Մեջբերում Սահակ-ի խոսքերից
Ամերիկայի օրենքները շարունողական բնույթ ունեն մի քանի հարյուր տարի։ Այսինքն օրենքները միայն փոխվել են քայլ առ քայլ։ Եթե հիմար օրենք է ընդունվել և ոչ մեկ հավես չի ունեցել նոր օրենք անցկացնել որպեսզի հինը չեղյալ համարի ապա այդ հիմար օրենքը մնացել է ուժի մեջ։ Համարյա միշտ այդ հիմար օրենքները անմեղ բնույթ են կրում։ Իմ կարծիքով ավելի լավ է ունենալ այդպիսի օրինական համակարգ որը հարյուրյամյակների ընթացքում աշխատում է և հարգվում է:

Հայե՛ր։ Ամերիկացիները ունեն արտակարգ օրինական համակարգ որը աշխատել է և աշխատում է հարյուրյամյակների ընթացքում։

Մենք ունենք 15 տարվա հիմար օրինական համակարգ որը չի աշխատում։

Պետք չի ամերիկացիներին քննադատել։ Ամոթա։

Մի բան էլ ասեմ։ Ամերիկացիներ հիմար չեն։ Ամերիկացիները շատ շատ խելոք են։ Իսկ ցանկացած մարդ որ իրենց համարում է հիմար, դեռ այնքան չի զարգացել որպեսզի հասկանա թե իրենցից ինչքա՜ն է հետ մնացել իր մտավոր զարգացման մեջ։
Սահակ, Ամերիկայի օրենքները չեմ ուսումնասիրել, հետևաբար կարծիք հայտնել չեմ կարող նրանց օրինական համակարգի մասին, բայց կարծում եմ, որ օրինական համակարգի աշխատելը-չաշխատելը միայն դրա լավը կամ վատը լինելուց չի կախված։ Շատ կարևոր է, թե ու՞մ համար է այն նախատեսված ու ովքեր են հետևում այդ օրենքների իրականացմանը։
Այսինքն՝ գուցե Հայաստանում օրինական համակարգը նորմալ չի գործում հիմնականում այն պատճառով, որ հայերը մեղմ ասած օրինապաշտ չեն։
Կարող է նաև մյուս ծայրահեղությունը լինել, երբ մարդիկ միշտ գլուխները կախ հետևում են ամեն մի հիմար օրենքի։ Սա հանուն տրամաբանական դատողությունների լրիվության ասեցի ու նկատի չունեմ, թե ամերիկացիները հիմար են։
Նորից կրկնեմ, որ Ամերիկայի օրինական համակարգին ծանոթ չեմ ու Հայաստանի օրենքներն էլ այն աստիճանի չեմ ուսումնասիրել, որ գլոբալ եզրակացություններ անեմ դրանց մասին։