User Tag List

Էջ 12 35-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ստեղծափորձողի լաբորատորիա

  1. #166
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ
    ես շատ սահմանափակ ընդունակությունների, հետաքրքրությունների տեր մարդ եմ, ինձ աշխարհում ամենաշատը հետաքրքրում ա էն, ինչ ինձ թվում ա սիրուն կամ հուզիչ կամ էլ առնվազն տարօրինակ թե ինչքանով եմ ես կարողանում պատմել տեսածներիս ու զգացածներիս մասին, տաղանդի խնդիր ա

    ես ինձ չեմ ճղում գրող դառնալու կամ մեդալներ ստանալու համար, իրականում չափազանց հոգնած ու զզված եմ ամեն ինչից, որ ինձ նեղություն տամ նման բաների խաթր

    ուղղակի ասենք Շիրազն էլ սաղ կյանք Մասիս էր գրում մեկ էլ մայր, բայց կարգին էլ գրում էր՝ լիքը մարդկանց կարծիքով
    ու ստեղ նաև աուդիտորիայի հարց ա. միգուցե սկսել եմ ներկայացումներս ա՞յլ հանդիսատեսների համար կազմակերպել
    ասածս ինչ ա՝ ես նույնն եմ, էն պահին, երբ ծնվեցի ու սկսեցի ղժալ, էս ամեն ինչը արդեն կար իմ մեջ, ես ուղղակի մի քիչ սովորել եմ դրանք հանել, ցույց տալ

    նենց որ՝ իմ մեջի էղածը չի փոխվելու, ես չեմ կարող գրել հայրենասիրական վեհ թեմաների մասին, որովհետև իրականում դրանք իմ ներսին, էն ոչ ցուցադրականին, էն ամենաԻՄ-ին չեն կպնում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (20.07.2010), Mark Pauler (21.02.2011), Sambitbaba (25.06.2012), Արէա (21.07.2010)

  3. #167
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ

    նենց որ՝ իմ մեջի էղածը չի փոխվելու, ես չեմ կարող գրել հայրենասիրական վեհ թեմաների մասին, որովհետև իրականում դրանք իմ ներսին, էն ոչ ցուցադրականին, էն ամենաԻՄ-ին չեն կպնում
    Լիլ

    Չգրես հայրենասիրական թեմաներով, փիլիզ
    Ու ասածս էն չէր՝ որ քեզ փոխվել ա պետք... իսկի, ես ինքս էլ, չեմ կարողանում փոխվել:

    Ուղղակի ուզում եմ իմանաս, որ գրածիդ մեջ ես անձամբ զգում եմ էդ նույնականությունը՝ անգամ փոխված բառերի ու հուզումի ներքո:

  4. #168
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա մի որևէ կոնկրետ առաջարկ կա՞
    ո՞նց դուրս գանք էս կրկնողականությունից....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #169
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա մի որևէ կոնկրետ առաջարկ կա՞
    ո՞նց դուրս գանք էս կրկնողականությունից....
    Դուրս մի արի այ մարդ.. պարզապես որ ասում են տենց ա՝ թեթև տար
    Ես ինքս չեմ պատրաստվում դուրս գալ, ու իսկի դեմ չեմ, որ տենց ա:

    Կրկնվելը վատ չի, եթե կրկնածդ հավեսին ու գրավիչ ա ուրիշների համար:

    Սենց ա էլի, լօվե-ախառը սմայլից բացի ուրիշ բան ես գրում, կրակն ես ընկնում

  6. #170
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս մի արի այ մարդ.. պարզապես որ ասում են տենց ա՝ թեթև տար
    Ես ինքս չեմ պատրաստվում դուրս գալ, ու իսկի դեմ չեմ, որ տենց ա:

    Կրկնվելը վատ չի, եթե կրկնածդ հավեսին ու գրավիչ ա ուրիշների համար:

    Սենց ա էլի, լօվե-ախառը սմայլից բացի ուրիշ բան ես գրում, կրակն ես ընկնում
    բա ես մի ժամ ա՝ բացատրում եմ, որ թեթև եմ տանում, ավելին՝ ինձ բացարձակ չեն հուզում կարծիքները, ինձ դրանք միայն հետաքրքրում են
    համ էլ լօվէ սմայլով ինձ խաբող չի ծնվե՜լ
    Վերջին խմբագրող՝ impression: 03.07.2010, 02:00:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2010), Գալաթեա (03.07.2010)

  8. #171
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ է, որ հայտնաբերեցի այս թեման: Մի քանի էջ եմ կարդացել: Մնացածն էլ կկարդամ:
    Կարճ մի բան կասեմ. հիանում եմ հեղինակի ազատությամբ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (04.07.2010), Sambitbaba (09.11.2011)

  10. #172
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ չունեի մուտք իմ էն աշխարհ, որտեղ ինձ լրիվ ազատ եմ զգում: Էդ հայացքն ա դեպի ներս: Շատ վաղուցվանից վռնդվել էի էդ վայրից, ուր ամեն ինչ խառնվում է իրար փսիխոդելիկ հեքիաթի պես:
    Վերջերս, հերթական գլխացավի ուժեղ նոպայի շնորհիվ էլի ընկա էնտեղ: Առաջ էնքան հեշտ էր հայտնվելը կիսատրանսային վիճակում ու դրանով ապշելն ու արբենալը: Էս անգամ ստացվեց շատ դժվարությամբ ու տևեց մի քանի վայրկյան: Բայց շատ վառ ու պայծառ էր այն, ինչ տեսա: Իսկ տեսածս ես էի: Չգիտեմ ոնց բացատրել, բայց դա ես էի` դրսից ու ներսից: Բայց թեև ներսից էի, ես իմ ներսը չտեսա ու չհասկացա: Ինքը հրեշ էր` շատ հետաքրքիր հրեշ: Ահավոր ձգող: Նույնիսկ տրանսային դողի մեջ զգացի, որ ուրախանում եմ, որ ինքն իմ հրեշն է: Հրեշս պարում էր: Ես նման պար չէի տեղել: Պարում էր ինքնամոռաց ու ուրախ: Հետո մորուքը սկսեց վառվել անհնարին գույների բոցով:
    Ու ես ինձ ստիպեցի հետ գալ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (20.07.2010), Mark Pauler (21.02.2011), Sambitbaba (09.11.2011), Արէա (21.07.2010), Երվանդ (19.07.2010)

  12. #173
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ չունեի մուտք իմ էն աշխարհ, որտեղ ինձ լրիվ ազատ եմ զգում: Էդ հայացքն ա դեպի ներս: Շատ վաղուցվանից վռնդվել էի էդ վայրից, ուր ամեն ինչ խառնվում է իրար փսիխոդելիկ հեքիաթի պես:
    Վերջերս, հերթական գլխացավի ուժեղ նոպայի շնորհիվ էլի ընկա էնտեղ: Առաջ էնքան հեշտ էր հայտնվելը կիսատրանսային վիճակում ու դրանով ապշելն ու արբենալը: Էս անգամ ստացվեց շատ դժվարությամբ ու տևեց մի քանի վայրկյան: Բայց շատ վառ ու պայծառ էր այն, ինչ տեսա: Իսկ տեսածս ես էի: Չգիտեմ ոնց բացատրել, բայց դա ես էի` դրսից ու ներսից: Բայց թեև ներսից էի, ես իմ ներսը չտեսա ու չհասկացա: Ինքը հրեշ էր` շատ հետաքրքիր հրեշ: Ահավոր ձգող: Նույնիսկ տրանսային դողի մեջ զգացի, որ ուրախանում եմ, որ ինքն իմ հրեշն է: Հրեշս պարում էր: Ես նման պար չէի տեղել: Պարում էր ինքնամոռաց ու ուրախ: Հետո մորուքը սկսեց վառվել անհնարին գույների բոցով:
    Ու ես ինձ ստիպեցի հետ գալ:
    Լիլ, երեք անգամ կարդացի ու բան չհասկաց, մենակ հասկացա, որ մորուքդ վառվել ա, ու հիմա ամազոնում մորուք եմ փնտրում, բայց թե ոնց եմ դա քո դևին հանձնելու, գլխի չեմ ընկնում:

  13. #174
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, երեք անգամ կարդացի ու բան չհասկաց, մենակ հասկացա, որ մորուքդ վառվել ա, ու հիմա ամազոնում մորուք եմ փնտրում, բայց թե ոնց եմ դա քո դևին հանձնելու, գլխի չեմ ընկնում:
    Արմինչիկ, տրանսային վիճակի մասին եմ գրել, հասկանալու բան չկա տեղ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #175
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմինչիկ, տրանսային վիճակի մասին եմ գրել, հասկանալու բան չկա տեղ...
    Իսկ ես, չգիտես ինչու, մորուքի

    Հ. Գ. Իմ »ընկալելու ունակության» մասին կարծիքդ դեգրադացիայի ա ենթարկվել

  15. #176
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենօրյա տոնս աննկատ վերածվեց
    Չմաշվող ձանձրույթի
    Փրկիր ինձ, փրկիր, թե մի անգամ փրկել ես,
    Պարտավոր ես էլի,
    Բաց չթողնես ձեռքս, ես հաստատ կընկնեմ
    Արի իմ ամառանոցը, այնտեղ արև շատ կա,
    Բաց պատուհաններս, ներս թող աննկատ ժպիտներ,
    Փրկիր ինձ, փրկիր… պինդ:

    ---------- Ավելացվել է՝ 15:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:08 ----------

    ես գնալով ավելի շատ եմ մտածում քնելու ժամերի,
    արևի տակ շատ չմնալու,
    վզի կնճիռների, սեքսի հանդեպ անտարբերության /ալարկոտության/,
    առողջության պահպանման, քիչ նիկոտինով ծխախոտների,
    ակնոց կրելու անհրաժեշտության, ծնողներիս ճերմակած մազերի,
    սեփական ճերմակները պռճոկելու,
    որևէ արժեքավոր բան անելու, իմ գոյությունն ապացուցելու,
    հոգեկան հանգստի, չակրաների բացվելու,
    ճիշտ շնչառության, առողջ սննդի, արժեքների վերաարժեքավորման,
    դրանց իսպառ բացակայության ու էլի լիքը տենց ապուշ բաների մասին

    նախաերեսունային հիստերիա ա մոտս երևի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.07.2010), Ariadna (19.07.2010), CactuSoul (19.07.2010), cold skin (19.07.2010), Mark Pauler (21.02.2011), Nadine (19.07.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (09.11.2011), Tig (19.07.2010), Արէա (21.07.2010), Արևածագ (19.07.2010), Դատարկություն (19.07.2010), Երվանդ (19.07.2010), Կաթիլ (27.07.2010), Հայկօ (20.07.2010)

  17. #177
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես եմ էս սենյակն ու էս սեղանը` վրան ինչ ասես, գրքեր, որ չեմ կարդացել, դրա համար էլ դրել եմ աչքի դեմ, որ կարդամ, ու տենց էլ չեմ կարդում, դիսկեր, որ պիտի գրեմ մարդկանց համար` ինչ-որ ինֆո, որ խնդրել են, կոմպի քեյսին կպցրած կանաչ թղթիկներ` վրան մի երկու տող էն ամենի մասին, որ պետք ա անել ՇՏԱՊ, բայց էնքան չեմ արել, որ կես տարի առաջաններն արդեն պոկվում են, սկոչով եմ կպցնում նորից... ֆոտոապարատս` միշտ կոմպին միացած լարով, լամպս` ռոզվի, գլամուր, որի լույսից ձախ աչքս ցավում ա, եսիմինչերով լեցուն մի արկղիկ, որի միջի գրիչը չի գրում, բայց դեն չեմ նետում, անքնության դեմ դեղ...
    ես եմ էդ ամեն ինչում, ու եթե հանկարծակի մեռնեմ, սեղանն ու սենյակն իմ մասին ամեն ինչ կպատմեն, եթե անգամ մարդիկ չմիացնեն կոմպն ու show hidden files չանեն...

    ես եմ էն խառնաշփոթը, որ ստեղծել եմ իմ շուրջը, ես եմ էն մարդիկ, ովքեր ինձ չեն բարևում, թեև ճանաչում են, ես եմ նրանք, ովքեր հետս համարյա համբուրվում են տաքսիներում, ես եմ նա, ում խնդրում եմ ինձնից հեռու մնալ, որովհետև ցավացնել չեմ ուզում...

    ես եմ անծանոթ բալիկը, ով քրտնած ճակատ ունի ու նայում ա ես ոնց եմ շշից ջուր խմում

    ես եմ կույր կատվի ձագը, ով ինձ մի անգամ դիմավորեց մեր շենքի մոտ, ոտներս լպստեց ու ես պարտավորված զգացի իրեն իմ տուն տանել, բայց չտարա, այլ ուղղակի աշխատում եմ չմտածել այն հնարավոր փրկության մասին, որ ես կարող էի դառնալ

    ես եմ համերգի աղմուկի մեջ, քո կողքին, քեզնից էնքան հեռու...
    ես եմ հերթական ապուշ ֆրազան, որով դիմացինիս ինֆարկտի եմ հասցնում
    ես եմ էն սերն ու ատելությունը, որ ունեմ, սաղ ես եմ հորինել, ու ես էդ ամենին արժանի եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (19.07.2010), Ariadna (20.07.2010), CactuSoul (19.07.2010), cold skin (19.07.2010), Farfalla (19.07.2010), KiLa (20.07.2010), Mark Pauler (21.02.2011), My World My Space (19.07.2010), Nadine (19.07.2010), Norton (19.07.2010), Sambitbaba (09.11.2011), Tig (19.07.2010), Արէա (21.07.2010), Դատարկություն (19.07.2010), Երվանդ (19.07.2010), Հայկօ (20.07.2010), Ռուֆուս (19.07.2010)

  19. #178
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ես եմ էս սենյակն ու էս սեղանը` վրան ինչ ասես, գրքեր, որ չեմ կարդացել, դրա համար էլ դրել եմ աչքի դեմ, որ կարդամ, ու տենց էլ չեմ կարդում, դիսկեր, որ պիտի գրեմ մարդկանց համար` ինչ-որ ինֆո, որ խնդրել են, կոմպի քեյսին կպցրած կանաչ թղթիկներ` վրան մի երկու տող էն ամենի մասին, որ պետք ա անել ՇՏԱՊ, բայց էնքան չեմ արել, որ կես տարի առաջաններն արդեն պոկվում են, սկոչով եմ կպցնում նորից... ֆոտոապարատս` միշտ կոմպին միացած լարով, լամպս` ռոզվի, գլամուր, որի լույսից ձախ աչքս ցավում ա, եսիմինչերով լեցուն մի արկղիկ, որի միջի գրիչը չի գրում, բայց դեն չեմ նետում, անքնության դեմ դեղ...
    ես եմ էդ ամեն ինչում, ու եթե հանկարծակի մեռնեմ, սեղանն ու սենյակն իմ մասին ամեն ինչ կպատմեն, եթե անգամ մարդիկ չմիացնեն կոմպն ու show hidden files չանեն...

    ես եմ էն խառնաշփոթը, որ ստեղծել եմ իմ շուրջը, ես եմ էն մարդիկ, ովքեր ինձ չեն բարևում, թեև ճանաչում են, ես եմ նրանք, ովքեր հետս համարյա համբուրվում են տաքսիներում, ես եմ նա, ում խնդրում եմ ինձնից հեռու մնալ, որովհետև ցավացնել չեմ ուզում...

    ես եմ անծանոթ բալիկը, ով քրտնած ճակատ ունի ու նայում ա ես ոնց եմ շշից ջուր խմում

    ես եմ կույր կատվի ձագը, ով ինձ մի անգամ դիմավորեց մեր շենքի մոտ, ոտներս լպստեց ու ես պարտավորված զգացի իրեն իմ տուն տանել, բայց չտարա, այլ ուղղակի աշխատում եմ չմտածել այն հնարավոր փրկության մասին, որ ես կարող էի դառնալ

    ես եմ համերգի աղմուկի մեջ, քո կողքին, քեզնից էնքան հեռու...
    ես եմ հերթական ապուշ ֆրազան, որով դիմացինիս ինֆարկտի եմ հասցնում
    ես եմ էն սերն ու ատելությունը, որ ունեմ, սաղ ես եմ հորինել, ու ես էդ ամենին արժանի եմ
    Լաաաավն էր Լիլ, ապրես

  20. #179
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մերսի, Եր ջան

    էս քո սիրած ձևով էր գրված
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (19.07.2010)

  22. #180
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փախչում ես ինձնից, հետո մոտենում,
    Դու շատ անուշն ես ու դեռ այնքա~ն խակ,
    Ինձնից քնքշանքի թերթեր ես պոկում,
    Նոր սեր ես սնում մատղաշ սրտիդ տակ:

    Սակայն ես, ջանս, գիտեմ, որ ավաղ
    Այս սերն ապրելու ոչ մի շանս չունի,
    Ես հեռու եմ շատ, իսկ իմ սիրտը պաղ
    Միայն ժպտում է աչքերիդ խաղին:

    Գանգուրները քո դեմքս են շոյում,
    Գանգուրներում քո` գիշերվա կայծեր,
    Ես քեզ գրկում եմ ու ազատ թողնում,
    Հանգիստ վայելիր քո կյանքը ջահել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  23. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.07.2010), Amaru (20.07.2010), Ariadna (20.07.2010), cold skin (21.07.2010), KiLa (20.07.2010), Mark Pauler (21.02.2011), My World My Space (20.07.2010), Nadine (21.07.2010), Philosopher (20.07.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (09.11.2011), Արէա (21.07.2010), Արևածագ (20.07.2010), Դեկադա (20.07.2010), Երվանդ (20.07.2010), Ծով (20.08.2011), Կաթիլ (27.07.2010), Հայկօ (20.07.2010), Շինարար (20.07.2010), Ռուֆուս (20.07.2010)

Էջ 12 35-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենսաբանության լաբորատորիա համակարգչում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2016, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •