impression (20.08.2011)
Էս թեմայի անունը «Ստեղծափորձողի լաբորատորիա» ա՞:
![]()
DIXIcarpe noctem
ես քեզ փորձեցի խլել բոլորից,
սակայն էդ բախտն ինձ աստված չէր տվել
նրա բարեգութ ու սիրող ձեռքը
մենակություն էր ուսերիս դրել:
բայց ես այն պատվով տանել չգիտեմ,
ու ամեն անգամ կորցնել եմ փորձում
այն, ինչ գրված է ճակատիս արդեն,
ինչը իմ միակ օժիտն է կազմում:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Agni (21.10.2011), Amaru (22.08.2011), Ariadna (20.08.2011), CactuSoul (20.08.2011), Chilly (21.10.2011), Claudia Mori (15.09.2011), E-la Via (20.08.2011), Freeman (20.08.2011), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (21.08.2011), matlev (20.08.2011), murmushka (15.09.2011), Nadine (24.08.2011), Nare-M (21.08.2011), Ripsim (08.11.2011), Sambitbaba (14.07.2012), Հայկօ (20.08.2011), Նաիրուհի (01.10.2011), Ուլուանա (27.09.2011), Ռուֆուս (20.08.2011)
Ն-ին
ես սիրում էի քո հոգին քչփորել
որտև քո ունեցածն ուրիշ էր
ոչ թե հավաքած, մաքրած, դզած-փչած
մինիմալիստական տուն էր, այլ
գյուղի տան ձեղնահարկ, ուր
կարող էիր գաղտնիքներ պահել,
կարող էիր թաքնվել ու զգալ
ապահովություն ու օտարություն
միաժամանակ,
ու տարիներ հետո, երբ քեզ թվար, թե
անգիր գիտես ձեղնահարկը, մեկ էլ
գտնեիր մի փոշոտ ալբոմ՝ մեջը
լիքը անծանոթ ու դեղնած ֆոտոներ:
այ տենցն էր քո հոգին, դրա համար էլ
քչփորում էի...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (15.09.2011), CactuSoul (15.09.2011), Chilly (21.10.2011), Claudia Mori (15.09.2011), E-la Via (15.09.2011), einnA (15.09.2011), Freeman (15.09.2011), Kita (15.09.2011), Lusinamara (01.10.2011), Malxas (24.10.2011), Mark Pauler (15.09.2011), murmushka (15.09.2011), Nadine (15.09.2011), Nare-M (16.09.2011), Ripsim (08.11.2011), Sambitbaba (14.07.2012), Արէա (15.09.2011), Գեա (15.09.2011), Երկնային (23.10.2011), Նաիրուհի (25.10.2011), Նարե91 (15.09.2011), Ռուֆուս (15.09.2011)
Եվ էլ ոչ մի Սենտ էքզյուպերի
մի աղջկա հետ ծանոթացրին,
երբ ես ահավոր խմած էի
իսկ երբ ասեց, որ տասնհինգ տարեկան ա,
սաղ խմածս բակարդին ցնդեց
ինքը տասնհինգ տարեկան էր ու հաստատ
իրեն դպրոցում ոչ ոք չէր սիրահարվել,
ու կարծում եմ՝ ձեռ էլ էին առնում լիքը,
որովհետև ոնց որ վախենալու մուլտիկի
գրոտեսկացված կերպար լիներ...
իսկ հայացքը՝ դաժա՜ն, ոչ մի մարդկային
բան...
ու ես որոշեցի նրա կյանքում
գոնե մի հեքիաթ գտնել, որ հայացքը
մեղմանա
ու հարցրեցի ես նրան՝ մեծանաս
ի՞նչ ես դառնալու
և պատասխան տվեց նա՝
պատոլոգ-անատոմ...
գնում եմ տուն Փոքրիկ Իշխանի գիրքը
ճղեմ հանգստանամ...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (01.10.2011), Ariadna (01.10.2011), Chilly (21.10.2011), Claudia Mori (01.10.2011), cold skin (08.10.2011), E-la Via (01.10.2011), einnA (01.10.2011), Freeman (01.10.2011), Kita (09.10.2011), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (02.10.2011), Sambitbaba (14.07.2012), Արէա (01.10.2011), Երկնային (23.10.2011), Հայկօ (01.10.2011), Նաիրուհի (25.10.2011), Նարե91 (01.10.2011), Ռուֆուս (01.10.2011)
Բա տրուսի՞կը
Սկզբում որ քո գրածները կարդում էի, ոնց որ գուլով թարգմանած երգեր լինեին
Հիմա արդեն հասկանում եմ, որ գուգլով չես թարգմանել, բայց մեկ ա թարգմանած ա՝ մտքերը թարգմանած են բառերով: Դրա համար էլ, եթե կարդալուց ուզում ես հասկանաս, պետք ա ոչ միայն հույսդ դնես բառերի ու նախադասությունների վրա, այլ դրանք հետ թարգմանես, հնարավոր ա լրիվ հակառակ եմ հասկանում, բայց քո գրածները երբ որ մի հատ էլ թարգմանում եմ իմ մտքերի նման կարգին բան են դառնում
Հ.Գ Վարկանիշի մեջ էսքանը կարող ա գրել չլիներ![]()
The cake is a lie.
impression (08.10.2011)
ՄԻ ՕՐ
Մի օր...
յախք ինչ անկապ ձև ա չէ պատմվածք գրել սկսելու... Ինչևէ, մի օր ինձ հրավիրում են համատեղ ուտել-խմելու: Օրն աշնանային էր, ավելին՝ աշխատանքային աշնանային էր: Ու գործից հետո, ուռած գլխով գնում եմ հայկական մի ռեստո, ուր պադվալային հարկում նստած են երկուսը՝ հորինովի կերպարներ, տղամարդուն կոչենք Վ., կնոջը՝ Ե.: Գնացի, ոլորապտույտ աստիճաններով, ինչպես վայել է հայկական ռեստոին, իջա նկուղային հարկ, ուր հավաքվել էին հայերի մեջ դեռ կենդանի մնացած վիկինգներն ու, անծեփ, անթրաշ պատերի հովանու ներքո տրվել Դիոնիսոսի վայելքներին:
Մերոնք վիկինգ չեն, իրենք ծմակ էին գտել, ու էդ ծմակում ծածուկ հարբում էին՝ օտար աչքից հեռու: Երևի թե շատ էին արդեն խմած, ես լավ ուշացել էի մի հինգ րոպե, ու երբ բարևեցի, բարևս չառան: Դե... խմածից ինչ նեղանաս: Սուս ու փուս նստեցի Ե.-ի կողքի աթոռին: Ու էստեղ սկսվեց հրաշքը: Ընկերներս սգի մեջ էին: Օղու բաժակները ձեռքներին, արցունքախառն աչքերով բաժակները մոտեցնում էին միմյանց ափերի հակառակ կողմին ու լուռ "քցում": Թեթև խառնվեցի իրար: Տեսնես ում ա չոռը տարել:
- Ժող ջան, ի՞նչ ա էղել,- հարցնում եմ:
Վ.-ն աչքերն ա սրբում, հետո թարմացնում իր ու Ե.-ի բաժակներն ու նորից օղին ձեռքն առնում:
- Հավատս չի գալիս, ուղղակի չեմ պատկերացնում,- ասում ա, Ե-ն էլ տխուր գլխով անում, ու "քցում են":
Այ մարդ սրանց ինչ ա էղել: Չէ, սրանց հաստատ բան չի էղել, բայց տեսնես ում ա էղել, որ մի հատ գլուխները չեն էլ բարձրացնում ինձ մի կես բերան բարև տան:
- Վ., ի՞նչ խաբար ա,- հարցնում եմ՝ մի կերպ դիմանալով նրա արցունքների մեջ կորած աչքերին:
- Ձենը մինչև հիմա ականջներումս ա,- հառաչում ա Վ.-ն:
- Իմ էլ,- հետ չի մնում ընդհանուր ողբից Ե.-ն:
Ինձ՝ մի կիլո արհամարհանք:
-Լցնե՞մ:
-Հա...
Խառնվում եմ իրար, վրդովվում եմ, ինձ էլ մի բան ասեք, հա, կարող ա ես էդ մարդուն չեմ ճանաչում, բայց դե որ սենց տապակվում եք, ես էլ հետներդ կտապակվեմ...
- Ե., գոնե դու մի բան ասա... Ես հո ձեր ընկերն եմ, հետներդ կկիսեմ ձեր վիշտը, եթե անգամ դա իմը չի... ինձ էլ խաղացրեք:
- Ոնց որ հիմա հետներս լինի...,- հոգոց է հանում Ե.-ն ու գլուխը հենում թևին:
Դե լավ, ես սուս կմնամ... Տեսնենք վերջն ինչ ա լինում:
Մեկ էլ մտնում ա մատուցողուհին: Բա թե կներեք, լիքը մարդ կա, եթե կողմնակի սպասքը ձեզ պետք չի, տանեմ:
Վշտի մեջ կորած ընկերներս սպասքի մասին հո չէին մտածելու, ջհանդամ թե խորովածի կտորը պատառաքաղիս հետ միասին օդում չմնաց: Ափսես ու բաժակներս քթիս տակից տարան:
Ես սկսեցի ահավոր նեղվել: Տենց ա, գնա մեռի, արի սիրեմ: Իսկ ով ողջ առողջ նստած ա կողքներիդ, պետքներդ էլ չի: Ձեռով կուտեմ:
Բայց խորովածի կտորը մնաց կոկորդումս: Մտքովս աբսուրդ բան անցավ, ոնց որ լինում ա վատ կինոներում, էն որ արդեն մեռանք նայելով, ու արդեն կայֆ չի: Եթե հիմա պարզվի, որ ԻՄ մահն են սգում, շատ անհամ բան դուրս կգա: Խորովածը բերանիս մեջ լմլմացնելով նայում եմ Ե.-ին, հետո Վ.-ին: Վշտի մեջ կորել են: Ինքս ինձ կմճտում եմ, ցավում ա, ուրեմն չեմ մեռել: Չնայած ինչ իմանաս, կարող ա մեռելներին էլ ա ցավում: Բա ես ի՞նչ անեմ, ումի՞ց մի խորհուրդ հարցնեմ: Բռնում սմս եմ գրում մի ուրիշ ընկերոջ: Անմեղ, անիմաստ սմս՝ ոնց ես, ինչ կա-չկա-ի մեջ: Եթե պատասխանեց, ուրեմն կամ չեմ մեռել, կամ առնվազն էրկուսով ենք մեռել, ու իրար հետ շփվում ենք էն աշխարհում: Սմս-ը չի գնում:
Ե.-ն ու Վ.-ն շարունակում են մղկտալ:
- Ամեն անգամ ջիմեյլը բացում եմ, սիրտս վատանում ա,- հեկեկում ա Ե.-ն: - Ուզում եմ գրեմ, խոսեմ հետը... Ու գիտես վատն ինչ ա՞... ԳՐՈՒՄ ԵՄ: Բայց դե ինքը... չի... չի...
- Ե. ջան, հանգստացի, ցավդ տանեմ, - Ե.-ի ձեռքն ա բռնում Վ.-ն: - Հա, մենք լավ, շա՛տ լավ մարդ ենք կորցրել, մենք մեծատառով ընկեր ենք կորցրել, բայց իրան հիմա երևի ավելի լավ ա: Ու ինքը մեր հետ էր, երբ կար, ու միշտ էլ կմնա մեր հետ:
- Հա, - սնկրտում ա Ե.-ն,- ես մի առաջարկ ունեմ:
Ես սուս ու փուս, սիրտս լցված, աչքերս էլ հետը, հպարտությունս, ինքնասիրությունս շոյված թողված լսում եմ, ինչ անեմ:
- Առաջարկում եմ,- շարունակում ա Ե.-ն, - ամեն տարի էս օրը հանդիպենք ու հարբենք, ու ամեն մի կենացը, ամե՛ն մի կենացը լինի նրանը:
- Հարց չկա, - ոգևորվում ա Վ.-ն:
Բա ինչ, ինձ թաղիք, մի հատ էլ ակամա հարբելու առիթ, ով դեմ կլիներ... Շատ վատ եմ լինում: Մանկուց տենց թաքուն երազանք ունեի՝ մեռնեմ ու տեսնեմ ով ա ինձ սգում: Էն ա, իրականացավ: Գոհ ե՞ս: Անասու՛ն: Մեռել ես դու, չկաս: Ոնց որ ապուշ ճապոնական կինո: Ոնց որ սուտի բեստսելլեր:
Սկսում եմ հեկեկալ: խորովածը կուլ էի տվել երևի արդեն: Հո չեմ լացում, հո ինձ չեմ կոտորում: Դե, համաձայնեք, իմ վիշտն ամենամեծն էր ոնց էլ չլիներ:
Ու էդ պահին էդ երկու հիմարները առաջին անգամ նայում են ինձ ու սկսում հռհռալ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Agni (21.10.2011), aragats (22.10.2011), Ariadna (21.10.2011), CactuSoul (28.10.2011), Chilly (21.10.2011), Claudia Mori (21.10.2011), cold skin (03.11.2011), E-la Via (21.10.2011), Freeman (24.10.2011), Mark Pauler (21.10.2011), Nare-M (19.12.2011), Sambitbaba (21.07.2012), Արէա (21.10.2011), Գեա (21.10.2011), Դեկադա (21.10.2011), Էլիզե (20.10.2011), Ինչուիկ (21.10.2011), Հայկօ (20.10.2011), Մինա (04.02.2012), Նաիրուհի (20.10.2011), Նարե91 (11.11.2011), Ուլուանա (21.10.2011), Ռուֆուս (21.10.2011)
Սկզբից էլ սպասում էի, որ 2 ավարտ է հավանական ու ուզում էի առաջ վազել, վերջը տեսնել, նոր մեջտեղը կարդալՄի կերպ ինձ զսպեցի, լիովին կարդացի հաճույքով
Համ ու հոտով էր ոշմ
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
impression (21.10.2011)
Չունենայի տենց ընկերներԼավն էր
![]()
I may be paranoid but no android!
Chilly (21.10.2011), E-la Via (21.10.2011), impression (21.10.2011)
impression (21.10.2011), Ռուֆուս (21.10.2011)
սերս,
քո գնալուց հետո դուռս ծեծողը լռությունն էր,
ու նա մենակ չէր, նա ներս մտավ հանգստի հետ,
ու երկուսով մեկնվեցին սենյակումս
սկսեցին անթարթ նայել ինձ.՝ ներշնչում են, մտածեցի,
չի ստացվելու, որոշեցի, ու իմ սիրելի պուճուր
հիստերիկներին կանգնացրի տաբուրետկային, որ
արտասանեն
հիստերիկներս շուտ հոգնեցին, իսկ հյուրերը
գնալու մասին չէին էլ մտածում,
փռվել էին ու իրենց զգում էին ինչպես իրենց տանը
ու ես ստիպված նրանց հրավիրեցի իմ անկողին՝
անձայն ու անշարժ գզվռտոցի
հիմա մենք ապրում ենք երեքով,
բայց ես իրենց չեմ պատմում քո գնալու մասին,
նրանք անհաղորդ են,
պատի պես սառն են, նոր օրվա պես՝ օտար
հիստերիկներս էլ լքել են ինձ,
հյուրերիս չհավանեցին, իրենց իմացած
ոտանավորներն էլ վերջացել էին վաղուց...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (08.11.2011), CactuSoul (14.12.2011), Claudia Mori (08.11.2011), E-la Via (08.11.2011), ivy (09.11.2011), Kita (09.11.2011), Nadine (09.11.2011), Nare-M (19.12.2011), Renata (09.11.2011), StrangeLittleGirl (14.11.2011), Արէա (09.11.2011), Գեա (08.11.2011), Նաիրուհի (14.12.2011), Ռուֆուս (08.11.2011)
ձոն իմ կոմպին
Ես եմ ու կոմպս
իմ մոտիկը, հարազատս,
գաղտնիքներս պահողը,
ցուրտ օրերին ոտներս տաքացնողը
ծնկներիս նստողը,
հետս շփվողը,
մոտս բացվողը ու ինձնից ոչինչ
չպահանջողը
իմ` արդեն վաղուց ինձ նմանվածը,
իմ պես ու հենց իմ հիմար մտքերով
լավ կեղտոտվածը,
սենյակիս օդին չդիմանալով`
վիրուսոտվածը,
իմ հավատարիմն ու ինձ նվիրվածը,
օտարին երբեք ներս չթողածը,
պառոլս անգիր մտքում պահածը,
նույն հարցը հազար անգամ տվածը,
էֆթանազիայի առաջ կանգնածը...
Format? Yes No
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (14.12.2011), CactuSoul (14.12.2011), Claudia Mori (14.12.2011), Lem (14.12.2011), Nadine (15.12.2011), Sambitbaba (21.07.2012), Մինա (04.02.2012), Նաիրուհի (14.12.2011), Նարե91 (14.12.2011), Ռուֆուս (14.12.2011)
ցուրտ
Ինչ-որ մի տեղից
ուժեղ գալիս էր
շոկոլադի հոտ,
ես պատկերացրի
սպիտակ բաժակը,
վրան` սրտիկներ,
գդալը մեջը,
քաղցր գոլորշին
տաք շոկոլադի,
ու սառած ձեռքեր,
որ սոսնձվել են
սպիտակ բաժակին...
ես "հո" արեցի
սառած մատներիս,
մի անգամ էլ խոր
հոտը քաշեցի
կաֆեի դռնից
փախչող տաքության
ու շոկոլադի
ու հերոսաբար
քայլեցի մինչև
կանգառը, որտեղ
նստեցի տեղս,
ձեռքս պարզեցի...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
aragats (14.12.2011), CactuSoul (15.12.2011), Claudia Mori (14.12.2011), Freeman (16.12.2011), Kita (14.12.2011), Lem (14.12.2011), Mark Pauler (15.12.2011), My World My Space (14.12.2011), Nadine (15.12.2011), Nare-M (19.12.2011), Sambitbaba (21.07.2012), Մինա (04.02.2012), Ռուֆուս (14.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ