ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐ (ԱՄՆ)
Նյութը վերցված է «9-րդ հրաշալիք» թերթի համարներից մեկից։
Ահա զվարճալի ու զավեշտական օրենքների մի ամբողջ ցանկ։ Պարզվում է՝ այս ասպարեզում անվիճելի առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այնտեղ նույնիսկ գործում են մի քանի տասնյակ կազմակերպություններ, որոնք պայքարում են հիմար օրենքները չեղյալ հայտարարելու համար, բայց սայլը տեղից չի շարժվում...
9-րդ տեղ. Շատ խիստ են Տեխաս նահանգի օրենքները։ Օրինակ, այնտեղ չի կարելի կանգնած վիճակում խմել երեք կումից ավելի գարեջուր, ինչպես նաև հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա։ Նահանգում ոտաբոբիկ քայլելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն, որի համար պետք է վճարել 5 դոլար։
8-րդ տեղ. Կանզաս նահանգում չի կարելի գլխարկին մեղու ամրացնել։
7-րդ տեղ. Իսկ Քենտուկիում օրենքը տղամարդուն թույլ չի տալիս ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ։ (խեղճ տղամարդ...)
6-րդ տեղ. Այդահոյում մայրամուտից հետո հավ գնելու համար անհրաժեշտ է ստանալ շերիֆի թույլտվությունը։
5-րդ տեղ. Օհայոյում արգելվում է ուղևորներ տեղափոխել տաքսու տանիքին։
4-րդ տեղ. Ֆլորիդայի չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով։ Տեսնես խեղճերն ինչպե՞ս են դիմանում։ Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբորդ) և, ուշադրություն, լոգանք ընդունել մերկ վիճակում։
3-րդ տեղ. Վայոմինգ նահանգում նապաաստակներին կարելի է լուսանկարել միայն հունվարից մինչև ապրիլ և միայն իշխանությունների գրավոր թույլտվությամբ։
2-րդ տեղ. Գնանք Կալիֆոռնիա, որը երևի ամենահիմար օրենքներ ունեցող նահանգն է։ Այսպես, այնտեղ արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե ունեք երկու կովից պակաս, լաց լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ, լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թոյլտվության, փողոցում կոնֆետներ հավաքել՝ դրանք նորից օգտաործելու նպատակով, ինչպես նաև չի կարելի ավտոմեքենաները սրբել օգտագործած ներքնազգեստով։
1-ին տեղ. Սա երևի աշխարհի ամենահիմար օրենքն է։ Գիտե՞ք, թե որքան արժե Կալիֆոռնիան պայթեցնելը։ Չգիտե՞ք։ Դ ուրեմն իմացեք։ Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի՝ որևէ քաղաքի սահմաններում «միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով»։ Շատ թանկ չէ...
Էջանիշներ