: Սկզբում շատ անսովոր էրնրա պահվածքը, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի, նույնիսկ սկսեց դուր գալ նրա լռությունը: Խելացի աչքերն ու խոսուն հայացքը սկսեցին փոխարինել խոսքերին: Մեր ընդհանուր ծանոթներից մեկն ասում էր, որ խոսքերը կարևոր չեն: Երբեք համաձայն չեմ եղել այդ մտքի հետ, ու հնարավորինս փորձել եմ մտքերս ձևակերպել բառերի օգնությամբ: Միայն գլխի շարժումով կամ հայացքով ինչ-որ բան հասկացնելը միշտ չէ, որ օգնում է: Սակայն ոչ իր դեպքում: Իրար հետ հաղորդակցվում ենք առանց խոսքի:
    Նստած` ձեռքս հենել եմ իրեն, քանի որ բառերի բացակայությունը պահանջում է ինչ-որ այլ կերպ զգալ իրեն: Ես դա մեկ-մեկ անվանում եմ նյարդի զարկերակը զգալ:
    Կանգառ: Դուռը բացվեց, դրսից մի կին հարցրեց` շուկա հասնում եք?: "Այո",- պատասխանեց վարորդը: Մենք նայեցինք իրար` վարորդը մուննաթ չեկավ: "Ի?նչ",- կինը չէր լսել: "Դե հա, վայ": Նորից նայեցինք իրար, ես` ժպտալով, իսկ նա` հոգնած:
    Մեկի հեռախոսը զնգաց: Չէ, չզնգաց, աղմկեց ինչ-որ անհասկանալի երաժշտություն: Նայեցինք նրան: Ոտից գլուխ սև, խնամված մազափնջով ու անխնամ մատներով: Սկսեց խոսել, և մեր ուրախությունը` որ զանգի աղմուկից ազատվեցինք, ցնդեց: "Հա ապե, ուրդե եք, ես գալըմ եմ": Ու էդպես մի տասը րոպե: Ձեռքիս տակի թրթիռը մատնեց նրա նյարդայնությունը: Շոյեցի: Նայեց ինձ: Շնորհակալ ու տխուր հայացքով:
    Հասանք մեր կանգառ: Իջանք: Քայլեցինք դեպի մեր շենք: Մտանք ներս: Արձակեցի իր վզկապն ու հանեցի կոշիկներս: Ինքը գնաց պառկեց իր սիրած տեղը` բազկաթոռի տակ, ուր ես նստեցի գիրք կարդալու, իսկ նա թաթերը դրեց սառած ոտքերիս, ու լիզեց իրեն շոյող ձեռքս:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.02.2011), Chuk (17.02.2011), E-la Via (17.02.2011), einnA (17.02.2011), Mark Pauler (21.02.2011), murmushka (17.02.2011), My World My Space (17.02.2011), Sambitbaba (10.11.2011), StrangeLittleGirl (17.02.2011), Tig (17.02.2011), Արէա (26.03.2011), Արևածագ (17.02.2011), Հայկօ (17.02.2011), Նաիրուհի (21.03.2011), Ռուֆուս (17.02.2011)

  15. #203
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմություններ պատմելու մեծ վարպետ չեմ, քանի որ մասնագիտությամբ վարորդ եմ: Դրա համար էլ թույլ տվեք պատմել էնպես, ինչպես կկարողանամ: Աշխատում եմ արդեն մոտ քսան տարի, ու ինչ ասես որ չեմ տեսել այդ տարիների ընթացքում: Սովորել եմ նկատել այնպիսի բաներ, որ առաջ մտքովս էլ չէին անցնի: Ու գիտեք, իմ աշխատանքն ինձ սովորեցրել է սիրել մարդկանց: Դե էնպես չի, որ չեմ հոգնում, չեմ նյարդայնանում: Մարդ ես, ամեն ինչ էլ պատահում է: Բայց գոհ եմ, որ ունեմ աշխատանք, ու կարծում եմ, որ սիրում եմ իմ գործը:

    Ամեն օր առավոտ շուտ խմում եմ կնոջս դրած սուրճն ու իջնում բակ, ստուգում մեքենայի վիճակը, համոզվում, որ այն գտնվում է աշխատանքային վիճակում, ու նոր միայն սկսում աշխատանքային օրը:

    Ամենաշատն ինձ դուր է գալիս մարդկանց ուսումնասիրելը: Սիրում եմ նայել իմ ուղևորներին հայելու միջից, երբ կանգնում եմ կանգառներում կամ կարմիր լույսի տակ: Արդեն մի քանի տարի է` նույն գծի վրա եմ: Ունեմ հիմնական ուղևորներ, որոնք առավոտյան նստում են իմ երթուղայինն ու գնում աշխատանքի կամ դասի: Կան մի խումբ երիտասարդներ, ովքեր գիշերն ուշ տուն են վերադառնում: Կա մի տատիկ, ով ամեն օր թոռանը տանում է դպրոց, հետո էլ` տուն: Ամեն մեկն էլ հետաքրքիր է յուրովի:

    Ինձ իհարկե ոչ ոք չի բարևում, նույնիսկ նրանք, ովքեր ամեն օր տեսնում են ինձ: Դե էդպես է ընդունված, երթուղայինի վարորդին չեն բարևում: Ես նրանց բարևում եմ մտովի ու մտածում, որ իրենք էլ մտքում ինձ են բարևում, ու եթե չգրված օրենքը չլիներ, բարձրաձայն էլ կբարևեին:

    Ահա, նա եկավ: Կլինի մոտ քսանչորս-քսանհինգ տարեկան: Առաջին անգամ ուշադրությունս գրավեց նրա մազերի գույնը: Վառ կարմիր: Մտածեցի` էս աղջկա ծալը պակաս կլինի: Համարյա ամեն օր տեսնում էի նրան: Նստում էր մտամոլոր, ցրված, միշտ նայում էր պատուհանից դուրս, ու երբ արդեն պետք է իջներ, ռուսական ակցենտով խնդրում էր կանգառում կանգնել: Սկզբում մտածում էի, որ աշխատանքի է գնում, բայց մի օր տեսա նրան այնտեղ, ուր սովորաբար իջնում էր` մի տղամարդու հետ: Կանգնեցրին երթուղայինն, ու տղամարդը հարյուրանոց մեկնեց` ստացի: Կիջնես, ասաց աղջկան ու գնաց: Աղջիկը նստեց, նույն մտամոլոր տեսքով, ու պատուհանից աչքը չկտրեց մինչև իջնելը:

    Մեկ-մեկ այն տղամարդն էլ էր նստում իմ երթուղայինը, սակայն երբեք չէր գնում աղջկա կանգառ: Միշտ իջնում էր կենտրոնում: Շատ մռայլ էր, բայց խնամված տեսք ուներ: Ինքն էլ էր պատուհանից դուրս նայում: Ինքն էլ էր ռուսական ակցենտով խնդրում կանգառում կանգնել:

    Աղջկա մազերի գույնը փոխվում էր շաբաթը մեկ: Ու ամեն անգամ մտածում էի, որ նա ավելի տարօրինակ բան անել չէր կարող: Բայց հաջորդ շաբաթ նա ապացուցում էր, որ իր երևակայությունն ավելի ուժեղ է, քան իմը: Ինչքան անպատմելի գույն ու երանգ ասես որ չտեսա նրա մազերին: Բայց ինչ-որ տարօրինակ հարմոնիա կար նրա արտաքինում, նրա մեկուսի պահվածքում ու նրա տարօրինակ ու մռայլ ընկերոջ մեջ:

    Էդպես շարունակվեց բավականին երկար, մոտ մի տարի: Տանում էի աղջկան իր ընկերոջ մոտ, հետո, եթե իմ հերթափոխը համընկնում էր նրա տուն գնալու ժամին, նաև հետ էի տանում: Աղջիկը երբեմն ժպտում էր ինքն իրեն, երբեմն էլ տխուր էր լինում: Ես նայում էի հայելու միջից, ու ինձ մեղաքվոր զգում, որ թաքուն հետևում եմ անծանոթ մարդու կյանքին, բայց դե իմ գործի բերումով դա արդեն անխուսափելի է դարձել:

    Մի քանի անգամ եղավ, որ ինչ-որ երիտասարդներ փորձեցին նրան "խոսեցնել": Առաջին անգամ շատ լարվեցի, ուզում էի միջամտել, որ հանգիստ թողնեն նրան, բայց աղջիկը միշտ ինքն էր կարողանում գլուխն ազատել նրանցից:

    Հետո սկսվեց ձմեռը: Աղջկա մազերի գույնի փոփոխություններն արդեն հասու չէին իմ աչքերին, միշտ գլխարկով էր: Իսկ հետո հանկարծ նա կորավ:

    Առաջին մի շաբաթը չէի նկատել, որ նա չկա: Հետո սկսեցի զգալ, որ ծանոթ կանգառում նա այլևս չէր սպասում իմ երթուղայինին: Մեկ-մեկ երևում էր մռայլ տղամարդը` ով իր հոգնած աչքերով ցրված նայում էր պատուհանից ու ձեռքում շուռումուռ տալիս հին մոդելի հեռախոսը:

    Գարնան սկզբին, երբ մի կերպ տեղաշարժվում էի ցեխոտ փողոցներում, ևս մի անգամ տեսա նրանց: Գիշեր էր արդեն, ահագին ուշ, նա նստեց երթուղային, իսկ տղամարդը մեկնեց հարյուրանոցը: Աղջկա դեմքն արցունքոտ էր, տղամարդն ավելի մռայլ էր, քան երբևէ:

    Ուժեղ անձրև էր գալիս: Ուղևոր գրեթե չկար: Աղջկա հեռախոսը զնգաց: Քանի որ ես երբեք երաժշտություն չեմ միացնում, նրա ձայնը պարզ լսվում էր:

    - Խնդրում եմ, թող ապրեմ, հանգիստ թող ինձ: Ամեն ինչ վերջացավ: Մենք էլ հետ ճանապարհ չունենք:

    Հեռախոսն անջատեց ու դեմքն աղճատվեց զսպված արցունքներից:

    Էլ նրան չտեսա: Միայն տղամարդն էր մեկ-մեկ նստում երթուղային, ցրված հասնում կենտրոն, ռուսական ակցենտով խնդրում կանգառում կանգնել, իջնում ու կորում ամբոխի մեջ:

    Հետաքրքիր են մարդիկ: Հետաքրքիր ու տարօրինակ: Մի տեսակ ափսոսում եմ, որ նրանք այլևս միասին չեն: Ափսոսում եմ, որ էլ չեմ տեսնում աղջկան: Ափսոսում եմ, որ նա այդքան քիչ էր ժպտում: Ինչ իմանաս, ինչ եղավ նրանց, ինչու խզեցին կապը, երբ երկուսի համար էլ դժվար էր բաժանումը: Մի բան եմ հասկացել այսքան տարիներ մարդկանց ուսումնասիրելուց: Մարդիկ շատ են սիրում պրոբլեմներ: Երբ դրանք չկան, նրանք սկսում են անհանգստանալ, ու հորինում են գոյություն չունեցող կատաստրոֆաներ, որ իրենց կյանքն ավելի հետաքրքիր թվա, քան կա իրականում: Խնդրեմ, նայեք, գրպաններն է քրքրում, հաստատ մոտը փող չկա: Կարմրել է, ամոթից չգիտի ինչ անել: Էդ հարյուր դրամը ոչ ինձ է փրկելու, ոչ քեզ, եղբայր, մտածում եմ, ցրված լսում նրա ներողությունները, բարեհոգաբար ձեռքս թափ տալիս ու շարունակում պտտել ղեկը:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.02.2011), CactuSoul (21.02.2011), einnA (22.02.2011), KiLa (10.03.2011), Kita (22.02.2011), Mark Pauler (21.02.2011), murmushka (21.02.2011), Renata (16.09.2011), Sambitbaba (20.12.2011), Tig (21.02.2011), Արէա (26.03.2011), Արևածագ (21.02.2011), Ինչուիկ (21.02.2011), Ռուֆուս (21.02.2011)

  17. #204
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, ինձ թվաց Eternal Sunshine of Spotless Mind-ի Կլեմենտինային ես նկարագրում: Լավն էր:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (21.02.2011)

  19. #205
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմինչիկ, էդ կինոն երեկ եմ նայել, իրականում իրեն չէի նկարագրում, բայց նախատիպը նման էր
    անկապ տխուր պատմություն էր, թթվել էր վրես, պիտի մի ձև դուրս գար, գիտեմ, որ անտանելի վատ եմ գրել, կներեք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. #206
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմինչիկ, էդ կինոն երեկ եմ նայել, իրականում իրեն չէի նկարագրում, բայց նախատիպը նման էր
    անկապ տխուր պատմություն էր, թթվել էր վրես, պիտի մի ձև դուրս գար, գիտեմ, որ անտանելի վատ եմ գրել, կներեք
    Հա, Լիլ ջան, անտանելիս ես գրում, անտանելի, ես քո տեղը լինեի էլ ընդհանրապես չէի գրի

    Հուսով եմ էս էջը շատ տափակ մարդիկ չեն մտնում, թե չէ կարող ա մի երկու թոթոլ կարմիր ստանայի
    When life gives you lemons, make lemonade

  21. #207
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա ես քո շնորհակալությանը նայե~մ, քո գրածին նայե~մ...
    բայց նենց հավեսով տափակ բան գրեցի սպասի կարմիրդ էլ տամ, սիրտս դնջանա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. #208
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա ես քո շնորհակալությանը նայե~մ, քո գրածին նայե~մ...
    բայց նենց հավեսով տափակ բան գրեցի սպասի կարմիրդ էլ տամ, սիրտս դնջանա
    Դու մենակ փորձվի
    When life gives you lemons, make lemonade

  23. #209
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալի մարդ ես impression:
    Միակ ես ակումբում, ում բացասական վարկանիշ եմ տվել, (դու գիտես, որ գրառմանդ համար ) ու հետո բացում եմ էս շարքդ ու սկսում կարդալ վերջից սկիզբ: Դեռ ամենասկզբին չեմ հասել, բայց հերթով գնում եմ ու հաճույքով շարունակում: Բոլոր գրածներիդ մեջ խոր միտք կա, զգացողություններդ սիրուն փոխանցում ես, թույլ ես տալիս մտքերիդ մեջ մտնենք ու քեզ ճանաչենք: Չնայած դրական տպավորություն թողնելու համար հատուկ քայլեր չես անում, բայց ցուցադրածդ խորությունը ապացուցում են, որ լավ մարդ ես ու շատ լավ էլ գրում ես:
    Քեզ հազար դրական վարկանիշ "Ստեղծափորձողի լաբորատորիա"-ի համար:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  24. #210
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mark Pauler, շնորհակալ եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (21.02.2011)

Էջ 14 35-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •