Malxas (13.10.2012)
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2008, 21:12:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բախրեյնում, եթե գինեկոլոգը տղամարդ է, ապա նա իրավունք ունի զննել հիվանդին` միայն նրա սեռական օրգաններին հայելու մեջ նայելով:
Գուամում գոյություն ունի հատուկ մասնագիտություն` դեֆլորատոր: Նման մասնագետը շրջում է երկրով մեկ և վճարի դիմաց աղջիկներին զրկում կուսությունից, քանի որ Գուամում կույսերին արգելված է ամուսնանալ: Դա երևի թե աշխարհի ամենաէկզոտիկ մասնագիտությունն է:
Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սեոս անել միայն իր սեփական ամուսնու հետ, ընդ որում, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կնոջ մայրը պետք է գտնվի նրանց կողքին, որ փաստի կատարվածը:
Բոլիվիայի Սանտա-Կրուս քաղաքում տղամարդը չունի իրավունք սեքս անել միաժամանակ կնոջ և նրա դստեր հետ: Իսկ Ինդոնեզիայում մաստուրբացիայի համար գլխատում են:
Տալլինում կատեգորիկ արգելվում է սեռական ակտի ժամանակ շախմատ խաղալ:
Վերջին խմբագրող՝ Adam: 10.08.2008, 21:24: Պատճառ: Գրառման ավելացում
Ասեցի մի քիչ թարմացնեն էս մոռացված թեման:
Հրապարակվել են աշխարհի ամենաանհեթեթ 10 օրենքները.
1. Հարավկորեացի ճանապարհային ոստիկանները պարտավոր են վերադասին զեկուցել վարորդներից ստացված բոլոր կաշառքների մասին:
2. ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում խստիվ արգելվում է մեքենայի վարումը կապած աչքերով:
3. Սինգապուրի հանրապետությունում կոնֆետի թուղթը գետնին գցելու համար մինչև 500 դոլար տուգանք է նախատեսվում:
4. Ֆրանսիայում արգելվում է խոճկորների անունը դնել «Նապոլեոն»:
5. Ամերիկյան Բլիտ քաղաքում, անձանց, ովքեր գոնե երկու կով չունեն, արգելվում է հագնել «կովբոյական» կոշիկներ:
6. Ամերիկյան Ալյասկա նահանգում արգելվում է արթնացնել սպիտակ արջին՝ նրան նկարելու համար:
7. Ամերիկայն Ֆլորիդա նահանգում ամուսնացած կանանց արգելվում է թռչել պարաշյուտով կիրակի օրերին:
8. Ամերիկյան Օհայո նահանգում կանանց արգելվում է հագնել լաքապատ կոշիկներ, քանի որ նրանց մակերեսի վրա կարող է անդրադառնալ ներքնազգեստը:
9. Սվազիլենդում բնակվող կանանց օրենքն արգելում է հագնել վարտիքներ: Օրենքի պահպանմանը ուշադիր հետևում է ոստիկանությունը:
10. Շվեյցարիայում 22:00-ից հետո արգելվում է բաց թողնել զուգարանի ջուրը, քանի որ այն կարող է անհանգստացնել հարևաններին:![]()
Այ ես մեկը հեչ էլ անհեթեթ չի: Սինգապուրում "տարած" են մաքրության ու էկոլոգիայի վրա:
Ընկերներիցս մեկը անձամն էս օրենքի վրա քաշվելա
Ծամոնը ծամել ու թուղթը գցելա մայթին` հայավարիՈստիկանը խնդրել ա, որ վերցնի, դե մեր հայն էլ ոնց կլինի գետնից աղբ վերցնի?
տարել են ոստիկանատուն, այնտեղից հատուկ դասընթացների` "թե ինչու չի կարելի աղտոտել բնույթունը" թեմայով, որից հետո զգուշացրել են, որ հաջորդ թուղթը գցելու համար կտուգանվի 1200 սինգապուրյան դոլարով:
Պատկերացնում եք սինգապուրցի երեխայի կողմից կատարվող ամենազարհուրելի արարքը որն ա ?![]()
![]()
1. Ալյասկայում արգելվում է ինքնաթիռից եղջերուներին ցած նետել
2. չեմ հիշում, որ նահանգի որ քաղաքում (կարծեմ Նոր Անգլիայի նահանգներից մեկում էր) արգելվում է.
- Տանը 2 գետաձիուց ավելին պահել
- երեկոյան 18:00-ից հետո առյուծին ման տալ
- ընտանի վագրերի հանդեպ կոպիտ և դաժան վերաբերմունք ցուցաբերել
3. Շոտլանդիայի պառլամենտը մի քանի տարի առաջ երկրի օրենսգրքից հանեց ավելի քան 500 տարի մնացած 2 օրենք`
- վհուկության համար վառել խարույկի վրա
- ամուսնուն դավաճանած կնոջը վառել խարույկի վրա:
Էս վերջինը որ կիրառեին Շոտլանդիայում կանանց պակաս կզգացվեր![]()
ԱՄՆ-ում արգելված է «Կինդեր սյուրպրիզ» վաճառել, քանի որ ըստ օրենքի չի կարելի չուտվող բանը դնել ուտվող բանի մեջ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ